Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Գյու­ղատն­տե­սու­թյա­նը վե­րա­բե­րող նա­խագ­ծե­րը մշա­կում են մար­դիկ, որոնք եր­բեք գյու­ղում չեն եղել, հողն էլ չգի­տեն` ինչ է»․

SOCIETY

Մինչ գյուղատնտեսության ոլորտի փորձագետները բարձրաձայնում են լուծման սպասող խնդիրների մասին, էկոնոմիկայի նախարարությունը, որը նախարարությունների օպտիմալացումից հետո զբաղվում է նաև գյուղատնտեսության ոլորտին վերաբերող հարցերով, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել գյուղատնտեսության ոլորտին վերաբերող մի քանի նախագիծ: 

Դրանցից մեկը գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման մասին է, մյուս երկուսն առնչվում են գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը և գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությանը:

Օրերս «Փաստի» հետ զրույցում գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն ասել էր, որ Հայաստանի վարելահողերի 45 տոկոսը, գուցե ավելին, չի մշակվում, իսկ մնացածն էլ դժվար է ասել, թե ինչ արդյունավետությամբ են օգտագործվում: Նախկին փոխնախարարը հռետորական հարց էր ուղղել՝ ինչո՞ւ հողը չի օգտագործվում: 

«Ասում են՝ գյուղացին ծուլացել է: Համաձայն չեմ, ծույլեր միշտ էլ եղել են, բայց ընդհանուր առմամբ մեր գյուղացին շատ աշխատասեր է, աշխատունակ է: Եթե հնարավորություն ունենա տվյալ տարածքից մի փոքր եկամուտ ստանալ, հողը պարապ չի թողնի»,-նշել էր Պետրոսյանը:

Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը վերաբերող նախագծում նշված է, որ Հայաստանում սեփականաշնորհման գործընթացի արդյունքում առաջացել է և գոյություն ունի մասնավոր սեփականության որոշակի համակարգ, որի արդյունքում գյուղատնտեսական նշանակության հողերի նոր սեփականատերերի զգալի մասը չի զբաղվում տնտեսական գործունեությամբ, և մասնավորեցված հողերը դուրս են մնացել տնտեսական շրջանառությունից: 

Մասնավորապես՝ հանրապետությունում առկա 445,6 հազար հա վարելահողերից 2018 թվականին չի օգտագործվել 202,8 հազար հա կամ շուրջ 45 %, որը բավական բարձր ցուցանիշ է Հայաստանի նման սակավահող երկրի համար, ուստի շատ կարևոր է ապահովել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և արդյունավետ օգտագործումը:

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով ներկայացվող նախագծերին, ասում է՝ ցավոք, կառավարության հայտարարած վերջին ծրագրերն ընդհանրապես ֆերմերների հետ կապ չունեն: 

«Տպավորություն է՝ ծրագրերը մշակում են մարդիկ, որոնք երբեք գյուղում չեն եղել, կենդանի չեն տեսել, հողն էլ չգիտեն՝ ինչ բան է: 

Գյուղացու կարծիքն էլ չեն հարցնում, դա էլ մի ցավ է: Վերջերս հայտարարվեց 6 մարզում գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային ծրագրի մասին: 

Բազմիցս ասել ենք՝ եթե մի երկրում չկա հակակարկտային ծառայություն, չկա կայացած ոռոգման համակարգ, բացակայում է բույսերի պաշտպանության կայացած համակարգը և անասնաբուժությունը, ինչպե՞ս կարելի է նման ծրագիր ներդնել, իսկ ոմանք էլ ձեռքերը տաքացնեն այդ ծրագրի վրա՝ գյուղացու անվան տակ: 

Վարելահողերը չեն օգտագործվում, չեն էլ օգտագործվի: Հատուկ պայմաններ են պետք, որ վարելահողերը շատանան: 

Միայն մեկ տարում կարտոֆիլի ցանքատարածությունները 20 տոկոսով պակասել են. եթե 10 տարի առաջ ունեինք 34 հազար հեկտար կարտոֆիլ, հիմա 20 հազար է դարձել: Ցորենի ցանքատարածությունները նույնպես պակասում են: 

Տպավորություն է, որ միտումնավոր են քանդում Հայաստանի գյուղատնտեսությունը»,-եզրափակում է Բերբերյանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal