Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կենդանակերպի բոլոր նշանների հիթ շքերթը․ ո՞ր տեղում եք դուք

LIFE

 

Ինչպե՞ս կարող են կենդանակերպի նշաններից մի քանիսն ավեի լավը լինել, քան մյուսները։ Իհարկե, ամեն մեկն էլ ունի իր թերություններն ու առավելությունները։ Վարկանիշը հաշվի է առնում բոլոր նշանների որոշակի բնութագրերը։ Բնականաբար, եթե ձեր նշանը վարկանիշային աղյուսկի վերջում է, դա չի նշանակում, թե ձեր բատը չի բերել։ Նշանները դասավորված են մյուս մարդկանց հետ հարմարվողության աստիճանով։

 

 

 

Կարդացեք և ինքներդ էլ կհասկանաք

 

12Ջրհոս

 

Աստղագետների կարծիքով Ջրհոսը կենդանակերպի ամենաբարի նշանն է։ Դրա համար էլ առաջին տեղն է զբաղեցնում։ Ջրհոսը  չի սիրում անիմաստ վեճեր ու հազվագյուտ է ձայնը բարձրացնում։

 

Բայց պետք չէ նրանց միամիտ հիմարների տեղ դնել։ Նրանք լավ գիտեն՝ ինչպես հասնել իրենց նպատակներին։ Հետո էլ Ջրհոսը հիանալի ունկնդիր է, որին միշտ կարելի է ամեն ինչ պատմել։

 

11Կույս

 

Մեր վարկանիշային աղյուսակում Կույսը երկրորդ տեղում է։ Այս նշանի տակ ծնվածները բոլորին հարգանքով են վերաբերվում և միշտ կարեկցում են նրանց, ովքեր ստիպված են անարդարացիորեն տառապել։

 

Բայց եթե ինչ-որ մեկը խառնվում է Կույսի անձնական կյանքին կամ գործերին, նա այնպես է գազազում, որ չեք էլ պատկերացնի․․․ Թեև ամենից հաճախ Կույսերը ձգտում են խուսափել ընդհարումից։

 

10Կշեռք

 

Ով ծանոթ Կշեռք ունի, կհաստատի, որ նա հանգիստ, բարյացակամ և համբերատար մարդ է։ Բայց երբեմն նրանց հետ պետք է աչալուրջ լինել, քանի որ Կշեռքը բնավորության մութ կողմ էլ ունի։

 

Երբ Կշեռքն անհարմարություն է զգում, ինքնամփոփվում է նույնիսկ մտերիմների շրջանում։ Նման պահերին նա կարող է սառը և անգամ կոպիտ լինել։

 

9Աղեղնավոր

 

Սովորաբար Աղեղնավորը հարմարվող բնավորություն ունի, բայց դա միայն՝ արտաքուստ։ Նրան հեշտ է հունից հանելը։ Իսկ երբ դա տեղի է ունենում, նա անմիջապես վիրավորողի վրա է թափում կուտակված ամբողջ զայրույթը։

 

Երբեմն Աղեղնավորը հակված է լուն ուղտ սարքելու, այնպես որ, նկատի ունեցեք։ Փոխարենը անհիշաչար է և արագ ներում է վիրավորանքը։

 

8Ցուլ

 

 Ամբողջ Կենդանակերպում համառությամբ ոչ ոք չի համեմատվի Ցուլի հետ։ Իսկ երբ նրա գլխում մի միտք է ծագում, հաճախ դա ուրիշի ձեռքերով անելու միջոց է գտնում։

 

Այնուհանդերձ Ցուլը չար դիտավորություն չունի․ կարևորը՝ նրա հետ չվիճեք։ Այս նշանի տհաճ հատկություններից մեկը մեղքն ընդունելու և ներողություն խնդրելու ցանկություն չունենալն է։

 

7Խոյ

 

Խոյը բավական հանգիստ է համարվում, բայց եթե նրան գազազացրին, իր ճանապարհին ամեն ինչ կկործանի։ Դա հաճախ վերջանում է վեճով, որովհետև Խոյը հեշտուհանգիստ կարող է բորբոքվել ու գարշելի բաներ ասել հարազատներին։

 

Ընդ որում, հետո հանդարտվում է ու խորապես զղջում արածի կամ ասածի համար․ հոգու խորքում Խոյերը բարյացակամ են։

 

6Առյուծ

 

Առյուծը երկակի բնավորություն ունի․ երբեմն մեծահոգության հրաշքներ է դրսևորում, երբեմն էլ իրեն դաժան է պահում։ Նա ամենաշատն ատում է մյուսների առաջ իր մեղավորությունը խոստովանելը։

 

Առյուծը բռնակալական վարքագիծ ունի․ ձգտում է իրեն ենթարկել բոլորին և ամեն ինչ։ Ուստի մանր անհամաձայնությունից կարող են իսկական պատերազմ հրահրել՝ հակառակորդի վրա թափելով իրենց ամբողջ կատաղությունը:

 

5Երկվորյակներ

 

Հակառակ իր դրական հատկանիշների՝ Երկվորյակներն ամենատհաճ նշանների հնգյակում է։ Ճիշտ է, որ համապատասխան հանգամանքներում նա մեղմ է և քաղաքավարի։

 

Բայց երբ մի բան այն չի լինում, անմիջապես որոշում է, որ շուրջը բոլորը իր դեմ են տրամադրվել։ Այդպիսի իրավիճակում Երկվորյակներն անտանելի է։ Բացի դրանից, նա ամեն ինչ սև ու սպիտակ է տեսնում, նրբերանգներ չկան։

 

4Այծեղջյուր

 

Պատահական չէ, որ Այծեղջյուրը հայտնվել է վերջից չորրորդ տեղում։ Սրանք շատ հպարտ մարդիկ են։ Նույնիսկ չափից շատ։ Հաճախ չհասկանալով ՝ ինչ է կատարվում, նրանք խառնվում են ու ամնե ինչ իսկական դրամայի վերածում։

 

Իսկ երբ Այծեղջյուրին մի բան դուր չի գալիս, նա մռայլ տրամադրության մեջ է ընկնում և հերսը թափում այդ պահին կողքին հայտնվածի վրա։ Հասկանալի է, թե ինչու է նրա համար հաճախ դժվար կենդանակերպի մյուս նշանների հետ։

 

3Ձկներ

 

Ձկները մի շարք բացահայտ տհաճ գծերով են օժտված։ Նրանք հակված են անձի երկվություն ունեցող շիզոֆրենիկի պես մի ծայրահեղությունից մյուսի գիրկը նետվել։ Դրանից բացի նրանք բավական անկանխատեսելի են։

 

Ցավոք, Ձկներն ավելի հաճախ տհաճ, քան հաճելի անակնկալներ են մատուցում շրջապատին։ Իսկ եթե ինչ-որ մեկի վրա լրջորեն բարկանում են, այդ դժբախտին կարելի է միայն կարեկցել։

 

2Խեցգետին

 

Եթե Խեցգետինն ինչ-որ մեկից վիրավորվել է կամ համարում է, որ իրեն օգտագործել են, անմիջապես վերածվում է աղետաբեր անձնավորության, որն ընդունակ է շատ հեռուն գնալ մեղավորին պատժելու հարցում։ Խեցգետինը կարողանում է հնարամիտ կերպով վրեժ լուծել, քանի որ բավական մութ կողմեր ունի։

 

Խեցգետինը հաճախ է վիրավորում մարդկանց ու աղմուկ բարձրացնում։ Բացի դրանից, նա ընդունակ է այնպիսի դաժանության, որից շրջապատը լեղապատառ փախչում է նրանից։ Վաստակած երկրորդ տեղը։

 

1Կարիճ

 

Եվ վերջապես, կենդանակերպի նշանների մեջ տհաճության գծով չեմպիոնը՝  Կարիճը։ Նա միշտ մարդկանց մեջ մռայլ եսասերի տպավորություն է թողնում և վանում նրանց։ Կարիճը բամբասում է ընկերների թիկունքում և նողկալի արտահայտություններ անում նրանց հասցեին։

 

Դե, իսկ եթե Կարիճը  բարկանում է, փախիր-փրկվիր։ Նա ի վիճակի է դաժանաբար իր թույնով խայթել բոլորին, նույնիսկ պատահական մարդկանց։  Եթե Կարիճին հնարավորություն  է ընձեռվում մեկնումեկին օգտագործել սեփական նպատակների համար, նա օգտվում է դրանից՝ առանց երկար-բարակ մտածելու։

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia