Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ես մեղավո՞ր եմ, որ խելք ունեմ ու ճկուն եմ.Սամվել Ալեքսանյան.Hraparak.am

ECONOMICS

Past.am

«Ես մեղավո՞ր եմ, որ խելք ունեմ ու ճկուն եմ»։ Սրանք բոլոր իշխանությունների ամենասիրելի ու թերեւս ամենահաջողակ գործարարի՝ Սամվել Ալեքսանյանի խոսքերն են, գրում է Hraparak.am-ը։

«Գործարարին պատահաբար հանդիպեցինք իր նորակառույց «Մեգամոլ»-ում։ Նա նեղսրտած է, որ մարդիկ իր ճկունությունը, բոլոր իշխանությունների հետ խելամիտ հարաբերվելու տաղանդը գնահատելու փոխարեն իրեն քննադատում են, թե ինչու է, ասենք, քաղաքապետարանին «ԿամԱԶ» նվիրել։

«Լա՞վ չի, որ նվիրում են, քաղաքապետին էդքան քննադատում էիք, որ զիբիլի հարցը չի լուծում, հիմա լավ չի՞, որ օգնում են, որ լուծի։ Էնքան գրեցիք, մարդ չի ուզում մի լավ բան անի արդեն, հեսա, որ գործերս մի քիչ լավ լինեն, ավտոբուսներ եմ առնելու, նվիրեմ քաղաքապետարանին»,- մեզ հետ զրույցում «ԿամԱԶ»-ների նվիրատվության թեմայով արդարանում էր Ալեքսանյանը։

Ի դեպ, նա էլ, Հայկ Մարությանի նման, հերքում  է քաղաքապետարանին իր նվերները, թերևս հիշելով, որ քաղաքապետն ասել է՝ «ԿամԱԶ»-ներ նվիրած «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունն Ալեքսանյանին չի պատկանում։ Ալեքսանյանին ասացինք, որ գնահատում ենք իր անկեղծությունը, բայց ավելի գնահատելի կլիներ, եթե քաղաքապետի ոճով չհերքեր անհերքելին, այլ ավելի ազնիվ լիներ եւ հայտարարեր այն, ինչ բոլորին է հայտնի։ Ալեքսանյանը նաեւ հիշեցրեց, որ ինքը դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներից է սկսել բիզնեսով զբաղվել, երբ մետրով կտոր էր վաճառում ու բոլոր իշխանությունների հետ էլ լավ է եղել։ Թերեւս այդտեղ է նրա խելքի ու ճկունության գաղտնիքը։ Դրա համար էլ այսօր ոմանք՝ ոչ այնքան ճկունները, բանտում են կամ հետապնդվում են, իսկ ինքը նոր մոլեր ու գործարաններ է բացում, իշխանական հավաքույթներին է մասնակցում, Նիկոլ Փաշինյանն էլ իր ձեռնարկների բացումն է օրհնում եւ հարկային արտոնություններ տալիս։

Զրույցը, ի դեպ, հենց «ԿամԱԶ»-ների թեմայից սկսվեց, որի ընթացքում նա մեզ հիշեցրեց իր մյուս նվիրատվությունների մասին էլ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, այլ հիմնադրամների։

Հիշեցրեց, որ նախորդ իշխանությունների օրոք էլ է միշտ նվիրատվություններ արել, ու դարձյալ մի խոստովանություն արեց․ այդ բարեգործությունները, նվերները, որ արել է, արել է ոչ թե կոռուպցիոն նպատակներով, որպեսզի իր բիզնեսներին արտոնություններ տրվեն, այլ ուղղակի «քթածակ ունի», իր գործերը որ լավ են գնում, ինքն էլ փորձում է երկրի, քաղաքի, պետության համար մի լավ բան անել։ Իհարկե, այդ պետությունն ու երկիրը նրա համար նույնանում են օրվա իշխանության ու երկրի ղեկավարի հետ, դրա համար էլ նրան հիշեցրինք՝ մարդկանց մոտ այն տպավորությունն է, թե Սամվել Ալեքսանյանը բոլոր իշխանությունների անձնական «դրամապանակն է»՝ նա էր սնում Սերժ Սարգսյանին ու նրա թիմին, նա է սնում նաեւ այսօրվա վարչապետին ու նրա թիմին։ Ի դեպ, եթե Սերժ Սարգսյանի օրոք Սամվել Ալեքսանյանը «պալիծիկ» էր, «բիզնեսի հետ կապ չուներ», ուստի խնդրում էր իրեն միայն «պալիծիկայից» հարցեր տալ, ապա հիմա կտրուկ իրավիճակ է փոխվել՝ նա քաղաքական հարցերի չի պատասխանում եւ խնդրում է միայն բիզնեսից հարցնել։ Օրինակ՝ խոսում է «Ալեքս տեքստիլ»-ից, թե ինչպես է զարգացնում այսօր տեքստիլ արդյունաբերությունն ու բազմաթիվ աշխատատեղեր բացում, «Մեգամոլ»-ից, որ նման շքեղ ու «ցիվիլ» կառույց է ստեղծել՝ հիշեցնելով, թե ինչ անմխիթար վիճակ էր նախկինում այդ տարածքում, երբ մոլի փոխարեն Մասիվի շուկան էր գործում։ Ի դեպ, նա այնպես ճկուն էր գովազդում իր արտադրանքը, որ մոլում մի քիչ պտտվելուց հետո վերջը տրվեցինք Ալեքսանյանի մարկետինգային հնարքներին ու նրա տեքստիլի խանութից առեւտուր արեցինք։ Թեպետ նույն արժեքով ավելի լավ բան կարելի էր գտնել մյուս խանութներից, բայց Ալեքսանյանն ամեն գնով համոզում էր, որ օգտվենք հայկական արտադրանքից, պրոպագանդենք տեղականը։

«Այ ցավդ տանեմ, հիմա որ վարչապետը եկել ա, սաղ տեղական ա հագնվում, ես տեղական «Ալեքս» եմ հագնվում, ո՞ւր ա քո «Ալեքս»-ի շորերը։ Հայրենասեր ես, խի՞ չես հագնում։ Էս ստվիտրդ «Ալե՞քս» ա՝ չէ... ասում ես՝ Celio ա, ինչի՞ ես Celio հագնում, թուրքերին հարստացնում, արի հիմա գնանք, ես քեզ լիքը հայկական սվիտեր տամ, նասկի տամ, մայկա ա, տռուսիկ ա․․․ հայրենասիրությունը դրանից ա գալիս, դու դա քարոզի, ոչ թե որ Ալեքսանյանը «ԿամԱԶ» տվեց, էս արեց, էն արեց, փոխանակ գրեք, ոգեւորեք, որ վաղը հինգ հատ էլ ես առնեմ տամ․․․»,- ասաց Ալեքսանյանը՝ ցույց տալով իր հագի 400 հազար դրամ արժողությամբ «Ալեքսի» բաճկոնը։

Բայց երբ մենք տեսնում ենք, որ այդ նվերների դիմաց հետո շինթույլտվություն են տալիս, ինչ-որ բան եք ստանում, այ, դա արդեն կոռուպցիա է։

Այ ցավդ տանեմ, ես խոսում եմ իմ մասին՝ էդ ձեւի տարի կա՞, որ ես քաղաքապետարանից երեք-չորս հատ, հինգ հատ թույլատվություն չհանեմ։ Թե՛ տուն սարքեմ, թե՛ ռեստորան սարքեմ, թե՛ սուպերմարկետ սարքեմ, թե՛ զավոդ սարքեմ։

Ու դրա դիմաց Ձեզնից ոչինչ չե՞ն ուզում։

Չէ, խի՞ պիտի ուզեն․․․ լսի, ուրեմն էսքան տարի ինձնից ոչ մեկը ոչ մի կոպեկ ո՛չ ուզել են, ո՛չ բան։ Ես քթի ծակ ունեմ, գիտեմ՝ քաղաքապետարանին մի բան պետք ա, ես կառնեմ, նվեր կտամ։ Հնարավոր չի, որ մեզ ասեն՝ էս պեպելնիցան տալիս ենք, էս սալֆետկեն դու պիտի տաս։ Չկա էդձեւ բան, զոռով ի՞նչ եք ուզում։ Հիմա որ դու լինեիր քաղաքապետարանում, վաղը քեզ երկու հատ չէ, հինգ հատ զիբիլի մեքենա տայինք, դու ես քաղաքապետը, քեզ պիտի նստեին քննադատեին, որ դու իմ ձեռից բան ես վերցրել, տեղը թո՞ւղթ ես ստորագրել․․․ Հիմա ամեն ինչ փողի՞ մեջ ա։ Ես քեզ մի բան ասեմ։ Ես տեքստիլի մեջ արտադրություն եմ ստեղծում, գնում տեսնում եմ, որ էդքան մարդ մի գծի վրա աշխատում են, իմ համար միլիարդ արժի։

Հիմա Դուք ասում եք՝ ոչ մի իշխանություն Ձեզնից բան չի պահանջել, քթածակով ինչ-որ բաներ արել եք։ Այսինքն՝ այս տարիներին կոռուպցիոն որեւէ մեխանիզմ չի՞ եղել, որ Ձեզնից՝ որպես խոշոր գործարարից, որեւէ բան պահանջեն՝ տարածքի, շինարարության, արտոնությունների դիմաց։

Չէ, չի եղել։

Այդ դեպքում այդքան նվիրատվություն ինչի՞ համար էիք անում, ասում են՝ Դուք միշտ օրվա իշխանությունների համար դրամապանակի դեր եք տարել։

Ո՞վ ա ասում, էդ դուք եք ասում, ձեր ընդդիմադիր թերթերն ու սայթերն են ասում։

Կոռուպցիա չկա՞ Հայաստանում այսօր, պարոն Ալեքսանյան։

Չէ, չկա։

Իսկ առա՞ջ։

Էն վախտ էլ չկար»։

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia