Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հոկտեմբերի 27-ի ոճրագործության վերքերը. ինչո՞ւ են նորից ակտիվացել շահարկումները

ANALYSIS

1999 թվականի հոկտեմբերի 27-ը նորանկախ Հայաստանի պատմության ամենաողբերգական էջերից է, որի հետևանքները մինչ օրս հաղթահարված չեն: Այդ օրն Ազգային ժողովի վրա կատարվեց հարձակում: 

Այն տեղի ունեցավ հերթական նստաշրջանի հարց ու պատասխանի ժամանակ, որին մասնակցում էին նաև կառավարության անդամները։ Ահաբեկչության հետևանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ։

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը առաջին հերթին նոր կայացող անկախ պետականության և պետության դեմ ուղղված ոճրագործություն էր, քանի որ դրա հետևանքով պետական համակարգի աշխատանքը խաթարվեց, իսկ երկրի քաղաքական էլիտայի կորիզը կազմող գործիչները գլխատվեցին:

Եվ պատմությունից գիտենք, որ նվաճողները իրենց հպատակ երկրները թուլացնելու համար առաջին հերթին փորձում էին գլխատել և ուժասպառ անել այդ երկրների քաղաքական էլիտային: 

Նմանատիպ իրադարձություն կարելի է համարել 1307 թվականին Կիլիկիայում տեղակայված մոնղոլների զորավար Բիլարղուի կողմից հայոց թագավոր Լևոն III-ին, նախկին թագավոր Հեթում II-ին և 40 հայ իշխանների հյուրասիրության նպատակով Անավարզա հրավիրելը և սպանելը, ինչի արդյունքում Կիլիկիայի հայոց պետականությունը անդառնալի հարված ստացավ և այդպես էլ չկարողացավ ուշքի գալ:

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 20 տարի է անցել, սակայն հանրությունը շարունակում է հարցադրումներ անել, թե ինչպես ստացվեց, որ դեպքերն այդպիսի ընթացք ստացան: 

Քննարկվում է նաև այն հարցը, թե ինչպես էր պետք վարվել ահաբեկիչների հետ: Եվ այս համատեքստում ուշադրությունից դուրս չեն մնում նաև ահաբեկիչների վնասազերծման մանրամասնությունները:

Եվ ուշագրավ է, որ այդ ժամանակվա վկաները նշում են, որ երբ ուժայինների հետ խորհրդակցություն էր ընթանում այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է վնասազերծել ԱԺ դահլիճում գտնվող ահաբեկիչներին, ոմանց կողմից առաջարկ է եղել գրոհել ԱԺ դահլիճը և վնասազերծել ահաբեկիչներին՝ ոչնչացնելու միջոցով։

Սակայն գործողության այս և այն տարբերակները, որոնք նախատեսում էին ահաբեկիչների ֆիզիկական ոչնչացում, նշանակելու էր ոճրագործության բոլոր հետքերի կորուստ, և հնարավոր չէր լինելու պարզել, թե արդյոք կա՞ն դրա հետևում կանգնած պատվիրատուներ, այլ հանցակիցներ: 

Եվ այս հանգամանքը հաշվի առնելու արդյունքում է, որ այն ժամանակվա նախագահը հակված չէր ոճրագործների ոչնչացման տարբերակին: 

Իսկ ահաբեկիչների կանգնելը արդարադատության առջև ու գործի քննությունը հնարավորություն էին տալու լիարժեք բացառել բոլոր կասկածները, թյուրըմբռնումները, հասկանալ, թե արդյո՞ք ինչոր տեղ տանում են դրանց թելերը, թե ոչ:

 

Եվ հատկանշական է, որ այսօր վերստին ակտիվացել են մարդիկ, որոնք ժամանակին լիարժեք «դոստուպ» ունեին ողջ տեղեկատվությանը և հնարավորություն ունեին ամբողջովին մասնակցել քննության ընթացքին: 

Մասնավորաբար, խոսքը այն մարդկանց մասին է, որոնք նշանակվեցին պաշտոնների, որպեսզի հնարավոր լիներ խուսափել լարվածությունից ու բացառել գործի ընթացքին վերաբերող բոլոր կասկածները: 

Այս համատեքստում պատահական չէր կարող լինել, որ ողբերգական իրադարձություններից հետո Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը դարձավ վարչապետ։ 

Ուժային կառույցներում ևս նշանակվեցին մարդիկ, որոնց նկատմամբ զոհվածների ընտանիքները վստահություն ունեին, այդ թվում՝ Գագիկ Ջհանգիրյանն ու Բորիս Նազարյանը:

Ստացվում է, որ բացահայտումների համար խոչընդոտ չկար։ Այդ դեպքում առնվազն տարօրինակ է թվում քսան տարի անց ողբերգական այդ էջը շահարկումների առիթ դարձնելը: 

Առավել տարօրինակ է այն մարդկանց «վերակենդանացումը», որոնք իրենց մեջ արդեն պաշտոններ էին բաժանում այն ժամանակ, երբ դեռ տաք էին զոհվածների դիակները, երբ բանակցություններ էին ընթանում՝ առանց նոր կորուստների պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ, երբ ամեն ինչ արվում էր, որ ոճրագործները հանձնվեն ողջ-առողջ, որպեսզի որևէ հետք ու փաստ իրենց հետ չտանեն: 

Բայց սա, ինչպես ասում են, արդեն այլ թեմա է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia