Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հա­յաս­տանն աշ­խար­հում մի­ակ եր­կիրն է, որ չու­նի օդա­յին օրենս­գիրք»

INTERVIEW

Մեկ տարվա ընթացքում ավիացիայի ոլորտը ուշադրության պակաս չունեցավ՝ պայմանավորված ոլորտում առկա բազմաբնույթ խնդիրներով, որոնք երբեմն անգամ սկանդալ էին որակվում։ Նախ՝ որոշ ընկերություններ դադարեցրին իրենց գործունեությունը Հայաստանում, զուգահեռ՝ հայտնվեց նորը։ 

Այլ ընկերությունների հնարավոր մուտքի մասին ևս հայտարարվեց։ 

Բարձրաձայնվեց նաև, որ ոլորտից հեռանում են փորձառու մասնագետները, նաև ոլորտի մի շարք լուրջ գիտակներ: 

Հիշենք նաև, որ 2019թ. ընթացքում ոլորտի մասնագետները ստորագրահավաք էին իրականացրել՝ իրենց առաջարկները ներկայացնելով կառավարությանը, որոնց վերաբերյալ ստացած պատասխանները նրանց չէին գոհացրել։ 

Ավիացիայի ոլորտում տարվա կտրվածքով տեղի ունեցած զարգացումների և խնդիրների շուրջ խոսել ենք «Ավիացիայի ազգային միավորում» կազմակերպության տնօրեն Դմիտրի Աթբաշյանի հետ։ 

Վաստակավոր օդաչուն մի շարք հիմնարար հարցեր է առանձնացրել, որոնք ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս լուծում չեն ստացել։ 

Նա այս տարի շատ մասնագետների հետ է հանդիպել, որոնց մտահոգություններով կիսվել է նաև մեզ հետ։ Մինչ այդ՝ անդրադառնում է քաղավիացիայի կոմիտեի ղեկավարին։ Համարելով նրան դրական կերպար՝ այդուհանդերձ, Դ. Աթբաշյանը շեշտում է. 

«Նրա ամենամեծ թերությունն այն է, որ ո՛չ համապատասխան փորձ, ո՛չ էլ կրթություն ունի։ Նա անում է այն, ինչ հասկանում է և ինչին որ հասնում է ձեռքը։ Ինչևէ, այսօր փաստն այն է, որ ժամանակին ունենալով ամենահզոր ավիացիան, այսօր, փաստորեն, առանց ավիացիայի ենք մնացել։ Այն, ինչը գոյություն ունի հիմա, ես չեմ համարում, որ ավիացիա է։ Այսօր կան մի քանի բացեր, որոնք լուծելու, դրանցից բխող դժվարությունները հաղթահարելու համար պետք է որևէ ճանապարհ գտնել։ 

Հիմա մի դրվագ պատմեմ, և դուք կհասկանաք, թե ինչ նկատի ունեմ։ Մեկ տարի առաջ լրացավ այն ողբերգական պատահարի տասներորդ տարելիցը, երբ Աֆրիկայում հայ հինգ օդաչու զոհվեց։ Ես ներկա էի տարելիցին, ամբողջ աշխարհից հայազգի 131 օդաչու էր հավաքվել Հայաստանում։

 Նրանք ոչ թե պարզապես օդաչուներ էին, այլ ինքնաթիռների հրամանատարներ։

 Գրեթե բոլորն ինձ հարցնում էին, թե ե՞րբ կկարողանան Հայաստան տեղափոխվել, ինչո՞ւ պետք է ցրվեն աշխարհով մեկ։ Ասում էին՝ ի՞նչ ենք այնտեղ կորցրել, ուզում են ապրել, աշխատել Հայաստանում։ Կան մարդիկ, որոնք պատրաստ են անգամ երկու-երեք անգամ ավելի քիչ եկամուտ ունենալ, բայց ապրել հայրենիքում, աշխատել աստեղ՝ հասկանալով, որ իրենց մասնագիտական փորձն ի օգուտ հայրենիքի են ծառայեցնում։ 

Հիմա այդ գործով պետք է զբաղվել, կապեր հաստատել այդ մարդկանց հետ, իմանալ, թե ի՞նչ են մտածում, ի՞նչ պայմաններով են պատրաստ Հայաստան վերադառնալ և, եթե վերադառնան, ի՞նչ կգտնեն այստեղ»։ 

Դ. Աթբաշյանը շեշտեց՝ առանձին ցավոտ հարց է, թե ի՞նչ կգտնեն նրանք այստեղ։ «Ինձ հետ կապվեց մեր հայրենակիցներից մեկը, որն ԱՄՆ-ում մի միլիարդատիրոջ ընկերության իրավաբանն է։ Այդ ընկերությունը գործարանից ինքնաթիռներ է գնում ու լիզինգով տալիս տարբեր ընկերությունների։ 

Մեր հայրենակիցն ինձ հարցնում է՝ ի՞նչ անենք, որ իր ղեկավարը շահագրգռված լինի Հայաստան գալու համար։ 

Ես էլ պատասխանում եմ, որ ազգային ավիացիոն միավորման կողմից հիմնադրված ավիաընկերություն կա մեզ մոտ, որը մենք ստեղծել էինք Արցախ թռչելու համար։ Այդ ընկերությունը հիմա չի գործում, բայց ունի ICAO-ի կոդերը։ 

Մենք կարող ենք իրեն տրամադրել այդ ընկերությունը, որ գա, իր ինքնաթիռները լիզինգով տրամադրի ու Երևանից թռիչքներ կազմակերպի»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նման օրինակները պարզապես համակարգման կարիք ունեն։ 

Հնարավոր ներդրողներն այլ հարց էլ են ուղղել Դ. Աթբաշյանին։ 

«Ասում են՝ իսկ ի՞նչ խնդիր կա ձեր ոլորտում։ Այս առումով ամենաթույլ տեղը ժամանակակից օդային օրենսգիրք չունենալն է։ 

Փաստորեն, իր իրավունքները ոչնչով պաշտպանված չեն, իսկ իրավունքները միայն օրենքով պետք է պաշտպանված լինեն։ Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որը չունի օրենսգիրք, մինչդեռ անգամ աֆրիկյան երկրներն ունեն օրենսդրություն, ինչպիսին Բուրկինա Ֆասոն է։ Ինչո՞ւ եմ նեղացած Տ. Ռևազյանից։ 

Նա արդեն մեկուկես տարի աշխատում է, բայց Հայաստանում ոչ մի շարժ չկա այդ ուղղությամբ։ 

Օրենսգիրքը մենք պատրաստել ենք, հանձնել կառավարությանը։ Գիտնականների, օդային օրենքների մշակման մեջ մեծ փորձ ունեցող անձանց, ավիացիոն ինստիտուտներից տնօրենների էի հրավիրել Հայաստան, որոնց հետ մշակել ենք օրենսգիրքն ու տրամադրել կառավարությանը։ 

Այդուհանդերձ, ընդամենը «Շնորհակալություն, ստացել ենք գրությունը» պատասխանն են ուղարկել»,-ասաց մեր զրուցակիցը։ 

Դմիտրի Աթբաշյանի հետ զրույցում անդրադարձանք նաև «Ryanair»-ի մուտքին։ 

«Ես ողջունում եմ ծրագիրը, որովհետև ժողովուրդը կզգա, որ ավիատոմսերի գներն իջել են, իսկ մինչ այդ ռուսաստանյան ընկերությունների մենաշնորհն էր Հայաստանում։ Կարծում եմ՝ «Ryanair»-ը կջարդի այդ մենաշնորհը, տոմսերի գները համեմատաբար կիջնեն, բայց... 

Սա նշանակում է, որ մենք զարգացնում ենք Իռլանդիայի ավիացիան՝ հաշվի առնելով, որ «Ryanair»-ը բազավորվում է Իռլանդիայում։ Նրանք կընդունեն նոր աշխատակիցների, չի բացառվում, որ Հայաստանից ևս գնան իրենց մոտ աշխատելու։ 

Մենք իրենց համար նոր աշխատատեղեր ենք ստեղծում, ինչը մեդալի երկրորդ կողմն է։ Դեմ չեմ, թող թռիչքներ իրականացնեն, նման շատ ընկերություններ գան Հայաստան, բայց դրան զուգահեռ պետք է լինի մի մարմին, գոնե մի քանի հոգի, որոնք նստած կլինեն ու կզբաղվեն այն հարցով, թե ինչպե՞ս անել, որ Հայաստանի ավիացիան զարգանա։ 

Կա «Արմավիայի» մնացորդ ինքնաթիռը ու մի անձնակազմ, որը միչև հիմա Մոլդովայում է աշխատում ու Քիշնևից Մոսկվա թռիչքներ է կատարում։ Երբ իրենց հետ հանդիպում եմ Երևանում, ասում են՝ ինչո՞ւ ենք Քիշնևից Մոսկվա թռչում, բայց ոչ Երևանից, մենք ի՞նչ ենք կորցրել Մոլդովայում։ Իրականում պետք է սեփական ավիացիայով զբաղվել։ 

Թող աջ ձեռքն ու երկու ոտքը զբաղվեն «ռյանէյրների» զարգացման աշխատանքով, բայց ձախ ձեռքով թող կամաց-կամաց նստեն, մտածեն ու աշխատեն սեփական ավիացիան ստեղծելու ու աշխատեցնելու ուղղությամբ, ինչի համար նախ օրենսգիրք է անհրաժեշտ»,-նշեց նա։ 

Անդրադառնալով փորձառու մասնագետների՝ ոլորտից հեռանալու խնդրին, Դ. Աթբաշյանը շեշտեց, որ նշվածը բնորոշ չէ միայն ավիացիայի ոլորտին։ 

«Ցավոք, այն մասնագետները, որոնք փորձառու են ու կարևոր տեղ կարող են ունենալ միջազգային շուկայում, Հայաստանից հեռանում են։ 

Մեր օդաչուները, ինժեներներն ամբողջ աշխարհով ճանաչված էին ու հիմա ամբողջ աշխարհով մեկ սփռված էլ աշխատում են։ Պետք է փորձել նրանց հետ բերել Հայաստան։ Բայց, ցավոք, մինչև հիմա հոսքը Հայաստանից դուրս եմ տեսնում։ 

Պետք է նստել, մշակել նաև ծրագիր, թե ինչպես հետ բերել մեր օդաչուներին, ինժեներներին ու մասնագետներին։ «Արմավիայում» 600 մարդ էր աշխատում, որոնք ցրված են ամբողջ աշխարհում։ Կարելի է պարզապես կապ հաստատել, քննարկել։ 

Ինչո՞ւ չեն զբաղվում այդ հարցերով, իրականում այդքան էլ դժվար չէ»,-հավելեց վաստակավոր օդաչուն։ Նրա խոսքով, ավիացիայի ռազմավարության մշակումն առանձին քննարկում է պահանջում. 

«Ինչպե՞ս անել, որ Հայաստանում ավիացիան խելքի բերվի։ Այս հարցով լուրջ պետք է զբաղվել։ 

Իսկ օդային օրենսդրությունը միայն օդային օրենսգրքով չի սահմանափակվում։ Բազմաթիվ իրավական ակտեր են անհրաժեշտ։ Իսկ եթե նորը չեք կարող ստեղծել, ուրիշների՝ գոնե Բուրկինա Ֆասոյի օրինակին նայեք։

 ICAO-ի ստանդարտներն ամբողջությամբ գրված են այնպես, որ յուրաքանչյուր երկիր շահագրգռված լինի զարգացնել իր ավիացիան, և մյուսները չկարողանան խանգարել։ 

Եվ կապ չունի՝ երկիրը հզոր է, թե փոքր։ Տպավորություն է, որ դա վերաբերվում է բոլորին՝ բացի Հայաստանից, որն ավիացիա չունի»։

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer