Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ անել, եթե որևէ իր եք գտել. կա­րո՞ղ եք դառ­նալ դրա սե­փա­կա­նա­տե­րը

SOCIETY

«Փաստ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Ճանաչեք և պաշտպանեք ձեր իրավունքները» խորագիրը: Շատ են դեպքերը, երբ քաղաքացիները չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ իրազեկված չեն, իսկ երբեմն էլ որոշ պետական հիմնարկներ էլ ավելի են շփոթեցնում նրանց: 

Օրաթերթը, համագործակցելով իրավաբանների հետ, հանրային իրազեկման արշավ է կազմակերպում, որը կօգնի մեր քաղաքացիներին իմանալ և պաշտպանել իրենց իրավունքները: 

Հարց.-Ինչպե՞ս վարվել, եթե գտնվել է ուրիշին պատկանող գույք, իսկ տերը հայտնի չէ։ 

Հարցին պատասխանում է իրավաբան Անի Ճաղարյանը: 

Եթե գտնվել է որևէ գույք և հնարավոր է պարզել, թե այն ում է պատկանում, ապա գտնողը պարտավոր է անհապաղ այդ մասին հայտնել գույքը կորցնողին կամ որևէ այլ անձի, ով իրավունք ունի այդ գույքը ստանալու և հանձնելու։ 

Իսկ ի՞նչ անել, եթե չգիտեք, թե ով է հանդիսանում գույքի սեփականատերը կամ այն ստանալու իրավունք ունեցող անձը։ 

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է, որ եթե գույքը գտնվել է տրանսպորտային միջոցում, ապա այն անհրաժեշտ է հանձնել տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ տիրապետողին։

 Եթե գույքը գտնվել է այնպիսի վայրում, որտեղ հնարավոր չէ որոշել այն ստանալու իրավունք ունեցող անձին, ապա գտնողը պարտավոր է տեղյակ պահել ոստիկանությանը կամ տեղական ինքնակառավարման մարմնին։ 

Նա կարող է մինչև սեփականատիրոջ կամ այն ստանալու իրավունք ունեցող անձի հայտնվելը գույքը պահել իր մոտ, կամ հանձնել ոստիկանությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին կամ նրանց նշած անձին: 

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ այն դեպքում, երբ գույքն արագ փչացող է կամ դրա պահպանման ծախսերն անհամաչափ մեծ են դրա արժեքից, գտնողը կարող է այն վաճառել։ 

Կարևոր է ունենալ վաճառքից ստացված եկամուտը հավաստող ապացույց։ 

Հետագայում գումարը պետք է վերադարձվի գույքի սեփականատիրոջը կամ այն ստանալու իրավունք ունեցող անձին։ 

Մեղքի առկայության դեպքում գույքը գտնողը գույքի արժեքի սահմաններում պատասխանատու է դրա կորստի կամ վնասվածքի համար:

Իսկ ի՞նչ իրավունքներ ունի գույքը գտնողը։ Գույքը գտած և դա ստանալու իրավունք ունեցող անձին այն վերադարձրած անձն իրավունք ունի նրանից, իսկ գույքը համայնքի սեփականությանն անցնելիս` տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնից ստանալ գույքը պահպանելու, հանձնելու կամ իրացնելու հետ կապված անհրաժեշտ ծախսերի հատուցում: 

Նա նույնիսկ իրավունք ունի այն ստանալու իրավունք ունեցող անձից վարձատրություն պահանջել գույքի արժեքի մինչև քսան տոկոսի չափով։ Եթե գույքի արժեքը դժվար է որոշել կամ այն արժեք է ներկայացնում միայն այն ստանալու իրավունք ունեցող անձի համար (օրինակ՝ անձնագիր), ապա դրա արժեքը որոշվում է նրանց համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ դատական կարգով։ 

Կարող է լինել այնպիսի դեպք, որ գույքը ստանալու իրավունք ունեցող անձը հրապարակայնորեն պարգև խոստանա իր գույքը գտնողին։ 

Գույքը գտնողը, մինչև իրեն վարձատրելը, իրավունք ունի պահել գտած գույքը: Եթե գույքը գտնողը չի հայտնել գտանքի մասին կամ փորձել է թաքցնել այն, ապա իրավունք չունի վարձատրություն պահանջել: 

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսդրության, եթե գույքը գտնելու մասին ոստիկանություն կամ տեղական ինքնակառավարման մարմին հայտնելու պահից հետո վեց ամսվա ընթացքում գտնված գույքի սեփականատերը կամ գույքը ստանալու իրավունք ունեցող անձը չի հայտնաբերվել կամ գույքի նկատմամբ իր իրավունքի մասին չի հայտարարել այն գտնող անձին, ոստիկանություն կամ տեղական ինքնակառավարման մարմին, գտնողը գույքի նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերում: 

Եթե գույքը գտնողը հրաժարվում է գտնված գույքը դարձնել իր սեփականությունը, ապա այն դառնում է համայնքի սեփականությունը: 

Քանի որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, կենդանիների նկատմամբ կիրառվում են գույքի մասին ընդհանուր կանոնները, ապա վերոնշյալ կարգավորումները վերաբերում են նաև առանց հսկողության թողնված կենդանիներ գտնելու դեպքերին, բացառությամբ դրանց վաճառելու հնարավորության, որը կենդանիների դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չի նախատեսում։

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal