Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հրդեհ է բռնկվել Երև­ա­նի «Նա­ի­րիտի» տա­րած­քում

SOCIETY

ՏՈՆԵՐ

Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր, Չինաստան՝ Սուն Յաթ-Սենի ծննդյան օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1895– Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում տեղի են ունեցել հայ բնակչության զանգվածային ջարդեր: 

1895– ծնվել է կինոյի և թատրոնի մեծագույն դերասան Հրաչյա Ներսիսյանը: 

1899 –ծնվել է հայազգի մանրէաբան և կենսաքիմիկոս Հովհաննես Հեքելեկյանը: 

1920- հայ-թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը գրավել են Ագին կայարանը և միաժամանակ հարված հասցրել Իգդիր քաղաքի շրջանում, իսկ հայկական զորքը և բնակչությունը սկսել է էվակուացվել Սուրմալուի նահանգից և Արաքսի վրայով տեղափոխվել Էջմիածին: 

1923 –ծնվել է նկարչուհի Արփենիկ Ղափանցյանը: 

1933 – ծնվել է խորհրդային և հայկական պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը: 1936 – ծնվել է խորհրդահայ ֆիզիկոս Վոլոդյա Սարդարյանը: 

1938 – ծնվել է քանդակագործ Վիլյամ Պետրոսյանը: 

1941 – ծնվել է մաթեմատիկոս և աստղագետ Նորայր Ենգիբարյանը: 

1946– ծնվել է քաղաքական և պետական գործիչ, դիվանագետ, Լեռնային Ղարաբաղի առաջին վարչապետ Օլեգ Եսայանը: 

1971 – ծնվել է քանդակագործ Հայկ Թոքմաջյանը: 

1981- հայկական «Օռլի» կազմակերպությունը (այդպես է կոչվել ի պատիվ «Օռլի» օդանավակայանում Մոնթե Մելքոնյանի ձերբակալման, որին մեղադրել են փաստաթղթեր կեղծելու մեջ) Բեյրութում գտնվող երեք ֆրանսիական կազմակերպություններում պայթյուններ է իրականացրել (տուժողներ չեն եղել) և պահանջել Ֆրանսիայից՝ ազատ արձակել Մոնթե Մելքոնյանին:

1993-ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է 884-րդ բանաձևը, որտեղ պահանջում է հայկական ուժերին դուրս բերել Զանգելանի, Հորադիզի և այլ գրավյալ տարածքներից: 

2003- Հայաստանի օդային տարածքում ռուսաստանյան «ՄիԳ-29» ռազմական ինքնաթիռը ուսումնամարզական թռիչքի ժամանակ վթարվել է, զոհվել է օդաչու Կոնստանտին Կարդաշը։ 

2005 –վախճանվել է ազգագրագետ և դիվանագետ Յուրի Մկրտումյանը: 

2006- գիշերը հրդեհ է բռնկվել Երևանի «Նաիրիտ» գործարանի տարածքում: Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը, այլապես, ըստ մասնագետների, այն կարող էր բերել բնապահպանական աղետի: 

2009-Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպով» հիվանդացության ևս 5 դեպք, որով վարակվածների թիվը հասել է 11-ի: 

2009-վախճանվել է հայազգի նկարիչ և գրող Վահրիճ Բախչանյանը: 2010-Երևանի «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ գործարանից երթով հասել են Հայաստանի նախագահի նստավայր` պահանջելով վճարել չորս ամսվա աշխատավարձը:

2013-Հայաստանի Ազգային ժողովը Իշխան Զաքարյանին ընտրել է Վերահսկիչ պալատի նախագահ։ 

2014- Արցախի արևել յան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Անձնակազմի բոլոր երեք անդամները զոհվել են։

ԱՇԽԱՐՀ

1035 – վախճանվել է Անգլիայի, Դանիայի և Նորվեգիայի թագավոր Կնուդ 1-ին Մեծը: 

1784 — Օքսֆորդում օդ է բարձրացել շարլ յեն (ջրածնով լցված օդապարիկ), իսկ օդ բարձրացած Ջեյմս Սադլերը դարձել է Բրիտանիայի առաջին օդաչուն: 

1833 –ծնվել է ռուս կոմպոզիտոր և քիմիկոս Ալեքսանդր Բորոդինը: 

1840 – ծնվել է ֆրանսիացի քանդակագործ և գրաֆիկ, 19-րդ դարի ամենաականավոր քանդակագործներից մեկը՝ Օգյուստ Ռոդենը: 

1847 -Էդինբուրգի համալսարանում Ջեյմս Սիմպսոնը ցուցադրել է աշխարհում առաջին անզգայացումը քլորոֆորմով: 

1860 —ստեղծվել է ԱՄՆ-ի առաջին գաղտնի ծառայությունը, որի գործը ի սկզբանե եղել է պայքարը դրամանենգության դեմ: 

1888 —ֆրանսիական Լիլ քաղաքում տպագրիչների տոնի ժամանակ բանվորների երգչախբի կողմից առաջին անգամ հնչել է «Ինտերնացիոնալը»: 

1903 – վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Կամիլ Պիսսարոն: 

1906 —բրազիլացի օդաչու և գյուտարար Ալբերտո Սանթոս-Դյումոնը Փարիզում առաջին անգամ Եվրոպայում իրականացրել է կառավարվող թռիչք աէրոպլանով։

1918 - Ավստրիան դարձել է հանրապետություն: 

1923– ընդունվել է ԽՍՀՄ պետական դրոշը: 

1927 - Լև Տրոցկին հեռացվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության շարքերից: 1929 – ծնվել է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Գրեյս Քելլին: 

1933-առաջին անգամ լուսանկարվել է ենթադրյալ Լոխ-Նեսի հրեշը: 

1934 – ծնվել է ամերիկացի հանրահայտ հանցագործ Չարլզ Մենսոնը:

 1935– ծնվել է ռուս հայտնի դերասանուհի Լյուդմիլա Գուրչենկոն: 

1939 – ծնվել է սլովակ օպերային երգչուհի, սոպրանո Լուցիա Պոպպը: 

1942– սկսվել է Գուադալկանալի ծովամարտը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենանշանավոր մարտերից մեկն է: 

1948 – ծնվել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: 

1965– Մայամիից դուրս գալուց հետո ամերիկյան SS Yarmouth Castle նավը վառվել և խորտակվել է, զոհվել է 92 մարդ, ևս 400-ը ստացել են լուրջ այրվածքներ: 

1970– Պակիստանի Բենգալիա նահանգում տեղի ունեցած Բհոլա արևադարձային փոթորիկի հետևանքով տարբեր տվյալներով զոհվել է 300 000-500 000 մարդ: 

1982- Յուրի Անդրոպովը դարձել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար: 

1995 —սերբերը համաձայնել են իրենց կողմից վերահսկվող վերջին խորվաթական շրջանը՝ Արևել յան Սլովենիան, հանձնել Խորվաթիային: 

1999 —ժայթքել է էկվադորում գտնվող Թունգուրախուա հրաբուխը:

Կամո Խաչիկյան

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia