Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի իրական սպառնալիք կա. ԵԱՀԿ գործող նախագահ
INTERNATIONAL NEWS
Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի ժամանակ:
«Գնահատելով անցած տարին՝ մենք պետք է ուշադրություն դարձնենք առկա հակամարտություններին և ճգնաժամերին: Կարելի է ասել, որ առաջընթաց կա հունվարից հետո, քանի որ երկխոսությունները տարվա ընթացքում շարունակվել են Մինսկի խմբի գործընթացի, Ժնևյան միջազգային բանավեճերի և 5+2 ձևաչափով»,- նշել է Լայչակը:
«Որպես պաշտոնից հեռացող նախագահ՝ ես որևէ կախարդական բանաձև չունեմ, թե ինչպես կարելի է մեկընդմիշտ լուծել այս բոլոր հակամարտությունները»,- շեշտել է Լայչակը:
Վերջինս նշել է, որ «անգնահատելի են նոր երկխոսության համար ուղիներ գտնելուն ուղղված ԵԱՀԿ ջանքերը, և այս կազմակերպությունն առաջինը կառաջարկի հստակ քայլեր, որոնք ուղղված կլինեն խաղաղությանը»: