Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նոյեմբերի 5-ի աստղագուշակը

LIFE

 

Խոյ. Դուք այսօր այնքան խոցելի եք, որ կարող եք մանիպուլյացիայի  ենթարկվել ցանկացած մեկի կողմից: Ձեր նախազգացումը, որը երկար ժամանակ ձեզ հուշում էր, թե ում հետ արժե գործ բռնել, իսկ ում հետ` ոչ, այսօր լռում է, այդ իսկ պատճառով էլ վտանգ կա, որ դուք կարող եք խարդախության զոհ դառնալ, վստահելով կասկածելի անձի, ինչի հետևանքով էլ` ֆինանսական կորուստներ ունենաք:

 

 

 

Եթե պլանավորված են հանդիպումներ, ապա դրանց պատրաստվեք ամենայն լրջությամբ, նաև մեծ տեղ տալով արտաքինին հետևելուն: Որքան ավելի քիչ նախաձեռնություն դուք ցուցաբերեք այսօր, այնքան ավելի լավ:

 

 

 

Ցուլ. Օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի է ընկնում անկայունությամբ, դուք կորցնում եք ձեր կենսուրախությունն ու լավատեսությունը, ջղագրգիռ եք ամեն մի մանրուքից: Կարևոր հարցերից մեկը, որ այսօր ամենից շատն է մտահոգում, դա փողն է: Ֆինանսական հեռանկարները  մշուշոտ են, դուք գիտակցում եք դա և ձգտում խուսափել ավելորդ ծախսերից` նման մոտեցումը բավական խոհեմ է:

 

 

 

Այսօր կարելի է նոր գործեր ձեռնարկել, եթե դուք գոնե ընդհանուր պատկերացում ունեք այն բանի մասին, թե ինչպես պիտի դրանք արվեն: Ցանկալի չէ ուղևորությունների մեկնել, եթե դրանք նախապես պլանավորված և լավ կազմակերպված չեն:

 

 

 

Երկվորյակներ. Վատ օր չէ ընթացիկ խնդիրներ լուծելու, կարգուկանոն մտցնելու համար: Աշխատատար գործերը շեղում են տհաճ մտքերից, օգնում են կենտրոնանալ և կոնստրուկտիվ տրամադրվել: Լավ են անցնում գործնական բանակցությունները, ձեզ արագորեն հաջողվում է ճիշտ տոնայնություն վերցնել: Ձեր շահերը դուք պաշտպանում եք այն անմիջական պարզությամբ, որը զինաթափում է ձեր ընդդիմադիրներին:

 

 

 

Այսօր կարելի է անձնական խնդիրներ լուծել, իսկ կարելի  է և ուղղակի հիանալի ժամանակ անցկացնել մտերիմ ընկերների շրջապատում: Օրը հարմար չէ դեսպանատներ և կոնսուլություններ այցելելու համար:

 

 

 

Խեցգետին. Այսօր դուք շատ անելիք ունեք և որքան ավելի շուտ սկսեք գործերը, այնքան ավելի լավ: Շատ ժամանակ կխլեն գործնական բանակցությունները և խորհրդակցությունները, ձեզ կհաջողվի շրջապատին համոզել ձեր ճշմարտացիությունը, սակայն շուտով, ավաղ, դուք ինքներդ կսկսեք դրանում կասկածներ ունենալ: Բարեբախտաբար, ձեր կողքը կհայտնվեն մարդիկ, ովքեր ձեզ կոգևորեն սխրանքների:

 

 Դուք շատ հմայիչ եք, և ձեր ուշադրությունը գրավել ձգտում են հակառակ սեռի բազմաթիվ ներկայացուցիչներ: Դուք հատկապես մեծ ուրախություն կզգաք կրտսեր սերնդի ազգականների հետ շփումներից:

 

 

 

Առյուծ. Այսօր աշխատանքում հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ կգերազանցեն սպասումները: Ձեզ կհաջողվի ոչ միայն հասնել առաջընթացի ձեռնարկած գրեթե բոլոր գործերում, այլև` լուծել մի շարք խնդիրներ, որոնք լուրջ խոչընդոտներ էին առաջացնում պրոֆեսիոնալ կարիերայի ձեր ճանապարհին: Դուք ազդեցիկ մարդկանց հովանավորության կարիքը չեք զգում, չեք փնտրում այն, սակայն դրա հետ մեկտեղ էլ զգում եք, որ ձեր գաղափարները աշխարհի ուժեղերի սրտով են: Կարելի է գործնական բանակցություններ վարել, քննարկել հարցեր, որոնք առաջին հերթին վերաբերվում են երկարաժամկետ համագործացությանը:

 

 

 

Կույս. Հաջող օր է ֆինանսական առումով, դրամական մուտքերը շատ զգալի կլինեն, իսկ գործարքները, որոնք դուք կկնքեք` անպայման եկամուտ կբերեն: Բարդ են ձևավորվում գործընկերների հետ հարաբերությունները, ստեղծվում է անառողջ մրցակցություն, նշանի որոշ ներկայացուցիչներ դառնում են խարդավանքների զոհ: Մարդը, ով երկար ժամանակ ձեզ աջակցում էր, կկանգնի ձեր հակառակորդների կողմը: Սակայն դրանից դուք առանձնապես չեք հուսահատվի, քանի որ վստահ եք, որ միայնակ էլ կկարողանաք հաջողության հասնել: Ձեր ուղղագծության, կտրուկ արտահայտվելու հակվածության պատճառով դուք վտանգում եք վեճի մտնել հին ընկերներից մեկի հետ:

 

 

 

Կշեռք. Պատրաստ եղեք անակնկալների: Չի բացառված, որ լուրեր ստանաք, որոնք ստիպեն ձեզ փոխել ձեր կյանքը: Նշանի որոշ ներկայացուցիչներ նոր հնարավորություններ են տեսնում և հասկանում, թե ինչպես կարելի է դրանցից օգտվել: Նրանք զարմացնում են շրջապատին իրենց մտածողության պարադոքսալ ճշգրտությամբ:

 

 

 

Օրը հիանալի հարմար է նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, միակ բանը, որ ձեզանից պահանջվում է, դա վճռական գործելն է: Օրվա երկրորդ կեսին գտեք ժամանակ փոքր զբոսանքի համար` դա հնարավորություն կտա խուսափել անքնությունից:

 

 

 

Կարիճ. Այսօր դուք ցանկանում եք ազատություն տալ երևակայությանը, սակայն այն կարող է ձեզ շատ հեռու տանել: Մինչ օդային դղյակներ կառուցել սկսելը, մտածեք, թե արդյոք հնարավորություն չունեք ավելի հուսալի և օգտակար բան կառուցել: Այսօր ստացվող տեղեկությունները պետք կլինի մանրազնին ստուգել` վտանգ կա, որ ինչ-որ մեկը հատուկ ձեզ մոլորության մեջ է գցում:

 

 

 

Օրը հարմար չէ բարդ պրոֆեսիոնալ խնդիրների լուծման համար: Ավելի շուտ, փորձելով պարզաբանել իրավիճակը, դուք էլ’ ավելի կխճճվեք: Այլ կերպ է անձնական բնույթի խնդիրների հետ կապված` դրանք դուք համեմատաբար հեշտ եք հարթում:

 

 

 

Աղեղնավոր. Այսօր պետք է հնարավորինս քիչ փորձարարություններ անեք, հատկապես` երբ խոսքը գնում է մի ինչ-որ կարևոր բանի մասին: Այժմ կարևոր է զգուշությունը, և այն արժե դրսևորել ցանկացած շատ թե քիչ բարդ իրավիճակում: Հնարավոր են խնդիրներ երիտասարդների հետ շփումներում:

 

 

 

Օրվա երկրորդ կեսը գործնական ակտիվության նվազման ժամանակահատվածն է: Այն կարելի է օգտագործել հանգստի, զբոսանքների, ռոմանտիկ ժամադրությունների համար: Չարժե քննարկել այնպիսի հարցեր, որոնք կապված են ներդրումների, ինչպես նաև ձեր նախագծերի ֆինանսավորման հետ:

 

 

 

Այծեղջյուր. Այսօր դուք հակված եք չմտածված քայլեր անելու, որոնցից յուրաքանչյուրը կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Դուք չեք հետևում խորհուրդներին, ուրիշների սխալներից դասեր չեք քաղում, փոխարենը` նախընտրում եք ձեր գլխին նոր փորձություններ բերել: Որքան էլ որ զարմանալի է, անգամ այդ ձևով դուք կարող եք հաջողության հասնել, թեպետ` ոչ միանգամից:

 

 

 

Շփումներում կարևոր է շրջահայաց լինել` դուք հակված եք ձեր կողմ գրավել այնպիսի մարդկանց, ովքեր արժանի չեն վստահության: Չեն բացառված ֆինանսական զգալի կորուստները: Օրվա երկրորդ կեսը հարմար չէ ռոմանտիկ ժամադրության համար, հատկապես` այնպիսի մարդկանց հետ, ում դուք վատ եք ճանաչում:

 

 

 

Ջրհոս. Օրվա առաջին կեսը հանգիստ, բեղմնավոր ժամանակահատված է: Դուք հեշտությամբ եք լուծում բարդ խնդիրները, հաճախ հաջողության հասնում ուղղակի այն բանի շնորհիվ, որ դրսևորում եք ավելի մեծ համառություն, քան այլ նշանների ներկայացուցիչները: Սակայն ժամանակի հետ դժվարանալու է մարդկանց հետ լեզու գտնելը, և դա իր ազդեցությունն է ունենում բազմաթիվ գործերի զարգացման վրա:

 

 

 

Տարածվում է մի այնպիսի տեղեկատվություն, որը դուք կնախնտրեիք թաքցնել` ինչ-որ մեկը ձգտում է ձեր պահարանից հանել այնտեղ թաքցված կմախքները: Չպլանավորած գնումները անհաջող կլինեն և շատ ժամանակ կխլեն:

 

 

 

Ձկներ. Օրը կարծես հատուկ ստեղծված է աշխատելու համար: Ձեր թափած ջանքերի համար դուք կստանաք արժեքավոր պարգև, ընդ որում` ավելի թանկ, քան սպասում էիք: Օրը հարմար է ուսման, մտահորիզոնն ընդլայնելու, որակավորումը բարձրացնելու համար` կարելի է գրանցվել ամենատարբեր կուրսերի, սեմինարների, վարպետական դասերի:

 

 

 

Ֆինանսական վիճակը կայուն է, այնպես որ կարելի է երկարաժամկետ ներդրումների մասին մտածել: Օրը հարմար է անշարժ գույք և տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար: Անձնական կյանքում դժվար թե որևէ էական դրական փոփոխություն լինի, անգամ` եթե դուք նախաձձեռնություն ցուցաբերեք:

 

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak