Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ար­հա­մար­հա­կան վե­րա­բեր­մունք. նպա­տակ չու­նեն հաշ­վի առ­նել ոլոր­տի մաս­նա­գետ­նե­րի կար­ծի­քը

ANALYSIS

Կրթության և գիտության ոլորտում լուրջ խմորումներ են ընթանում։ Դասախոսների և ուսանողների հիմնական մտահոգությունները կապված են «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու հավանականության հարցերի հետ։

 Խնդիրն այն է, որ այս փոփոխությունները նախատեսվում են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծով, որի կազմման գործում գիտության ներկայացուցիչները իրենց մասնակցությունը չեն ունեցել։ 

Եվ պատահական չէ, որ նշված թեմայի ծավալումը հանգեցրեց նրան, որ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ սկսեցին և բողոքի ակցիաներ կազմակերպեցին, իսկ դասախոսները նախազգուշական գործադուլ արեցին` միանալով ուսանողների դասադուլին։ Այսպիսի բողոքի դրսևորումների արդյունքում ավելացավ այն մարդկանց թիվը, որոնք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ են դնում։ 

Ի պատասխան ուսանողների և դասախոսների կողմից հնչող մտահոգություններին՝ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, թե իրենք պատրաստ են տարբեր շրջանակների հետ քննարկումներ ունենալ։ 

Եվ այս համատեքստում պետք է դիտարկել Արայիկ Հարությունյանի և ԵՊՀ դասախոսների, ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարների ներկայացուցիչների հանդիպումը։ 

Ուշագրավ է, որ այդ հանդիպման ընթացքում այդպես էլ քննարկում չծավալվեց, դասախոսները ներկայացրեցին իրենց մտահոգությունները, իսկ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նրանց տեսակետները հաշվի առնելու փոխարեն փորձեց հակադարձել՝ ցույց տալով, որ սկզբունքային հարցերում իրենք չեն պատրաստվում հետքայլ անել և մնալու են իրենց տեսակետին։ 

Ընդ որում, դա արեց բավականին անհարգալից տոնայնությամբ, նույնիսկ որոշակի արհամարհանքով: 

Ինչպես միշտ, իշխանությունները ուսանողների և դասախոսների բողոքները ներկայացնում են այլ համատեքստում, թե իբր դրանցում քաղաքական ենթատեքստ կա, և այն տեղավորվում է ուղղակի դասաժամերի համար պայքարի շրջանակներում։ 

Նախարարը այդպես էլ հիմնավոր փաստարկներ չբերեց, թե ինչով են հիմնավորված իրենց նախաձեռնած փոփոխությունները, այլ ավելի շատ փորձեց համեմատություններ անել անցյալի հետ կապված, թե ինչո՞ւ անցյալում դասախոսները այդպիսի բողոքի ալիք չէին բարձրացնում, երբ օրակարգում դրված էր օտարալեզու դպրոցների բացման հարցը։ 

ԿԳՄՍ նախարարը չխորշեց դիմել նաև իշխանության կողմից կիրառվող մարտավարական տրյուկներից մեկին՝ սպառնալ քրեական գործերի հարուցմամբ և կոռուպցիոն բացահայտումներով։ Սակայն այսպիսի վերաբերմունքը գիտնականների ու դասախոսների նկատմամբ անընդունելի է, քանի որ եթե ինչ-որ կոռուպցիոն դեպքեր կան, ապա դա իրավապահների գործն է, իսկ նախարարը իրավունք չունի առանց հիմքերի սպառնալից հայտարարություններ անել։ 

Արայիկ Հարությունյանը նախարար նշանակվելուց օրեր անց էլ նույն ջանասիրությամբ հայտարարում էր, թե «Այբ» դպրոցում չարաշահումներ են հայտնաբերվել, փորձում էր աղմուկ բարձրացնել, սակայն այդպես էլ չարաշահումներ չհայտնաբերվեցին, և մինչ օրս էլ հասարակությանը հայտնի չէ, թե ինչ չարաշահումների մասին է խոսքը։ 

Նույն պատմությունն էր նաև ԵՊՀ-ում կատարված չարաշահումների շուրջ ներկայիս իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների հետ կապված։ Սրանից կարելի է հասկանալ, թե նման հայտարարություններն ինչ արժեք ունեն։ 

Ըստ էության, ԿԳՄՍ նախարարի և դասախոսների հանդիպումը ավելի շատ վերածվեց փոխադարձ մեղադրանքների հարթակի և ցույց տվեց, որ նախարարությունը նպատակ չունի կրթության և գիտության ոլորտում իր քաղաքականությունը կառուցելիս հաշվի առնել ոլորտի մասնագետների կարծիքը։ 

Ուստի չպետք է զարմանալ, եթե Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքողների քանակն ընդլայնվի՝ ընդգրկելով նաև պրոֆեսորադասախոսական կազմի ավելի լայն շրջանակ։ 

Իսկ ուսանողներն արդեն հայտարարել են, որ դասադուլը և բողոքի ակցիաները շարունակելու են նոր թափով։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia