Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հա­յաս­տա­նում բո­լոր աս­պա­րեզ­նե­րում պրո­ֆե­սի­ո­նա­լիզ­մին պա­տե­րազմ է հայ­տա­րար­ված. ջար­դում են պե­տու­թյու­նը»

INTERVIEW

Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պետական կառավարման համակարգին։

 Նրա կարծիքով, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը տեղի է ունենում ի հեճուկս այդ համակարգի: 

«Իրավապահ համակարգին պետք է որոշ ժամանակ անց ասես՝ իսկ ի՞նչ եղավ։ 

Ու պատճառ միշտ էլ կգտնվի՝ փորձաքննություն է, այն մեկը փախավ, այն մեկը ուզում է փախչի, մյուսը ցուցմունք չի տալիս։

 Եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը, այո՛, հեղափոխությանը դիմադրում է։ Եվ այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, որովհետև Հայաստանի ժողովուրդն անձամբ ինձ ու իմ քաղաքական թիմին ձայն է տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք ու պտտվենք»,ասել էր Փաշինյանը։ 

Տպավորություն է, թե բոլորը մեղավոր են, բացի իշխանություններից, որոնք, կարծես թե, իրենց ստանձնած պատասխանատվությունը փորձում են դնել այլոց՝ ժողովրդի, նախկին իշխանությունների, կառավարման ներկայիս համակարգի ուսերին։ 

Հոգեբան Կարինե Նալչաջյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան երբեմն մեզ թվում է առաջին հայացքից։ 

Ընդգծում է՝ Հայաստանն այսօր ինչ-որ անլուրջ վիճակներում է հայտնվել՝ գտնվելով աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերների կիզակետում։

 

Պետությունը սկսել է խանգարել հեղափոխությանը

Հեղափոխություն կոչվածը վերցված է որպես առանձին, աներկբա, երկնային, աստվածային արժեք, որը ելնելով Փաշինյանի հայտարարություններից, դիրքորոշումներից, գնալով խզում է իր կապը պետության հետ։ 

«Երկնքից կախված այդ արժեքը»՝ հեղափոխությունը, ու պետությունը ոչ միայն իրար հետ կապ ու գործ չունեն, այլ, կարծես թե, պետությունը, կառավարման համակարգը սկսել են խանգարել հեղափոխությանը։ 

Քննադատությունները, որոնք հնչում էին առաջ կամ էլ հեղափոխությանն անմիջապես հաջորդած շրջանում, որոշակիորեն ընկալելի էին մարդկանց համար։ 

Մարդիկ մտնում էին նոր կառավարիչների վիճակի մեջ, ասում էին՝ 20 տարվա քանդածը, չգիտես ինչու՝ ոչ 30 տարվա, հնարավոր չէ արագ վերականգնել։

 Համբերատար, հույսով սպասում էին, բայց հենց առաջին օրվանից սկսվեց պատասխանատվությունից հրաժարվելու գործընթացը։ 

Ցանկացած բացասական զարգացման, անհաջողության դեպքում ներկաները շուռ են գալիս և մեղքը դնում նախկին իշխանությունների վրա։

Փաշինյանի խոսքում կա տեղեկատվության արտահոսք

Հիմա շատ օրինաչափ գործընթաց է սկսվել։ 

Եթե մի կողմ դնենք Փաշինյանի ելույթների զգացմունքային, թատերականացված, պետական գործչին անհարիր արտահայտությունները, որոնք շատ հաճախ անցնում են պատշաճության սահմանը, և նայենք նրա խոսքի բովանդակային կողմին, թե ինչ է ասում մարդը, այստեղ բավականին մեծ հետևողականություն եմ տեսնում։ Փաշինյանի խոսքում արտաքին քողի տակ կա տեղեկատվության արտահոսք։ 

Դեռ հեղափոխության օրերին նա իր հրապարակային խոսքում ասում էր՝ վենդետա չի լինելու։ Հոգեբանական լեզվում սա կոչվում է ժխտման երևույթ։ 

Երբ ինչ-որ բան ժխտում ենք, դրա հետևում պետք է փնտրել պլանավորված գործողություն կամ ներքին մղում այդ բանն անելու։ 

Հիմա տեսնում ենք, որ այն, ինչ տեղի է ունենում, տեղավորվում է վենդետա հասկացողության շրջանակներում։ 

Վերջին ելույթներում Փաշինյանն անթաքույց հետևյալ արտահայտություններն է օգտագործում՝ կառավարման համակարգը խանգարում է հեղափոխությանը, այն ջարդելու եմ։ Մարդն անկեղծորեն ու պարզ ասում է, թե ինչ է ուզում անել։ 

Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը, և մի հպումով այդ համակարգի ներսում գործող մարդկանց անվանում է ծույլեր և անբաններ։ 

Հայաստանում պրոֆեսիոնալիզմին պատերազմ է հայտարարված

Այժմ պետությունը շարունակում է իր կյանքը, առանձնապես կտրուկ աղետալի փոփոխությունների դեռ չենք հանդիպում։ Ինչի՞ շնորհիվ է դա արվում։ 

Նախ նշենք, որ պետական կառավարման համակարգի ենթահամակարգի օղակները վերացան, միացան և այլն։ Համակարգային ապամոնտաժումն արդեն սկսվել է։ 

Վերին օղակները փոխվեցին, այնտեղ հայտնվեցին «քայլող մարդիկ», բայց որպեսզի համակարգի աշխատանքը լիարժեք խախտվի, միայն վերին օղակները փոխելը քիչ է։ 

Կա ինստիտուցիոնալ հիշողություն։ 

Այդ համակարգերը լի են պրոֆեսիոնալ մարդկանցով, որոնք տարիներ շարունակ կատարել են իրենց գործը, և այդ աշխատանքը դեռևս ընթանում է։ 

Այսինքն՝ ինստիտուցիոնալ հիշողությունը դեռ խաթարված չէ՝ միջին օղակի աշխատանքի շնորհիվ։ Որպեսզի դադարեցնեն այդ մեխանիզմի աշխատանքը, պետք է ինստիտուցիոնալ հիշողությունը վերացնեն։ 

Ի՞նչ է սա նշանակում։ Նախ կարծում եմ, որ Հայաստանում բոլոր ասպարեզներում պրոֆեսիոնալիզմին պատերազմ է հայտարարված։ Եթե քանդում ես նախարարությունները, պետական հիմնարկները, պրոֆեսիոնալ մարդիկ հայտնվում են փողոցում։ 

Ընդ որում, այդ օղակները նաև նրանք են, որոնք շատ ոգևորված նպաստել են հեղափոխությանը։ Մի կողմից՝ սա մարդկային մեծ դրամա է, բայց պետական համակարգը ոչնչացնելու համար սա այնքան էլ առաջնային չէ, քանի որ քանդվում է պետությունը։ 

Եթե կառավարման համակարգի օղակները հայտարարվում են անպիտան, նշանակում է, որ պետությունը ջարդում են։ 

Սա արդեն պատասխանատվությունից խուսափել չէ, դա տեսել ենք պարբերաբար, սա մուտք է մեկ այլ փուլ։ 

Մարդը բաց ասում է այդ մասին, ինչ անենք, որ իր խոսքը համեմում է ինչ-որ էկզոտիկ արտահայտություններով, համեմատություններով։ 

Նա չի խորշում ևս մեկ անգամ վարկաբեկել հայրենասիրությունը, ծաղրական տոնով խոսել դրա մասին։ Հայրենասիրությունը խմբային արժանապատվությունն է։ 

Եթե մեզ զրկում են մեր խմբային արժանապատվությունից, որպես հոգեբանական կառույց ուղղակի սկսում ենք փտել։ 

Ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչներն ավելի ջղաձիգ դարձել

Ավելի բարձր դիրք ունեցողի վարքը, խոսքի ձևը ենթակա է նույնացման։ 

Այսօր այդ օրինաչափությունն, իհարկե, գործում է, բայց հակված եմ մտածել, որ խնդիրն ավելի լուրջ է, խորքային։ 

Իշխանության եկած մարդիկ նույն գործին լծված մարդիկ են։ Իրենք իրենց գործն են անում, և ասեմ՝ վատ էլ չեն անում։ 

Խոսքի և, ընդհանրապես, վարքի կուլտուրայի անկումը շատ ակնհայտ է, բայց սա արտաքին կողմն է, իսկ ստորջրյա հատվածը հասկանալու համար պետք է տեսնել գործընթացները, ո՞ւր են դրանք գնում, հաջորդ թիրախը ո՞րն է։ 

Կառավարության վերջին նիստից հետո հաջորդ թիրախը պետական կառավարման համակարգն է. ի՞նչն է ջարդելու և փշրելու՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգը, ո՞ւմ կողմից է ջարդվելու՝ կառավարման համակարգի ղեկին կանգնած մարդու։

Հասարակությունը կարողանո՞ւմ է ճիշտ գնահատել իրավիճակը

Այս հարցում ևս գործընթացներն արագացել են։ Հասարակության մեջ այդ տեսակետից տարբեր շերտեր կառանձնացնեի։ Կա ոչ շատ մեծ շերտ, որոնց կանվանեմ «հոգեբանական պատերազմի անհույս զոհեր»։ 

Նրանք այն մարդիկ են, որոնք դեռ հեղափոխություն ասելով են ապրում, ինչ-որ պաշտամունքային իրավիճակի մեջ են դրել իրենց՝ իրականության զգացողության իսպառ բացակայություն, երկրպագում և այլն։ Իրենց հետ առանձնապես մեծ հույսեր չեմ կապում։ 

Այդ մարդկանց սթափության կոչեր անելը կամ փաստեր ցույց տալն անօգուտ է։ 

Մյուս շերտը մարդիկ են, որոնք մասնակցություն են ունեցել գործընթացներին, մեծ հույսեր են կապել դրանց հետ։ 

Նրանց «ջայլամներ» եմ անվանում՝ գլուխը մտցրել են ավազի մեջ և չեն ուզում տեսնել այն, ինչ կատարվում է։ 

Սա հարվածում է իրենց ինքնագնահատականին, որովհետև իրենք ներգրավված են եղել այդ գործընթացներում։ Այս մարդիկ պետք է բարձրացնեն իրենց գլուխը։ 

Այս շերտից անընդհատ հոսք է կատարվում դեպի սթափվածների շերտ, մարդիկ, որոնց քննադատական միտքն արթնացել է, որոնք հասկանում են իրականությունը։ 

Եվ կա մարդկանց մի խումբ, որն ի սկզբանե ունեցել է սթափ ընկալումներ։ Այս բոլոր շերտերը նկատում են փոփոխությունները։ 

Տեսնում ենք, որ առաջանում են տարբեր միավորումներ, մարդիկ սկսում են ի մի գալ՝ հայրենասիրության, պետության գաղափարի շուրջ։ 

Իսկ թե որքանով նրանք կհաջողեն, ցույց կտա կյանքը։ Ուղղակի պետք է հասկանանք, որ մեր պետության համար հայտարարված է կազմաքանդման փուլ։

լուսինե առաքելյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal