Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Եթերայուղեր՝ և՛ հաճելի բուրմունք, և բուժիչ հատկություններ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հին ժամանակներից ի վեր մարդիկ մտավոր և ֆիզիոլոգիական վիճակի վրա ազդելու համար օգտագործել են տարբեր տեսակի բուրումնավետ նյութեր: Հայտնի է, որ հին մարդիկ կարողանում էին բույսերից ուժեղ բուրող նյութեր ստանալ նույնիսկ մ.թ.ա. 5-րդ հազարամյակում: 

Պեղումների ժամանակ հայտնաբերվել են հին Հնդկաստանի, Չինաստանի, Եգիպտոսի, Հռոմի և Հունաստանի ժամանակների հնագիտական գտածոներ՝ տարողություններ, որոնք շատ նման են հոտավետ նյութերի համար նախատեսված տարաների: 

Բացի հին մարդկանց կողմից բուրումնավետ նյութերի օգտագործման այդ իրային ապացույցներից, կան նաև գրավոր վկայություններ, որտեղ գրված են դրանց պատրաստման հրահանգները և օգտագործման մեթոդները: 

Ավելի քան չորս հազար տարի առաջ հին շումերների կողմից գրված Գիլգամեշի մասին էպոսում նշվում է, որ «մայրու և միրրայի այրման ժամանակ առաջանում է հոտ, որը պետք է նպաստի աստվածների բարեհաճությանը և լավ տրամադրություն հաղորդի նրանց»: 

Քրիստոսի ծննդից առաջ վերջին հազարամյակի կեսերին ապրած մեծ իմաստուն Կոնֆուցիուսն իր ձեռագրերում գրել է, որ օծանելիքը և բուրումնավետ նյութերը ուրախացնում են ոչ միայն օգտագործողին, այլև նրա շրջապատի մարդկանց: 

Հին Եգիպտոսում եթերայուղերը օգտագործվում էին որպես դեղեր նյարդային խանգարումների և դեպրեսիաների դեպքում, ինչպես նաև որպես ախտահանիչ, մահացածների բալզամավորման և կենդանի մարդկանց երիտասարդացման միջոց: 

Եթերայուղերը օգտագործվել են նաև խոհարարության մեջ: 

Ճենապակյա և ապակյա տարաների մեջ փաթեթավորված վիճակում դրանց կարելի էր գտնել Բաբելոնի, Հունաստանի և Հռոմի շուկաներում: 

Բուրավետ նյութերի արտադրության գործարաններ գոյություն են ունեցել դեռևս մեր դարաշրջանից 500 տարի առաջ: Օրինակ՝ Կորնթոսում դրանք արտադրվում էին քսուքների, խեժերի, յուղերի և մզվածքների տեսքով: 

Եթերայուղի առկայությունը տանը շատ բան է ասել տան տերերի կարգավիճակի մասին: Դրանք նաև մեծապես գնահատվել են որպես նվերներ: 

Բուրավետ նյութերի արտադրության մեջ նորարարները եղել են հին Հունաստանի բնակիչները: 

Նրանք առաջինն են սովորել եթերայուղերը լուծել ձիթայուղի մեջ և ստանալ անուշաբույր քսուքներ: Նույն հույները նաև առաջինն էին, որ եթերայուղերը բաժանել են խմբերի՝ գրգռող, տոնուսավորող և հանգստացնող: 

Կենտրոնական Եվրոպա եթերայուղերը խաչակրաց արշավանքներից վերադարձող խաչակիրներն են տարել որպես ռազմավար, և սկսել են գնահատել այն: 

Դրանից հետո եվրոպացիներն իրենք էլ են սկսել յուղեր արտադրել՝ դրա համար օգտագործելով տեղական բույսերը: 

Ուսումնասիրելով յուղերի ազդեցությունը մարդու մարմնի վրա՝ ֆրանսիացի քիմիկոս Գեյթֆոսը ստեղծել է բուժական միջոց, որը մեզ հայտնի է «արոմաթերապիա» անվանումով: Այս հայտնագործությունը պատահական է եղել: 

Փորձեր կատարելիս գիտնականը ստացել է ձեռքի այրվածք, ցավը թեթևացնելու համար նա ձեռքը մտցրել է առաջին պատահած հեղուկով տարայի մեջ, որի մեջ եղել է նարդոսի յուղ: 

Այրվածքը յուղով պատահականորեն յուղելու արդյունքում վերքը, ոչ մի հետք չթողնելով, արագորեն լավացել է: Ավելի ուշ Գեյթֆոսը սկսել է փորձարկումներ կատարել յուղերի բուժիչ հատկությունները գնահատելու նպատակով: 

Արդյունքում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նարդոսի յուղն օգտագործվել է գանգրենայի և թարախային վերքերը բուժելու համար: 

Ժամանակակից բժշկությունը արոմաթերապիան համարում է հիվանդի վերականգնման և հիվանդությունների կանխարգելման հիանալի միջոց: 

Այն օգտագործվում է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և այլուր:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak