Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բյուջեն մսխելու հնաոճ արվեստը․պետական գնումների ոլորտում ԽԾԲ մշակույթը դեռ կա. Անի Սամսոնյան

BLOG

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը արտաքին գովազդի վահանակներին տեղադրելու նպատակով բյուջեից 48 մլն 900 հազար դրամ հատկացնելուն։

Նա, մասնավորապես, ձգում է.

«ՀՀ Կառավարությունը բյուջեից տրամադրել է 48 միլիոն 900 հազար դրամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը արտաքին գովազդ դարձնելու եւ երկրով մեկ տարածելու համար:

«Ստացել ենք հանձնարարություն Կառավարությունից, որ Հայաստանում գտնենք մինիմալ քանակով արտաքին գովազդի վահանակներ, բանակցենք վահանակների տերերի հետ՝ դրանք տարբեր ընկերություններ են, որպեսզի կարողանանք Հայաստանը ծածկել այդ գովազդով, որ գրեթե յուրաքանչյուր քաղաքացի առնչվի դրա հետ»-ասել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Այս գնման թե՛ նպատակի եւ թե՛ միջոցի հարցում ինձ համար գոյություն ունեն ֆունդամենտալ խութեր, որոնք անհանգստանալու տեղիք են տալիս:

Առաջինը՝ արտաքին գովազդի նպատակն է: Հասկանալի է, որ այս Կառավարության ծրագրի 80 տոկոսի իրագործելիության հույսը մարդկանց մտածելակերպի փոփոխությունն է: Համենայնդեպս այդպես ներկայացվեց ԱԺ-ում Կառավարության ծրագիրը քննարկելիս:

Երբ տեսա այդ գրառումը տարածող արտաքին գովազդի պաստառները, ակամա հիշեցի սովետական պրոպագանդիստական պաստառները՝

Родина-мать зовет!

Наши цели ясны, задачи определены, за работу, товарищи!

Ты записался добровольцем?

Пролетарии всех стран, соединяйтесь!

Իհարկե, սովետական քարոզչության այս մեթոդները աշխատում էին, որովհետեւ մարդկանց տեղեկատվության աղբյուրները խիստ սահմանափակ էին, գրաքննվող եւ նմանատիպ պաստառները իրենց ներշնչման գործառույթը հիանալի կատարում էին: Բայց դա էլ ի վերջո չփրկեց Սովետը:

Հիմա այդ պաստառները այլեւս չեն աշխատում, որովհետեւ ցանկացած քարոզչական մեթոդի եւ միջոցի նկատմամբ մարդիկ ժամանակի ընթացքում ձեռք են բերում իմունիտետ եւ դառնում անտարբեր: Մենք կարող ենք հազար անգամ կարդալ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» լոզունգը, բայց դա մեր վարքագծում փոփոխություններ չի առաջացնելու:

Երկրորդ խնդիրն այն է, որ այդ գործը հանձնարարվել է կատարել մեկին եւ այդ մեկը վարչապետի գրքի հրատարկիչն է: ՀՀ վարչապետի եւ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի միջեւ կապի մասին խոսելն ավելորդ է: Գործը հանձնարարվել է մի ընկերության առանց մրցույթի: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ նոր Հայաստանում պետական գնումների ոլորտում ԽԾԲ մշակույթը դեռ կա եւ դա խնդիր է:

Ի դեպ Արագածոտնի մարզում բիզնեսի մրցունակությունից խոսելիս ՀՀ վարչապետը բացառեց խտրականությունը՝ հիմնված քաղաքական հայացքների վրա:

2019 թվականի բյուջեով, օրինակ մոտավորապես 40 մլն ՀՀ դրամ հատկացվում է հոսպիտալների եւ բուժկետերի բժշկական սարքավորումների պահպանման ծառայությունների համար: Կարեւորագույն ծախս մեր բանակի համար:

Օրինակ մոտավորապես 13 մլն դրամ եւ 19 միլիոն դրամ համապատասխանաբար ծախսվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունների տրամադրման եւ մտավոր եւ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգման համար: Անհրաժեշտ ծախսեր պետության պոզիտիվ պարտականությունը կատարելու համար:

Եվ մոտավորապես 49 միլիոն լոզունգներ տարածելու համար, երբ տեղեկատվական միջոցների եւ հնարավորությունների մեր օրերում կարելի էր ավելի կրեատիվ եւ ոչ ծախսատար լուծումներ գտնել, այլ ոչ թե զբաղվել սովետական հնաոճ պրոպագանդայով:

Սա ինձ հիշեցնում է նաեւ Վարդավառին գորգերի 5 միլիոնանոց լվացքը, երբ հայկական գորգը եւ ավանդույթները անորակ պրոպագանդելու քողի տակ ինչ-որ անհայտ, նոր գրանցված ընկերություններ փող աշխատեցին»:

Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March