Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Անինք­նավս­տա­հու­թյան դրսև­ո­րում, որ­ի պատճառը ճիշտ լու­ծում տա­լու ան­կա­րո­ղու­թյունն է»

INTERVIEW

«Ասֆալտն» ու «պատերը» շարունակում են մնալ քաղաքական խոսույթի, բանավեճի հիմնական բաղադրիչներից մեկը։ Քաղաքական դիսկուրսի մակարդակը Հայաստանում ոչ միայն չի բարձրանում, այլև փուլ առ փուլ ավելի է գահավիժում, թեպետ յուրաքանչյուր փուլում հնչում են զգուշացումներ և կոչեր առ այն, որ այս ճանապարհը վտանգավոր է։ 

Նշվածի լավագույն ցուցիչն Ազգային ժողովում վերջին օրերի քննարկումներն էին, թեպետ քննարկում ասվածն այս պարագայում օգտագործվելիք լավագույն բառը չէ։ 

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ զրուցել ենք վերոնշյալ թեմայի, ինչպես նաև ներքաղաքական մի շարք հարցերի շուրջ։ Մինչ վերոնշյալ խնդրին անդրադառնալը, քաղաքագետը բոլոր խնդիրները, այդ թվում՝ բառապաշարի, վարքագծի հետ կապված հարցերը կապում է մեկ հանգամանքի հետ։ 

«Եթե մեկ նախադասությամբ բնութագրենք, ապա կարող ենք ասել, որ գործ ունենք իշխանության մոնոպոլիզացիայի հետ։ 

Հիմնական խնդիրը սա է։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է վերահսկողություն ստանալ իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ, և այդ առումով լրջագույն խնդիրներ է ստեղծում։ 

Այս փուլում մենք մոտեցել ենք ճգնաժամի խորացման եզրագծին, բայց դրա լայն ընկալումը դեռ չկա։ Իշխանություններին ևս կարող է թվալ, թե ոչ մի ճգնաժամ չկա»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը։ 

Ինչ վերաբերում է բառապաշարին՝ այս առումով Ա. Ենքոյանն այլ խորքային պատճառներ էլ է տեսնում։ «Պատճառը, որ Ն. Փաշինյանն անցնում է նման կոշտ բառապաշարի, խնդիրները ռացիոնալ ճանապարհով հաղթահարել չկարողանալն է։ 

Եվ, ըստ էության, սա ավելի շատ անինքնավստահության դրսևորում է։ Խնդիրը հարցերին ճիշտ լուծում տալու անկարողությունն է։ 

Սովորաբար, երբ մեկի հետ վիճում ես ու տեսնում, որ քո փաստարկները վերջացել են, անցնում ես այլ բառապաշարի։ 

Իսկ բառապաշարի այս մակարդակը, որպես կանոն, տանում է հասարակության բաժանման, հասարակության կոտորակման, ճգնաժամի, ինչպես նաև խնդիրների խորացման։ 

Իսկ ամենամեծ հարցն այն է, որ այսպիսի բառապաշար ունենալով հանդերձ, իշխանությունները ժամանակ առ ժամանակ սկսում են դատապարտել նույն բառապաշարը, սկսում են խոսել բռնության խոսքը սահմանափակող օրենք մտցնելու մասին և այլն։ 

Ընդհանուր առմամբ, սա լուծման չտանող ճանապարհ է, սա հասարակության բաժանումը խորացնող ճանապարհ է, որը հաղթահարելը դժվար է»,-նկատում է քաղաքագետը։ Աղասի Ենոքյանի դիտարկմամբ, իշխանությունը, ըստ էության, իր առջև դրել է խնդիրներ, որոնք չի կարողանում լուծել։ 

«Միգուցե վերանայի՞ իր առջև դրված խնդիրները, իր տված խոստումները և ներողություն խնդրի ժողովրդից՝ ասելով, որ տրված խոստումները չի կարողանում իրականություն դարձնել։ 

Իսկ երբ այդ խոստումները չեն կարողանում կատարել, իշխանությունը, որպես դրա արձագանք, սկսում է հոխորտալ, կոպիտ բառապաշար օգտագործել, ինչը հակառակ ուղղությամբ է տանում։ 

Իշխանությունն իր առաջ մի շարք խնդիրներ էր դրել, օրինակ՝ ժողովրդին խոստացել էր Արցախյան հարցի հայանպաստ լուծում, Արցախի մասնակցություն բանակցություններին, տնտեսական կտրուկ աճ, մարտի 1-ի բացահայտում և այլն։ 

Այս բոլոր խնդիրները չի կարողանում լուծել, ու ստիպված փորձում է նման վարքագիծ դրսևորել կամ կեղծ խոստումներով ու թվերով ցույց տալ, թե դրանք լուծված են։ 

Բայց մյուս կողմից՝ իր համար հասկանալի է, որ անկախ նրանից, թե ինչ խոստումներ կամ թվեր ցույց կտա, բնակչությունը գիտի, որ իր կենսամակարդակը չի բարձրացել։ 

Եվ, ի վերջո, առկա է նպատակների նենգափոխում։ 

Մենք տեսնում ենք, որ մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու փոխարեն առաջնային է համարվում, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորված պահելու խնդիրը, Հրայր Թովմասյանի պաշտոնանկությունը։ 

Նման հանգամանքները վկայում են նպատակների նենգափոխման մասին»,-շեշտեց քաղաքագետը։ 

Ա. Ենոքյանը վերոնշյալում մատնաշված հիմնական խնդրի առումով մեկ այլ բաղադրիչ է առանձնացնում։ «Կոնկրետ Նիկոլ Փաշինյանն այսօր ենթադրում է, որ իշխանությունը միայն ինքն է։ Մնացած ինստիտուտները նա երկրորդական է համարում, լավագույն դեպքում՝ իրեն սպասարկող։

 Սահմանադրորեն յուրաքանչյուր ինստիտուտ ունի իր գործառույթները, ինչպես նաև իրեն վերապահված գործողությունների սահմանափակումները։ 

Բայց Նիկոլ Փաշինյանին թվում է, թե այս ամենը զուտ իրեն սպասարկելու համար է։ 

Հիշո՞ւմ եք՝ երբ ասաց՝ ես եմ որոշումներ ընդունում Արայիկ Հարությունյանի փոխարեն։ Բայց այդպես չի կարող լինել, գոյություն ունեն գերատեսչություններ, նախարարություններ, որոնց վերապահված է այս կամ այն որոշումը կայացնելու լիազորությունը։ 

Սա ևս տեղավորվում է իշխանության մոնոպոլիզացիայի տրամաբանության մեջ»,ասաց նա՝ ընդգծելով, որ կառավարման համակարգում մեր ունեցած խնդիրներն այսօր կրկնակի են։ 

Քաղաքագետը մի քանի պատճառների մասին խոսեց, որոնցից մեկն աշխատելն է իրար հետ չհամաձայնեցված, իրար հետ դեռևս չաշխատած ինստիտուտներով։ 

«Այդ ամենին գումարվեցին նաև անձնական հատկանիշները, այսինքն, պետական համակարգում աշխատելու և այդ համակարգում փորձառության պակասը, գումարած Ն. Փաշինյանի՝ «հեղափոխությունը ես եմ», «պետությունը ես եմ» մոտեցումները։ 

Ես այս ամենից բխող իրավիճակը հաղթահարելու ճանապարհները չեմ տեսնում։ 

Միգուցե առաջին լուծումը կլինի այն գիտակցումը, ըստ որի՝ յուրաքանչյուր պետական գերատեսչություն պետք է կատարի օրենքով իրեն վերապահված գործառույթները։ 

Համենայն դեպս, կարևոր է լիազորությունների բաշխումը։ 

Մեկի վրա այդքան պատասխանատվությունը և այդքան լիազորությունը կարող է լուրջ ճգնաժամի հանգեցնել։ 

Թվում է, որ եթե միայն Նիկոլ Փաշինյանն ինքը լուծի բոլոր հարցերը, այդպես ավելի հեշտ է, իրականում հակառակն է։ 

Առաջնային խնդիրն այն է, որ դեռ չկա հասկացությունը, որ սա խնդիրների է բերում։ 

Իրականում իշխանության թևերին փոխարինելու ցանկություն կա, բայց ժողովրդավարությունը այն չէ, որ, ենթադրենք, ինչ -որ մեկը ստացել է 70 կամ 80 տոկոս ձայն՝ պետք է կատարի ամեն ինչ, և իրեն թույլատրելի է ամեն ինչ։ Ժողովրդավարությունն առաջին հերթին Սահմանադրության պահպանումն է»,-հավելեց քաղաքագետը։

Աղասի Ենոքյանի խոսքով, ներհայաստանյան իրավիճակում առկա մեթոդաբանությունն իր արտացոլումն է գտնում նաև արտաքին քաղաքականության մեջ։ 

«Նույն խնդիրն արտաքին քաղաքականության մեջ է։ Քանի որ ինստիտուտների փոխարեն արտաքին քաղաքականությունը Փաշինյանը կենտրոնացրել է իր վրա, և մոնոպոլիզացրել է նաև այդ ուղղությունը, նա արտաքին քաղաքականության որևէ խնդիր չի հասցնում լուծել։ 

Թեպետ վերջերս հաճախ է նշում, թե մենք հրաշալի հարաբերություններ ունենք այս կամ այն երկրի հետ, բայց իրականում տեսնում ենք, որ շատ պետությունների հետ հարաբերությունները զրոյացել են, իսկ որոշ պետությունների հետ՝ վատացել։ 

Այսինքն, ընկալումը, որ արտաքին քաղաքականությունը պետք է լուծի երկրի անվտանգության խնդիրները, չկա։ 

Կարելի է ասել, որ արտաքին քաղաքականությունը շատ հաճախ օգտագործվում է իշխանության լեգիտիմացման համար՝ արտաքին լեգիտիմություն ձեռք բերելու համատեքստում»,-հավելեց քաղաքագետը՝ նկատելով նաև, որ չկա այն ընկալումը, ըստ որի՝ արտաքին քաղաքականությանն ուղղված գործառույթների իրականացումը վերապահված է մեր դիվանագիտությանը։ 

«Եթե ներքին քաղաքականության մեջ կարելի է ինչ-որ խոստումներ տալ, հոխորտալ ու նման մեթոդներով աշխատել, ապա արտաքին քաղաքականության մեջ այդպես չես կարող վարվել։ Եթե ներքին քաղաքականության մեջ քո քարոզչամեքենան կօգտագործես՝ համոզելու, որ քո բերած կեղծ տվյալները ճիշտ են, ապա արտաքին քաղաքականության մեջ մեր գործընկերներն անընդհատ մեզ ցույց են տալու, որ ձեր երկրի ղեկավարը ճիշտ չի խոսում»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ լուրջ մեթոդաբանական խնդիր է այն, որ այս ուղղության մեջ երբեմն- երբեմն հնչում են խոսքեր, որոնք հիմնավորված չեն։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March