Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պրեսսինգն» այլևս արդյունք չի տալու. կախարդական փայտիկն սկսում է չաշխատե

INTERVIEW

Անցած մեկուկես տարվա ընթացքում հասարակական տարբեր խմբեր պարբերաբար ներկայացրել են իրենց բողոքները, ցույցեր են իրականացրել կառավարության շենքի դիմաց։ 

Այս առումով, իհարկե, գաղտնիք չբացահայտեցինք, բայց հարցը ոչ այդքան հասարակության բողոքը, որքան իշխանության վերաբերմունքն է։ 

Եթե սկզբնական փուլում կառավարության «դուռը ժողովրդինն էր», ու եթե նույն ժողովուրդն ուզեր, «դուռը կարող էր ջարդել», ապա այսօր նույն ժողովրդի բողոքավոր հատվածը «չուզող հարևանի տրամաբանությամբ առաջնորդվող» է որակվում։ 

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն իշխանության վարքագիծը կառավարման համակարգի փիլիսոփայությունից բխող հետևանքների, այդ համակարգի կանոնների տրամաբանության մեջ է դիտարկում։ 

«Երբ նախկինում Հայաստանում կառավարման կիսանախագահական համակարգ էր, բոլոր շահառու խմբերը, որոնք այս կամ այն հարցով խնդիրներ ունեին, յուրաքանչյուր հինգշաբթի կառավարության շենքի դիմաց կանգնելով՝ դիմում էին առաջին դեմքին, որովհետև այլ մարմինների նկատմամբ վստահություն չկար։ 

Անցած տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո իշխանությունը շատ է խոսում այն մասին, որ կառավարման համակարգի փիլիսոփայությունը փոխվել է, որ պաշտոնյաները կոռումպացված չեն, ազնիվ են։ 

Բայց, ի վերջո, մարդիկ տեսնում ու հասկանում են, որ Հայաստանում պահպանվել է սուպերվարչապետական համակարգը։ Նրանք նորից գնում են վարչապետի մոտ՝ հարցերին լուծում տալու պահանջով։ Ինչպես նախկինում, այսօր էլ քաղաքացիների ու տարբեր պաշտոնյաների կապը կրկին խզված է, ինչը ևս ապացուցում է, որ նախկինում գործող համակարգը չի վերացել։ Համակարգը չի փոխվել, որն ունի իր օրինաչափությունները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Բադալյանը։ 

Իսկ թե ինչո՞ւ փոխվեց նոր իշխանության սկզբնական վերաբերմունքը, քաղտեխնոլոգը շեշտում է. «Նիկոլ Փաշինյանի մոտ, հավանաբար, կային այն պատկերացումները, որ եթե լեգիտիմ իշխանություն է ձևավորվում, և պաշտոնների են նշանակվում այդ լեգիտիմ իշխանության ներկայացուցիչները, քաղաքացիները ոչ թե իր, այլ նրանց մոտ կգնան։ 

Սկզբնական շրջանում բավականին մեծ ոգևորություն կար, որ մեկ-երկու ամսում, ինչպես իրենք էին նշում, նախկին 30 տարվա ավերված պետությունը շատ արագ կսկսեն վերականգնել, և արդարություն կհաստատվի։ 

Դա էր պատճառը, որ մեծ ոգևորությամբ էին փորձում քաղաքացիների հետ հարցեր լուծել։ Մինչդեռ մեկուկես տարի անց տեսանելի է, որ նրանք չեն կարողանում հարցեր լուծել, և այդ հանգամանքը քաղաքացիներին կրկին կառավարության շենք է տանում, ինչն արդեն զայրացնում է իշխանությանը, որովհետև իրենք էլ հասկանում են, որ չեն կարողանում հարցեր լուծել։ 

Իսկ ավելի շատ զայրացնում է այն, որ քաղաքացիներն էլ են սկսում հասկանալ, տեսնել, որ իշխանությունները ոչնչի պիտանի չեն, որ պարզապես ապիկար են այդ առումով։ Իշխանությունները ոչ միայն բավականին մեծ խոստումներ են տվել, այլև մտածել են, որ դրանք հեշտ կարելի է իրագործել։ 

Իրենց մոտ պետական կառավարման համակարգի մասին պարզ պատկերացում է եղել, ըստ որի՝ եթե «գող, հանցագործ կամ թալանչի» չինովնիկին փոխում ես ու ազնիվ մարդու ես նշանակում, խնդիրն ինքնըստինքյան լուծվում է։ Լուծում տալու անկարողության հոգեբանական կողմը կա, որը դրսևորվում է հենց իշխանության դժգոհությամբ։ 

Իհարկե, չենք ժխտում, մեկ-երկու խնդիր լուծել են, բայց հարցն այլ է. մտածում էին, որ եթե «վատերը» գնան ու «լավերը» գան, ամեն ինչ լավ կլինի։ 

Վարչապետը հայտարարում էր կախարդական փայտիկի մասին։ 

Այդ կախարդական փայտիկը սկսում է չաշխատել»։ Մեր զրուցակիցը շեշտեց՝ իշխանությունները լավ են հասկանում, որ եթե այս հոգեբանական խնդիրը շարունակվի և խորանա, ապա իրենց համար ոչ ցանկալի հետևանքներ կարող է ունենալ։ 

«Մասնավորապես, իրենք հասկանում են, որ քաղաքական դաշտում կարող է ի հայտ գալ մեկ այլ ուժ, իսկ հասարակության խմբերը, որոնք ուզում են իրենց խնդիրներին լուծում տրվի, բայց հասկանում են, որ այսօրվա իշխանության պարագայում դա այլևս անհնար է, կարող են թեքվել նոր ձևավորվելիք ուժի կողմը։ 

Սա իր հերթին նշանակում է, որ կա՛մ հերթական, կա՛մ արտահերթ ընտրություններում նրանք կարող ենք պարզապես պարտվել ու հեռանալ քաղաքական թատերաբեմից։ Ի դեպ, ավելի հավանական են արտահերթ ընտրությունները։ 

Իրենք հասկանում են, որ այս խնդիրները հենց այնպես չեն մարելու, իսկ լուծում կարող է լինել այդ խմբի շրջադարձը դեպի ապագայում ձևավորվելիք քաղաքական այս կամ այն ուժի կողմ։ 

Ի դեպ, եթե այս առաջնորդը չի կարողանում լուծել խնդիրները, հասարակությունը անմիջապես նոր առաջնորդ կփորձի գտնել, իսկ այդպիսի առաջնորդներ կարող են ի հայտ գալ»,ընդգծեց քաղտեխնոլոգը։ 

Նրա խոսքով, ընդդիմության նկատմամբ ջղաձիգ վերաբերմունքը պետք է դիտարկել նույն՝ անփոփոխ համակարգի տրամաբանության մեջ։ 

«Իշխանության ներկայացուցիչները, իհարկե, սոցիալական ցանցերի, իրենց «լայվերի» միջոցով գրում են, որ այս կամ այն հարցերը լուծվում են, բայց նաև հասկանում են, որ տրամադրությունները բավականին արագ են փոխվում։ 

Ընդ որում, տրամադրությունները փոխվում են իրենց իսկ որակած «պողոսների մոտ», որոնց աջակցությամբ իշխանության գլուխ եկան։ 

Իսկ տրամադրությունները հենց այնպես չեն փոխվում կամ գոլորշիանում։ Եթե փոխվում են, նշանակում է, որ դրանք կարող են թեքվել դեպի թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական և թե՛ նոր ձևավորվելիք ուժերի կողմ։ 

Տեսնելով, որ հարցերը չեն կարողանում լուծել, բայց տրամադրությունները թեքվում են դեպի այլ ուժերի կողմ, իշխանությունները փորձում են վերացնել այդ ուժերին, որպեսզի տրամադրությունները գնալու տեղ չունենան։

Սա ավտորիտար կառավարման համակարգին բնորոշ երևույթ է, հատկապես, երբ ղեկավարը ինքը ավտորիտար մտածելակերպ ունի»,-ասաց նա։ 

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ, սակայն, իշխանությանն ընդհանրապես չի հաջողվում վերոնշյալ նպատակն իրագործել։ 

 

«Պատճառն այն է, որ հիմա ամբողջովին այլ իրավիճակ է, և նման չէ այն պատկերին, որը կար մեկուկես տարի առաջ։ Հիմա չկա հեղափոխական էյֆորիան։ 

Մեկուկես տարի առաջ իշխանությունների ասածը բավականին մեծ թվով քաղաքացիների համար աքսիոմա էր, և եթե իշխանությունը ասեր՝ մածունը սև է, զգալի հատվածը միանգամից ընդունում էր դա։ Հիմա այդպես չէ։ 

Առանձին բողոքող խմբերին, որոնց մասին արդեն խոսեցինք, պարզ է դառնում, որ այս իշխանությունը ոչ մի բնագավառում հաջողություն չի ունենում։ 

Այո՛, մանր-մունր հարցերում հաջողություններ կան, բայց դրանք չպետք է շփոթել առաջնային ու գլոբալ հարցերի հետ։ Եթե դու ինչ-որ ոլորտում հաջողություն են ունենում, դա չի նշանակում, որ մեծ իմաստով հաջողություն ես ունենում։ 

Երբ տրամադրությունները փոխվում են, մարդիկ չեն համաձայնում, որ մածունը սև էր։ 

Ընդհակառակը՝ սկսելու են հակաճառել ու ասել, որ մածունը ոչ թե սև է, այլ՝ սպիտակ։ 

Սա հասկանալով՝ իշխանություններն անընդհատ փորձում են «ջարդել» ընդդիմադիր կառույցներին, որ այդ տրամադրությունները նրանց կողմը չթեքվեն, ինչը, այդուհանդերձ, արդեն հակառակ ռեակցիան է առաջացնելու, որովհետև արդեն ձևավորվում է մոտավորապես այն իրավիճակը, ինչը կար երրորդ նախագահի կառավարման վերջին տարիներին։ 

Որքան երրորդ նախագահը փորձում էր ընդդիմադիր ուժերին «ջարդել», քաղաքական խաղից դուրս հանել,այնուամենայնիվ, հասարակության մոտ իշխանությունների կողմից կիրառվող այդ էֆեկտը որևէ ազդեցություն չթողեց։ Շատ կարճ ժամանակ հետո հասարակությունն իշխանության դեմ պայքարելու գործիքներ գտավ։ 

Հիմա նույն գործընթացն է, պարզապես տարբերությունը հետևյալն է. նախորդ գործընթացը տեղի ունեցավ երրորդ նախագահի կառավարման վերջին տարիներին, հիմա՝ չորրորդ ղեկավարի կառավարման մեկուկես տարվա ընթացքում։ 

Մեծ հաշվով, վարչապետի կամ իշխող քաղաքական թիմի «պրեսսինգն» ընդդիմադիր այս կամ այն ուժի վրա այլևս մեծ իմաստով արդյունք չի տալու։

 Կարող է ինչ-որ մի ուժի ինչ-որ մի ժամանակահատվածի կտրվածքով հաջողվի ինչ-որ բան անել, բայց լայն առումով ազդեցություն չի ունենալու»,նկատեց քաղտեխնոլոգը։ 

Երրորդ բաղադրիչը, որը նույնպես բխում է չփոփոխված համակարգի կանոններից, ըստ քաղաքագետի, երկակի ստանդարտներն են։ 

Մասնավորապես, խոսքն այն մասին է, երբ նույն երևույթն իշխանության պարագայում նույն իշխանության կողմից որակվում է օրինական, ընդդիմության պարագայում՝ առնվազն անընդունելի։

«Այդ երևույթը նորություն չէ։ 

Անցած երեսուն տարիների ընթացքում անձամբ ես ականատես եմ եղել օրինակների, երբ իշխանության պարագայում երևույթը դիտարկվել է կառուցողական, իսկ ընդդիմության դեպքում՝ ապակառուցողական։ 

Դիտարկելով այս երևույթը և այն զուգորդելով մեր զրույցի ընթացքում շոշափած մյուս խնդիրներին, կարող ենք ասել, որ անցած տարի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո կառավարման համակարգն անփոփոխ մնաց։ 

Սուպերվարչապետական կառավարման համակարգն իր կանոններն ունի, և քանի դեռ այն կա, մենք միշտ նման խնդիրների ենք բախվելու։ 

Այդ համակարգը պարտադրում է այնտեղ եղած մարդկանց խաղալ իր կանոններով, ստիպում բոլորին ընդունել դրանք։ 

Կա՛մ վերացնում ես համակարգը, և Հայաստանում ժողովրդավարական կառավարման համակարգ է ձևավորվում, կա՛մ ստիպված ես խաղալ այն կանոններով, որը թելադրում է ներկայիս համակարգը»,-եզրափակեց քաղտեխնոլոգը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal