Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Անցյալի տոտալ ժխտումը խանգարում է կառուցել ապագան». ինչո՞ւ են տեղի ունենում նման ճնշումներ

INTERNATIONAL NEWS

z.ru-ն «Հայկական ողբերգություն. ինչո՞ւ է երկրի իշխանությունը արգելափակում դատարանների և ԶԼՄ-ների աշխատանքը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի դատարանը արդեն երրորդ անգամ մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու և գրավով ազատ արձակելու միջնորդությունը: 

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին նախագահին սահմանադրական կարգը տապալելու և 3 միլիոն դոլար կաշառք վերցնելու մեղադրանք է ներկայացվել դեռևս 2018 թվականի հուլիսին: Այնուամենայնիվ, նշենք, որ Հայաստանի նախկին նախագահին արդեն երկու անգամ դատավորները բաց են թողել, և, որպես հետևանք, ուժայինները «զբաղվել» են այդ դատավորներով: 

Օրինակ՝ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում «ծառայողական կեղծիք» իրականացնելու մեղադրանքով: Բարձրագույն դատական խորհուրդը նախաքննության ընթացքում կասեցրել է դատավոր Գրիգորյանի լիազորությունները՝ Քոչարյանի գործով դատը վարելու առումով: 

Դատավորի փաստաբան Գեորգի Մելիքյանը հայտնել է «Իզվեստիային», որ ներկայումս կա գործ, բայց չկա հանցանք, և արդյունքում քանի դեռ ընթանում է նախաքննություն, դատավորի լիազորություններն ընդհանրապես դադարեցված են: 

Ըստ էության, քննիչները կատարել են գլխավոր առաջադրանքը՝ գործից հեռացրել են ոչ ցանկալի դատավորին: Նմանատիպ գործընթաց է իրականացվում նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ, որի հանդեպ հոկտեմբերի 17-ին խորհրդարանի պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել «իշխանության զավթում» մեղադրանքով, այսինքն՝ Թովմասյանը դարձել է Սահմանադրական դատարանի նախագահ օրենքի խախտումով: 

Բանը հասել է նրան, որ հարցաքննության են կանչել անգամ Թովմասյանի անչափահաս աղջիկներին և ծերունի հորը: 

Բանն այն է, որ ՀՔԾ-ի ուշադրությանն է արժանացել Թովմասյանի հայրական տունը: Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը, «Իզվեստիային» պատմել է, որ հավանաբար քննիչները ենթադրում էին, որ իր տունը կլինի դղյակ, իսկ ավտոտնակում՝ առնվազն Range Rover, բայց պարզվել է, որ տունը փոքրիկ է, իսկ մեքենա չկա, և հիմա քննիչներն ընկած ամբողջ գյուղում են թանկ ամենագնաց փնտրում: 

Հայաստանում մամլիչի տակ է հայտնվել նաև մամուլը: 

Հայաստանի լրագրողների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը «Իզվեստիայի» հետ զրույցում ասել է, որ երկրի իշխանությունն ուղղակի ցուցում է տալիս, թե որ լրատվամիջոցը կարելի է կարդալ, իսկ իշխանություններին ոչ լոյալ ԶԼՄ-ներին պաշտոնական միջոցառումներին ներկայանալու հավատարմագիր չեն տալիս, չնայած, ըստ օրենքի, լրագրողին պետք է տեղեկատվությունը հասանելի լինի: 

Ըստ Սեյրանյանի, պատգամավորները, նախքան հարցերին պատասխանել ը, սկզբից հետաքրքրվում են, թե որ լրատվամիջոցն է ներկայացնում տվյալ հարց տվող լրագրողը, և եթե նա սև ցուցակում գտնվող լրագրող է, չեն պատասխանում հարցին: 

Բացի դա, հեղափոխությունից հետո անցած մեկուկես տարվա ընթացքում արդեն իսկ ԶԼՄ-ների հետ կապված չորս ռեզոնանսային գործեր են եղել: 2019 թվականի սեպտեմբերի 28-ին բլոգեր Նարեկ Մութաֆյանը ձերբակալվել է դատարանին անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքով: 

Բանն այն է, որ նա և իր ընկերը՝ օպերատոր Սարգիս Օհանջանյանը, փորձել են հարցազրույց ձայնագրել Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի հետ: 

Ավելի ուշ այդ երկուսին ներկայացված մեղադրանքը փոխվել է «արդարադատության իրականացման խոչընդոտում» մեղադրանքով, որը նախատեսում է 5-ից 10 տարվա ազատազրկում: 

Նարեկ Մութաֆյանի քույրը «Իզվեստիային» հայտնել է, որ իր եղբայրը անգամ չի մոտեցել դատավորին և չի էլ փորձել նրան վիրավորել, այլ ընդամենը տվել է այն հարցը, որը հետաքրքրում է Հայաստանի բնակչության 90%-ին՝ արդյո՞ք Դանիբեկյանը վարչապետի նշած՝ «պատերի տակ վնգստացող» դատավորներից է: 

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Իզվեստիային» պատմել է, որ հայերը ավանդաբար համախմբված ժողովուրդ են, քանի որ Հայաստանի բնակչության 98%-ը հայեր են, բայց վերջերս տեղի է ունենում հասարակության սուր տարանջատում, միաժամանակ խոսքի ազատության վրա ճնշումը ստիպում է լրագրողական համայնքին համախմբվել: 

Չնայած այս ամենին, Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը «Իզվեստիային» հայտնել է, որ ոչ բռնի հեղափոխությունից հետո Հայաստանում խոսքի ազատության ամենաբարձր մակարդակն է: 

Իսկ ահա Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը համաձայն է այն կարծիքին, որ հասարակության՝ յուրայինների և հակառակորդների բաժանում իրոք առկա է, բայց ասել, որ առկա է հասարակության երկատվածություն, ճիշտ չէ: 

Փորձագետները գտնում են, որ ցանկացած հեղափոխությունից հետո կադրային փոփոխությունը՝ սկսած փորձագետներից, դատավորներից և վերջացրած կառույցների ղեկավարներով, անխուսափելի գործընթաց է, և պետք է ըմբռնումով մոտենալ: 

Նշենք, որ նման գործընթացներ եղել են և՛ Վրաստանում, և՛ Ուկրաինայում: Այնուամենայնիվ, ըստ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի, երկրի նախկին ղեկավարի կողմնակիցների վրա մեծ ճնշում է գործադրվում: Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդի Լևոնը ևս պատմել է «Իզվեստիային», որ ճնշումներ իրոք առկա են, և դա բուլլինգն է համացանցում, բիզնեսների մշտական ստուգումները, պայմանագրեր կնքելուց հրաժարվելը և այլն: 

Նա նաև նշել է, որ իր հոր առողջությունը լավ է, և նա մեկուսարանում շարունակում է իր աշխատանքը գրքի վրա: Ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, «Իզվեստիայի» հետ զրույցում հայտնել է, որ չի պատրաստվում հետագայում վրեժ լուծել ներկա իշխանությունից: 

Նա պատմել է նաև, որ 1998 թվականին իր՝ իշխանության գալուց հետո եղել է նախկին իշխանություններին պատասխանատվության ենթարկելու հասարակական պահանջ, բայց ինքը չի գնացել դրան, քանի որ սովորություն չունի պայքարել անցյալի հետ, և պետք է նայել առաջ: 

Քոչարյանը նաև նշել է, որ չի կարող անմասն մնալ այն ամենից, ինչ կատարվում է Հայաստանում, քանի որ ներկայումս հասարակությանը բաժանել են սևերի և սպիտակների, ինքը պատրաստվում է վերադառնալ մեծ քաղաքականություն, իսկ ընտրություններում հաջողության դեպքում անպայման կլինի «ամենաներողամիտը», քանի որ համարում է, որ «անցյալի տոտալ ժխտումը խանգարում է կառուցել ապագան»:

Կամո Խաչիկյան

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia