Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լավ, բա Հայրապետովի ստաժը ինչո՞ւ հընթացս «կրճատեցիք»

BLOG

Past.am

Արմեն Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

Մի շարադրանք էր վերջերս պտտվում «ֆեյսբուքներում»՝ Պետական պահպանության ծառայության պետ, գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովին զբաղեցրած պաշտոնից ազատելու հետ կապված: Անցալ տարի, Դուշանբեում, երբ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը վերելակում խոսել էին ու շփման գծում լարվածությունը թուլացնելու վերաբերյալ, իբր, ինձ-որ բան պայմանավորվել, վարչապետի անվտանգությունն ապահովող Հայրապետովը լսել է բաներ, որ չպետք է լսեր:

Ընդհանուր առմամբ, բավականին պարզունակ թեզ, եթե կարելի է այդպես ասել: Բայց արի ու տես, որ այն շատերի ուշադրությանն արժանացավ: Մի իրավիճակում, երբ նման նկատելի ու պետությանը երկար ժամանակ ծառայող անձնավորությունը, ոչ այս, ոչ այն, ազատվում է զբաղեցրած պաշտոնից ու առանձնապես բացատրություններ այդ կապակցությամբ չեն տրվում, բնականաբար, ինչեր ասեք՝ կտարածվեն այդ թեմայով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նուրբ լարերին էլ էր դա դիպել, այլապես իր վերջին «ուղիղ միացման» ժամանակ երկար-բարակ դրանից չէր խոսի: Տպավորվեց Փաշինյանի այս ֆրազը. «Ուրեմն ես այնքան ապաշնորհ ու անխելք դավադիր եմ, որ դա անում եմ Ալիևի հետ առաջին իսկ հանդիպման ընթացքում մի մարդու կողքին, ով 10 տարի եղել է Ռոբերտ Քոչարյանի, ևս 10 տարի՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը»:

Ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի «պաշտպանյալի»` պետք է ասել, որ նա ապաշնորհ ու անխելք չէ:

Բայց ինձ այլ հարց հետաքրքրեց. Գրիգորի Հայրապետովի ստաժը ինչո՞ւ հընթացս «կրճատեց» սիրելի ժողվարչապետը:

Բանն այն է, որ Գրիգորի Հայրապետովը ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, ապա նաև՝ Սերժ Սարգսյանի անվտանգության ապահովման պատասխանատուն է եղել, կամ՝ գլխավոր թիկնապահը: Գրիգորի Հայրապետովը դրանից առաջ էլ եղել է նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր թիկնապահը: Կարճ ասած, մարդը 1991-ից ծառայության մեջ էր ու իր գործը հստակ էր անում, հակառակ դեպքում այդքան երկար՝ 28 տարի, 1991-ից մինչև 2018-ի հունիսը անմիջականորեն չէր զբաղվի ՀՀ ղեկավարների անվտանգության ապահովմամբ:

Նիկոլ Փաշինյանն էլ հրաշալի գիտեր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահ եղած ժամանակ էլ է Հայրապետովը նույն գործին եղել: Բայց միայն երկրորդ և երրորդ նախագահների մասին է խոսում: Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը ինչ-որ պատճառով խուսափում է Լևոն Տեր-Պետրոսյանի անունը տալուց: Նյարդայնանո՞ւմ է, ի՞նչ է:

Հա, ու բնականաբար, ասում է, որ սուտ է, ոչ մի նման բան Դուշանբեի վերելակում չի եղել, կամ որ լիներ էլ, հո ինքն ապաշնո՞րհ չէր, որ նման վկայի ներկայությամբ և այլն:

Էհ, ո՞վ էր ձեռքներդ բռնել. Գրիգորի Հայրապետովին աշխատանքից ազատելու որոշման հրապարակման հետ մի երկու բերան ասեիք՝ մարդը այսպես ու այսպես՝ երեք տասնամյակ ծառայել է պետությանը, գեներալ-մայորի կոչում ենք շնորհում ( ի դեպ, գեներալների մասին խոսելիս այս պահը նա մոռացավ, ասենք՝ ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանին գեներալական ուսադիրներ շնորհելու պահն էլ չհիշեց) և, շնորհակալություն հայտնելով, «գործուղում» վաստակած հանգստի: Սակայն գործող իշխանությունը, որ «նախկին կյանքում», ընդդիմադիր ժամանակներում ամեն ինչի վերաբերյալ պարզաբանում ու բացատրություն էր պահանջում, առանձնապես չի շտապում պարզաբանել ու բացատրել իր խնդրահարույց գործողությունները: «Ժողովրդական վստահության» բարձը երևի լավ էլ թմրեցնո՞ւմ է:

Իսկ ինչ վերաբերում է վերելակին, ավելի կոնկրետ՝ Դուշանբեում Ալիևի հետ հրադադարի ռեժիմը պահպանելու շուրջ «վերելակային պայմանավորվածությանը», արժե հիշեցնել հետևյալը: Այդ՝ «ոտքի վրա» իբր թե ձեռք բերված պայմանավորվածությամբ Հայաստանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, «ջրեց» ապրիլյան պատերազմից հետո կայացված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ: Ադրբեջանը, որ չուզելով էր այդ պայմաններին համաձայնել, մի երկու բառ փոխանակելով, ազատվեց իրեն համար գլխացավանք հարցերից: Ու այնպես, որ արդեն շատ երկար ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն հիշատակում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:

Հիմա դա խելքո՞վ, շնորհքո՞վ, թե «դուխո՞վ» արվեց, թո'ղ վերլուծաբանները մեկնաբանեն:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal