Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գագիկ Համ­բա­րյան. «Էյ­ֆո­րի­ա­յի մեջ գտնվող Նի­կոլ Փա­շի­նյա­նը քա­ղա­քա­կան խա­րա­կի­րի­ով է զբաղ­վում»

INTERVIEW

Պարբերական բնույթ ստացած քրեական գործերի, ձերբակալությունների շղթան, իշխանության գաղտնի գործելաոճն ու առկա վարքագիծը ստեղծում են մի մթնոլորտ, որի հետևանքով իշխանության նկատմամբ քննադատությունն էլ ավելի է սրվում: 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով, խնդիրն այն չէ, թե վերոնշյալի առումով իշխանությունն ինչ հարցերի առաջ կկանգնի: 

Ըստ նրա՝ խնդիրն ու դրանից բխող վտանգներն ավելի խորքային են:

 

«Նախ՝ այսօր տեղի ունեցողի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, պարզապես այդ ամենը նա իրականացնում է կառավարության և ուժային կառույցների տարբեր ներկայացուցիչների ձեռքերով: 

Իսկ գործողությունները շատ դեպքերում անընդունելի են հասարակության համար թե՛ իրավական, թե՛ բարոյական տեսանկյունից: ՍԴ-ի շուրջ խայտառակ գործընթաց, ընտանիքի անդամների ներքաշում, անձերի ձերբակալում, որոնց դեպքում իրավական հիմքերը գրեթե զրոյական են: 

Զուգահեռ՝ այլ խայտառակ գործընթաց, ըստ որի՝ յուրայինների՝ նախարարների, փոխնախարարների ու մարզպետների աշխատավարձերը բարձրացվել են:

 Ու սա այն պարագայում, երբ նրանցից 98 տոկոսն աշխատանքային փորձ չունի: Իսկ վարչապետի խոսնակն ավելի լավ կլիներ չմեկնաբաներ վերոնշյալը: 

Հարցն այն է, որ պրն Փաշինյանը մտածում է, թե իր վարկանիշը հասարակության մոտ այնքան բարձր է, որ ինչ էլ անի՝ հասարակությունն իրեն կների: Քննադատվող գործելաոճը շարունակվում է, որովհետև մտածում են, թե անձեռնմխելի են, անպատժելի, որովհետև, ինչպես իրենք են իրենց անվանում, լեգիտիմ են: 

Մտածում են՝ ինչ ուզենան՝ կանեն, և հասարակությունը պետք է նստի ու, ականջները թափ տալով, ընդունի այդ պահվածքը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Համբարյանը՝ անելով հետևյալ հարցադրումը:

«Օրինակ՝ ո՞վ է թույլ տվել, որ իմ վճարած հարկերի հաշվին կրկնապատկեն իմ կողմից չընդունված ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաների աշխատավարձերը: 

Եթե մտածում է նրանց բարեկեցության մասին, թող Աննա Հակոբյանի երկու հիմնադրամներից վճարի նրանց: 

Սա զայրացնում է հասարակության լայն շերտերին: Իսկ անընդունելի ու զավեշտալի պահը գաղտնիությունն է: Մեծ հաշվով, կարելի է ասել, որ էյֆորիայի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը քաղաքական խարակիրիով է զբաղվում. բացահայտ իր վարկանիշի հետ է խաղում: 

Արվում են քայլեր, որոնք քաղաքականության մեջ որակվում են որպես քաղաքական ինքնասպանություն. երբ մտածում ես, որ անպատժելի ես, ինչ ուզես՝ կանես, արդյունքում ուղղակիորեն և ժամ առ ժամ մաշում ես այն վարկանիշը, որը կար ժամանակին, և որի շնորհիվ ստացել ես իշխանությունը»,-ասաց մեր զրուցակիցը:

Գագիկ Համբարյանն առաջին անգամը չէ, որ շեշտում է հեղափոխության հիմնական պատճառի՝ անպատժելիության մասին:

«Այդուհանդերձ, նախորդ իշխանությունների ժամանակ մեծ թիվ էր կազմում ինտելեկտուալ զանգվածը, որը և պաշտոն էր ստանում: 

Պարոն Փաշինյանի իշխանության պաշտոնյաների 95 տոկոսը դիլետանտներ են, որոնք հայտնվել են իշխանության մեջ զուտ այն բանի համար, որ քայլել են: Ես նրանց անվանում եմ քայլող պատուհասներ: 

Եվ հիմա քայլող պատուհասների աշխատավարձը բարձրացվում է, կրկնապատկվում, և առանց ամոթի հայտարարվում է, որ բարձրացվել են թոշակներն ու աշխատավարձերը: 

Եթե այդպես է, նախարարների, փոխնախարարների ու մարզպետների աշխատավարձն էլ բարձրացնեիք տասը տոկոսով: 

Կամ երբ ասում են՝ թոշակները հունվարի մեկից բարձրանում են, լավ կլինի նաև ասեն, թե հունվարի մեկից գազի գինը որքանո՞վ է բարձրանալու: 

Շուտով նոյեմբերն է, բայց հասարակությունը չգիտի, թե գազն ի՞նչ գին է ունենալու»,-շեշտեց քաղաքագետը: Գագիկ Համբարյանը մեկ այլ խնդրի մասին է ընդգծում.

«Շատ դեպքերում պաշտոնները լքում են պրոֆեսիոնալները, որոնք անգամ ձգտելով իշխանության ու պաշտոնի, չեն կարող երկար դիմանալ դիլետանտների ու անգրագետների կողքին: 

Հեռանալուց առաջ այդ մարդիկ նաև խիստ քննադատության են ենթարկում իշխանության գործելաոճը: Խնդիրն այն է, որ նրանք ունեն պատկերացումներ, փորձ, որը չի գնահատվում Փաշինյանի ու նրա այն թիմակիցների կողմից, որոնք պաշտոն են ստացել զուտ նրա կողքին քայլելու համար: 

Իրականում շատ քիչ բան է փոխվել Հայաստանում: 

Փաշինյանը հայտարարում էր, որ հովանավորչություն, խնամի-ծանոթբարեկամ կապ, անօրինականություններ չպետք է լինեն, որ ամեն ինչ արդար պետք է լինի: Բայց այդ ամենը բլեֆ է»:

Նա բերեց Շիրակի պետական համալսարանում տիրող իրավիճակի օրինակը՝ զուգահեռ նշելով, որ յուրաքանչյուր նման լոկալ դեպք արտացոլում է ամբողջ երկրի վիճակը: 

«Հենց սա է խնդիրը, որ պրոֆեսիոնալները չեն կարող դիմանալ: 

Որքան էլ իրենք ձգտեն իշխանության, միևնույն է, մոխրագույն մասսան, որը իշխանություն է ձևավորել, նրանց դուրս է շպրտելու, որովհետև իրենք իրենց «դասարանից» չեն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ամենամեծ խնդիրն այն է, որ իշխանությունը չի պատկերացնում, թե ՀՀ-ն որտեղ է գտնվում ու ինչ մարտահրավերների պետք է դիմակայել:

«Թուրքիան բացահայտ ագրեսիայի է ենթարկել Սիրիային, Թուրքիայի և ՌԴ-ի նախագահները ձեռք են բերել համաձայնություն, որի արդյունքում Թուրքիան ընդլայնում է իր ազդեցության տարածքները Սիրիայում: 

Սա նշանակում է, որ պաշտոնական Անկարան շարունակում է նեոպանիսլամիզմի և նեոպանթուրքիզմի քաղաքականությունը, որն իր մեջ ահռելի վտանգներ է պարունակում նաև մեզ համար: Մեր իշխանությունները փոխանակ մտածեն, թե ինչ է տեղի ունենում մեր քթի տակ, զբաղված են ՍԴ-ի խնդիրներով: 

Դուք տեսե՞լ եք այս մեկուկես տարվա մեջ որևիցե ակնարկ, որը կվերաբերի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին: Միակ քայլը, այն էլ՝ անտրամաբանական, «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտարարությունն էր, ինչը մեր գլխին արդեն խնդիրներ է ստեղծել: 

Հարցն այս իշխանությունների կողմից իշխանություն պահել-չպահելը չէ»,-նշեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ խնդիրը Հայաստանի անվտանգության հարցն է: 

«Քանի դեռ «պողոսացված» զանգվածը կուլ է տալիս, «ուռա»-ներով է ընդունում անտրամաբանական և շատ դեպքերում ոչ պետականամետ քաղաքականությունը, և կարող է լուրջ վերաբերվել, օրինակ՝ «Փաշինյանը պատռեց Պուտինի դիմակը», «Դոնալդ և Մելանյա Թրամփները խնդրեցին Փաշինյաններին նկարվել իրենց հետ» վերտառությամբ հոդվածներին, մենք խնդիրներ ենք ունենալու: 

Այս ամբողջը, ի վերջո, միջազգային ասպարեզում օգտագործվում է մեր իսկ դեմ: Ես իսկապես ուրախ կլինեի, որ Հայաստանը այնպիսի երկիր լիներ, որը կկարողանար ոտք մեկնել աշխարհի հզոր պետությունների հետ: 

Բայց սա նման է մի իրավիճակի, որ, օրինակ՝ «Շիրակ» ֆուտբոլային թիմը հայտարարի, որ ջախջախելու է «Ռեալին», իսկ «Շիրակի» երկրպագուներն ուրախանան ու ասեն՝ վերջ, ոտնատակ ենք տվել «Ռեալին»: 

Ի վերջո, մենք պատրաստ լինելո՞ւ ենք մի օր օբյեկտիվորեն գնահատել թե՛ մեր հնարավորությունները, թե՛ կարգավիճակն այս տարածաշրջանում»,-ասաց նա՝ հավելելով, որ խնդիր է նաև երկրի զարգացման ծրագիր չունենալը:

«Երկրի զարգացման մասին մտածող իշխանությունը պետք է իմանա, որ զարգացումը, որն իրենից ենթադրում է նաև ներդրումներ, գումարներ բերելը, չի սիրում սկանդալներ, խառնաշփոթ, խժդժություն ու «բարդակ»: 

Իսկ ի՞նչ կա Հայաստանում հեղափոխությունից մեկ տարի անց: Կան թվարկածս բոլոր երևույթները: Ո՞վ է ներդրումներ անելու ՀՀ-ում, որտեղ կա գործարարներին պատեպատ ծեփող, ասֆալտին փռող ղեկավարություն: Ինձ հիմա հետաքրքիր է, թե այս ընթացքում ի՞նչ օտարերկրյա ներդրումներ են եղել: 

Ն. Փաշինյանը լուսանկար էր հրապարակել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ՝ գրելով, որ նա իր ընկերն է, և ուրախ է, որ նա հաղթել է ընտրություններում: 

Ես էլ եմ ուրախ, բայց հարց եմ ուզում տալ: Այս ընթացքում Ջասթին Թրյուդոյի միջոցով նա կարողացե՞լ է որևէ ծրագիր բերել Հայաստան, որևէ կանադացի ներդրող Հայաստան եկե՞լ է: Կանադայի վարչապետը կամ մյուսները խրախուսե՞լ են իրենց հայրենակիցներին, որ Հայաստանում ներդրումներ անեն: 

Պաշտոնյաների գալ-գնալը, մեծ հաշվով, տուրիստական այցեր են, կարևորն օգուտն է: Իսկ ավելի լայն իմաստով, մեծ հաշվով, մեկուկես տարվա մեջ սելֆիների ու պոպուլիստական քայլերի միջոցով ժողովուրդն ընդամենը դեգրադացվել է»,-ամփոփեց Գ. Համբարյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal