Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ան­նա­խա­դե­պու­թյան» հեր­թա­կան մի­ֆը. աշ­խա­տա­վար­ձե­րի բարձ­րաց­ման էֆեկտն ուռ­ճաց­վում է. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» թերթը գրում է․ 

Աշխատավարձերի բարձրացման թեման մշտապես եղել է Հայաստանի ներքաղաքական քննարկումների հիմնական թեմաներից։ Հանրությունը մշտապես քաղաքական ուժերի առջև խնդիր է դրել բարձրացնել աշխատավարձերը։ 

Եվ դա է պատճառը, որ աշխատավարձերի բարձրացման թեման հատուկ նշանակություն է ստանում ոչ միայն նախընտրական շրջանում, երբ քաղաքական կուսակցություններն իրենց ծրագրերում ընդգրկում են աշխատավարձերի բարձրացման մասին տարբեր դրույթներ, այլև հետընտրական շրջանում։ 

Այսպես,անցյալ տարվա դեկտեմբերին ԱԺ-ի կողմից ընդունվեցին «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքները։ 

Այդ օրենքների ընդունմամբ Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը բարձրանալու է ավելի քան 20 տոկոսով՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ։ 

Ըստ այդմ, 2020 թվականի հունվարի 1-ից ավելի քան 80000 մարդ մոտ 20 % ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանա, և ընդհանուր առմամբ՝ 187 հազար քաղաքացու աշխատավարձ է բարձրանալու:

 Հիմա ներկայիս իշխանությունները նվազագույն աշխատավարձի բարձրացմանը փորձում են «աննախադեպ» որակում տալ և ներկայացնել, թե իբր այն տնտեսական հեղափոխության հիմնական ձեռքբերումներից է։ 

Եվ պատահական չէ, որ այս թեմային հատուկ անդրադարձ կատարեց նաև վարչապետն իր ամանորյա ուղերձում։ Եթե դիտարկենք նախկինում եղած փորձը, ապա կտեսնենք, որ այս կարգի, որոշ դեպքերում նույնիսկ ավելի զգալի աշխատավարձերի բարձրացում նախկինում ևս եղել է, և այնպես չէ, որ այն ինչ-որ եզակի հեղափոխական երևույթ է։ 

Օրինակ՝ ընդամենը երկու տարվա՝ 2013-2015 թվականների ընթացքում նվազագույն ամսական աշխատավարձի չափը 32500 դրամից հասել է 55000 դրամի (2013թ. հունվարի 1-ից` 35000 դրամ, 2013թ. հուլիսի 1-ից` 45000 դրամ, 2014թ. հուլիսի 1-ից` 50000 դրամ, 2015թ. հուլիսի 1-ից` 55000 դրամ): 

Արդյունքում 2013-2015 թվականների ընթացքում նվազագույն ամսական աշխատավարձի աճը կազմել է 64,3 տոկոս: 

Աննախադեպ չէ նաև պետական սեկտորի որոշ հատվածների, մասնավորապես զինվորականների, փրկարարների, ուսուցիչների, անտառապահների, բազմաթիվ բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացումը, եթե հաշվի ենք առնում, որ 2014 թվականի հուլիսի 1-ից ևս պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը էականորեն բարձրացան, երբ բազային աշխատավարձի չափը սահմանվեց 66,140 դրամ և պետական ծառայողների աշխատավարձը սահմանվեց բազային աշխատավարձի և տվյալ պաշտոնի համար կիրառվող գործակցի արտադրյալով: 

Արդյունքում 2014թ. հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման և պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության նոր համակարգի ներդրման արդյունքում միջին աշխատավարձերն, ըստ ոլորտների, բարձրացան հետևյալ չափով. 

առողջապահության ոլորտում՝ 21,5 տոկոսով, կրթության ոլորտում՝ 13,9 տոկոսով, մշակույթի ոլորտում՝ 29,6 տոկոսով, սոցիալական պաշտպանության ոլորտում՝ 21,6 տոկոս, պետական կառավարման ոլորտում՝ 47,0 տոկոս, քաղաքացիական ծառայության ոլորտում՝ 68,0 տոկոս։ 

Պետք է հաշվի առնենք նաև, որ ներկայիս կառավարության կողմից աշխատավարձերի բարձրացումը սոցիալական առումով չունի այն հեղափոխական արդյունքը, որը սպասվում էր, քանի որ աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ պետական համակարգում օպտիմալացումների և կրճատումների պրոցես է գնում, մեծ թվով աշխատակիցներ մնում են առանց աշխատանքի, միևնույն ժամանակ շատ քիչ քանակությամբ նոր աշխատատեղեր են ստեղծվում, այլապես վարչապետը կհրապարակեր ոչ թե ստվերից դուրս եկած աշխատատեղերի քանակը, այլ միայն նոր ստեղծված աշխատատեղերի մասին տվյալները։ 

Գումարած՝ աշխատավարձերի բարձրացման էֆեկտը մեծապես կնվազի՝ հաշվի առնելով, որ 2020թ. հունվարի 1-ից ԵԱՏՄ շրջանակում մաքսատուրքերի բարձրացման հետևանքով Հայաստանում 700-ից ավելի ապրանքների՝ այդ թվում նաև առաջին անհրաժեշտության, 5-6 տոկոս թանկացում է սպասվում։ Սա էլ իր հերթին բերելու է այլ ապրանքատեսակների թանկացման:

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal