Դավիթ Տոնոյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
POLITICSՀոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ի լրատվության ծառայությունից։
Ողջունելով հյուրին, պաշտպանության նախարարն ընդգծել է, որ վերջին շրջանում Հայաստան-ԵՄ հարաբերություններն ակտիվացել են եւ նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում տարբեր բնագավառներում:
Երկուստեք կարեւորվել է Հայաստանի պետական կառավարման ոլորտի բարեփոխումների եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացների հաստատուն առաջընթացի գործում Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը, արձանագրվել են պաշտպանության ոլորտում համագործակցության լայն հեռանկարները:
Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը եւ առկա հակամարտությունների կարգավորմանը վերաբերող այլ հարցեր: