Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կեղծամներ՝ կենդանու, մարդու մազերից մինչև երգիպտացորեն թելիկներ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կեղծամների մասին առաջին հիշատակությունները թվագրվում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակով: Կեղծամ կրելը նորաձև է եղել հին եգիպտացիների մոտ, իսկ փարավոնների մոտ անգամ եղել են հատուկ նշանակության մասնագետներ, որոնց պարտականությունն էր կեղծամների ստեղծման վերահսկողությունը: 

Այդ ժամանակներում շքեղ կեղծամներ պահանջվում էր կրել ցանկացած հատուկ առիթի դեպքում: Ավելին, կանանց կեղծամները, տղամարդկանց կեղծամների հետ համեմատած, շատ ավելի պարզ և համեստ էին: Ժամանակին զուգընթաց կեղծամներ պատրաստելու տեխնոլոգիան կատարելագործվել է: 

Օրինակ՝ պարզվել է մոմի օգնությամբ արհեստական գանգուրներ ստեղծելու տեխնոլոգիան: Հնագետների կողմից հայտնաբերված մի կեղծամ, որը թվագրվում է մ.թ.ա. 1-ին հազարամյակով, ունի բազմաթիվ գանգուր խոպոպներ, ինչպես նաև հետևի կողմից մի քանի երկար ուղիղ հյուսեր: 

Մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսերին կեղծամների նորաձևությունը տարածվել է Միջերկրական ծովի և Մերձավոր Արևել քի երկրներում: Այս տարածքների կեղծամները ևս իրենց շքեղությամբ չեն զիջել եգիպտական փարավոնների կեղծամներին: 

 

Կեղծամներ կրել են նաև Հին Հունաստանում: Այնտեղ ամենից հաճախ կեղծամները օգտագործվել են թատերական նպատակով, ընդ որում, դրական կերպարների համար ընտրվել են բաց գույնի, չարագործների համար՝ սև, իսկ կատակերգուների համար՝ շիկավուն երանգի կեղծամներ: 

 

Հռոմեական Կայսրության տարիներին կեղծամները հատկապես նորաձև են եղել կանանց շրջանում: Սպիտակ մազերով կեղծամները համարվել են ամենաթանկը, չնայած շիկահեր և ծղոտագույն կեղծամները նույնպես գնահատվել են, իսկ լավագույն սև կեղծամները եղել են հնդկական: Միջին դարերում եվրոպական երկրներում կեղծամ կրելը ընդունված չի եղել: Ավելին, տղամարդիկ անգամ երկար մազեր չեն պահել: 

Կեղծամների պատմության մեջ զարգացման նոր փուլ է սկսվել շնորհիվ միապետների: Օրինակ՝ 16-րդ դարում Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ թագուհին սկսել է կեղծամ կրել, որպեսզի թաքցնի իր սպիտակող մազերը: 

Նա իր տրամադրության տակ ունեցել է մոտ 80 կեղծամ: Կեղծամի շնորհիվ Լյուդովիկոս 14-րդն էլ թաքցրել է իր ճաղատը, ընդ որում, նա այնքան հմտորեն է կեղծամ կրել, որ նրա զգեստապահարանի այս պարագան հարյուրամյակներով առաջ է մղել այդ նորաձևությունը: 

Այդ ժամանակներում բավարար չէր մեկ կեղծամ ունենալը: Առավոտյան, որպես կանոն, օգտագործվում էին մուգ գույնի կեղծամներ, կեսօրին՝ շագանակագույն, իսկ երեկոյան՝ ժամանցի համար, սպիտակ կամ բաց գույների:

 Այսինքն, ազնվական տիկինը կամ պարոնը պետք է ունենար առնվազն երեք կեղծամ: Նշենք, որ բնական մազերից պատրաստված կեղծամները շատ թանկ են եղել, ուստի աղքատ մարդիկ կրել են ձիու պոչից կամ այլ կենդանիների մազերից պատրաստված կեղծամներ:

 Տարբեր ժամանակներում կեղծամ պատրաստելու համար օգտագործվել են տարբեր նյութեր՝ կտավատի և եգիպտացորենի թելիկներ, ջրիմուռներ, ակրիլային, նեյլոնային, վինիլային և այլ նյութեր: 

Ներկայումս նորաձևության մեջ են բնական մազերից պատրաստված կեղծամները, չնայած դրանք բավականին թանկ են: Արհեստական մազերից պատրաստված կեղծամները շատ ավելի էժան են, և նման կեղծամի արժեքը մոտավորապես հարյուր դոլար է: 

Նշենք, որ ի տարբերություն բնական մազերից պատրաստված կեղծամի, արհեստականները մի շարք առավելություններ ունեն՝ շատ ավելի հեշտ է այն լվանալը, սանրելը և այլն: 

Այնուամենայնիվ, արտաքին տեսքով դրանք չեն կարող համեմատվել բնական մազերից պատրաստված կեղծամների հետ, որոնք այնպիսի տպավորություն են ստեղծում, թե դրանք կրողի բնական մազերն են:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March