Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Չկա ընդ­հա­նուր մո­տե­ցում, թե հան­րա­յին կա­պերն ինչ­պես պետք է ձև­ա­վոր­վեն»

INTERVIEW

Նախագծերը, որոշումները և տարբեր իրավական ակտերը որպես կանոն կազմվում են առանց մասնագիտական ու փորձագիտական հատվածի և քաղհասարակության հետ քննարկելու։ Սա հայտնի գործելաոճ է, որը մեր իրականության մեջ շարունակական բնույթ է կրում։ Մենք խնդրին անդրադարձել էինք մեր նախորդ համարում՝ խոսելով վերջին օրինակի՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագծի մասին, որն առաջարկվել էր շրջակա միջավայրի նախարարության կողմից։ 

Մասնագիտական դաշտն այդ մասին տեղեկացել էր միայն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draftում այն հրապարակելուց հետո։ 

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Փաստի» հետ զրույցում խոսել է ծածուկ մոտեցումների մասին՝ խնդիրը դիտարկելով ընդհանուր մոտեցումների ու հստակ ռազմավարության բացակայության տրամաբանության մեջ։ 

Մինչ բուն խնդրին անցնելը, հիշում է իր ոլորտին առնչվող ամենավատ օրինակը, երբ առանց մասնագետների հետ քննարկելու որոշում էր կայացվել. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջարկի՝ պրովայդերների կողմից տվյալների արխիվացման մասին է խոսքը։ 

Այն ծածուկ որոշում էր, որն առանց քննարկման ուղարկվել էր պրովայդերներին։ Երբ աղմուկ բարձրացավ, միայն այդ ժամանակ սկսեցին խոսել այն մասին, որ որոշմանը քննարկում է հաջորդելու։ Խնդիրն այն է, որ սկզբից որոշում է կայացվում, հետո նոր առաջարկվում է քննարկում իրականացնել»։ 

Դիտարկելով խնդրի բնույթն ավելի լայն համատեքստում՝ Սամվել Մարտիրոսյանը խոսեց ընդհանուր մոտեցման բացակայության մասին։ 

«Կարևոր է ունենալ ընդհանուր մոտեցում։ 

Ունենք մի իրավիճակ, երբ ինչ-որ դեպքերում նման մոտեցում է դրսևորվում, որոշների դեպքում՝ ոչ։ Սա նշանակում է, որ չկա ընդհանուր հայեցակարգային մոտեցում։ 

Կարծում եմ՝ պետք է և կարևոր է մշակել մի ռազմավարություն՝ կապված հանրային քննարկումների հետ։ Հիմա տպավորություն կա, որ տարբեր մարմիններ, քաղաքական գործիչներ տարբեր կերպ են ընկալում հանրային քննարկումը։ 

Ինչ-որ մարդիկ համարում են, որ եթե Ֆեյսբուքում գրել են, որ նմանատիպ բան է մշակվում, ապա այն արդեն հանրային դաշտ են հանել։ Որոշ դեպքերում էլ կա ընկալում, որ եթե այս կամ այն նախագիծը տեղադրել են e-draft-ում, ուրեմն հանրային քննարկում է եղել»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ նշված պատկերացումները ճիշտ չեն։ 

«Իրականում կարևոր է ընդհանուր մոտեցումը. պետությունը պետք է մշակի ռազմավարություն, և գերադասելի է, որ այն ոչ թե ուղղակի պատկերացնեն, այլ հստակ գրված լինի ու տարածվի բոլոր ոլորտների վրա։ Այս խնդիրը չի առնչվում միայն օրենքների քննարկմանը։ 

Սա պետության կոմունիկացիոն ռազմավարության բացակայության հետ է կապված։ Այսինքն, չկա ընդհանուր մոտեցում, թե հանրային կապերն ինչպես պետք է ձևավորվեն՝ սկսած նրանից, թե նախարարները կամ այլ պաշտոնյաներն ինչպես պետք է հաղորդակցվեն հանրության հետ, վերջացրած օրենքների մշակման հետ կապված հարցերով։ Սա միշտ է խնդիր եղել ու այսօր էլ շարունակվում է, պարզապես ձևափոխումներ են լինում»,-նկատեց փորձագետը։

 Սամվել Մարտիրոսյանի հետ զրույցում անդրադարձանք այն մեխանիզմներին, որոնք, միգուցե, գերագնահատվում են կամ չեն ծառայում նպատակին, ինչի հետևանքով հետին պլան է մղվում քաղհասարակության հետ կենդանի քննարկումների կարևորությունը։ Խոսքը, օրինակ՝ e-draft կայքի մասին է, որի ստեղծման ժամանակ հավաստիացնում էին, որ այն ապահովելու է քաղաքացիական հասարակության մասնակցությունն օրենքների մշակմանը։ 

«Առհասարակ մեզ մոտ կա մի մոտեցում, ըստ որի՝ եթե մի հետաքրքիր գործիք է ստեղծվում, այն հռչակվում է որպես կախարդական փայտիկ։ 

Նույն e-draft-ը նորմալ կաշխատի, եթե այն ընդհանուր մեկ ընթացակարգի մաս լինի, բայց այն առանձին գործիք է։ 

Այն լավ գործիք է, բայց սկսենք նրանից, որ մեծամասնությունը տեղյակ չէ կայքի մասին, ով էլ գիտի՝ տեղյակ չէ հնարավորությունների մասին։ e-draft-ը հիմնականում դարձել է քվեարկության լցոնումների տեղ (նշված կայքում հնարավոր է ներկայացված նախագծին կողմ կամ դեմ քվեարկել, թողնել կարծիքներ.-խմբ) և իր բուն նպատակին չի ծառայում։ 

Բացի այդ, անհասկանալի է, թե կարծիքներն ինչպես են մշակվում, ինչպես են ներառվում կամ հաշվի առնվում։ 

Մեծ հաշվով, սա կցկտուր մի հատված է, որը չի աշխատում, եթե չունես ընդհանուր ռազմավարություն»,-ասաց Ս. Մարտիրոսյանը։ Փորձագետը ընդհանուր էլեկտրոնային կառավարման խնդիր է տեսնում. 

«Մենք էլեկտրոնային կառավարման շատ լավ գործիքներ ունենք, բայց իրենք ցրված են, միասնականացված չեն։ Բացի այդ, նաև հանրային չեն՝ մարդկանց մեծամասնությունը տեղյակ չէ դրանց առկայության մասին»։ 

Նրա խոսքով, նշված համատեքստում ճիշտ չի գնահատվում նաև սոցցանցերի գործոնը. «Ֆեյսբուքը հանրային հորիզոնական կապեր ձևավորելու լավ հարթակ է, բայց ունի բազմաթիվ թերություններ։ 

Սկսենք նրանից, որ, օրինակ՝ Ֆեյսբուքի ալգորիթմն ինքն է որոշում, թե ով ինչ պետք է տեսնի։ Այսինքն, փաստացի կա երրորդ կողմ, որը զտում, որոշում է, թե հանրության որ հատվածը կտեսնի այս կամ այն չինովնիկի գրառումը։ 

Ֆեյսբուքն օգտակար գործիք է, բայց չի կարող հանրային հաղորդակցման մեխը լինել։ Դա գործիքակազմի մի մաս պետք է լինի, բայց ինքներս ենք տեսնում, որ այն հաճախ դառնում է հանրության հետ շփման հիմնական միջոցը»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal