Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒՆՎԱՐԻ). Հա­յաս­տա­նի և Վրաս­տա­նի մի­ջև կնքվել է չե­զոք գո­տի ստեղ­ծե­լու հա­մա­ձայ­նա­գիր

SOCIETY

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1791 –ծնվել է ֆրանսիացի հայագետ Անտուան Ժան Սեն-Մարտենը: 

1820- Թեհրանից վերադառնալիս Էջմիածին է ժամանել Ա. Ս. Գրիբոյեդովը (մնացել է մինչև հունվարի 19-ը): 

1894– ծնվել է բանաստեղծ, դրամատուրգ, գրականագետ, թարգմանիչ և պրոֆեսոր Տիգրան Հախումյանը: 

1917 - ծնվել է արձակագիր, թատերագետ, թարգմանիչ Իսահակ Ալավերդյանը: 

1919- Հայաստանի և Վրաստանի միջև կնքվել է չեզոք գոտի ստեղծելու համաձայնագիր, որը ենթարկվելու է անգլիական գեներալ-նահանգապետին: 

1921 - ծնվել է բժիշկ, վնասվածքաբան Սեպուհ Թումյանը: 

1924 - ծնվել է գծանկարիչ Ռաֆայել Նանուշյանը: 1930- Երևանում բացվել է Գրողների տունը: 

1939- անցկացվել է համամիութենական մարդահամար, ըստ որի, Հայաստանի բնակչությունը կազմել է 1 մլն 282 հազար մարդ, որից 1 մլն 62 հազարը՝ հայ, 130 900-ը՝ ադրբեջանցի, 51 400-ը՝ ռուս, 20 500-ը՝ քուրդ: Երևանն ունեցել է 200 031 բնակիչ: 

1952- Հայաստանի ԳԽ հրամանագրով ստեղծվել են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները: 

1979- սկսվել է համամիութենական հերթական մարդահամարը: 

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մեքսիկայի և Արգենտինայի հետ: 

2001-Եվրոպայի խորհրդի նախարարների պատվիրակների կոմիտեի նիստը միաձայն որոշում է կայացրել Հայաստանի և Ադրբեջանի ԵԽ լիիրավ անդամակցության վերաբերյալ: 

2005- ուժի մեջ է մտել Երևանի քաղաքապետարանի որոշումը փողոցային առևտուրն արգելելու մասին, որի կիրառումն ամանորյա տոների կապակցությամբ մայրաքաղաքի որոշ փողոցներում ժամանակավորապես հետաձգվել էր: 

2006-Իրաքում գրոհայինների կողմից շուրջ 130 օր պատանդ պահված կիպրոսահայ Կարապետ Ջեքերջյանը վերադարձել է Նիկոսիա: 

2007- ամերիկյան Կոնգրեսի շենքում՝ Կապիտոլիումում ցուցադրվել է «Ճչացողները» (Screamers) փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է ինչպես Մեծ եղեռնի, այնպես էլ աշխարհում տեղի ունեցած մյուս ցեղասպանությունների մասին: 

2008- վախճանվել է Hay FM ռադիոկայանի հիմնադիրներից մեկը հանդիսացող, Հայաստանի հանրային հեռուստատեսության «Բարի ախորժակ» հաղորդման վարող Սեդրակ Դավիդյանը (DJ Սեդրակը): 

- իր տան մոտ անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել գրող և հրապարակախոս Ռոբերտ Կարայանը:

 2014- Հայաստանում ռուսական ռազմակայանում, բացի կործանիչներից, ստեղծվել է Ми-24П, Ми-8МТ, Ми-8СМВ ուղղաթիռների էսկադրա: 

2015- Երևանի կենտրոնում ծեծի է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը, որը սոցիալական ցանցերում ներկայանում է «Նավակ ճոճողը» անունով։ 

2017-Գագիկ Ծառուկյանը բացել է իր «քաղաքական գործունեության փակված էջը» և հայտարարել, որ մասնակցելու է առաջիկա ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք:

ԱՇԽԱՐՀ

395 – Հռոմեական Կայսրությունից բաժանվել է Բյուզանդական Կայսրությունը: 

1462 -պորտուգալացի նավագնաց Դիեգո Ալֆոնսոն Ատլանտիկ օվկիանոսում հայտնաբերել է Սանտու-Անտան (Կաբո-Վերդե) կղզին: 

1562 -ուժի մեջ է մտել Սենժերմենյան վճիռը, որը պաշտոնապես ճանաչում է հուգենոտների իրավունքը Ֆրանսիայի տարածքի նկատմամբ: 

1706 –ծնվել է ամերիկացի քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինը: 

1773 -նավապետ Ջեյմս Կուկի Resolution նավը դարձել է առաջինը, որ հատել է Հյուսիսային բևեռային շրջանը: 

1820 –ծնվել է անգլիացի գրող և պոետ Էնն Բրոնտեն: 1860 –վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Դոմինիկ Էնգրը: 

1863- ծնվել է ռուս դերասան, ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին: 1912 -նորվեգացի բևեռախույզ Ռաուլ Ամուդսենից մեկ ամիս անց բրիտանացի ճանապարհորդ Ռոբերտ Սքոթը հասել է Հարավային բևեռ: 

1913 - Ռայմոն Պուանկարեն ընտրվել է Ֆրանսիայի նախագահ: 1920 -Խորհրդային Ռուսաստանում պաշտոնապես վերացվել է մահապատիժը: 

1933 - ծնվել է երգչուհի Դալիդան: 1942– ծնվել է ամերիկացի աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին։ 

1959 -Սենեգալը և Ֆրանսիական Սուդանը կնքել են Մալիի Դաշնություն ստեղծելու համաձայնագիր: 

1961– ծնվել է վրացի նշանավոր շախմատիստուհի Մայա Չիբուրդանիձեն: 

1961 - վախճանվել է Կոնգոյի Հանրապետության ազատագրական շարժման գործիչ Պատրիս Լումումբան: 

1962– ծնվել է կանադացի հանրահայտ կատակերգակ դերասան Ջիմ Քերրին: 

1966– Իսպանիայի օդային տարածքում լիցքավորում կատարելիս իրար են բախվել իսպանական KC-135 տանկերը և ամերիկյան B-52G մակնիշի կործանիչը, որի մեջ եղել է ջերմամիջուկային ռումբ: 

1991– Պարսից ծոցի պատերազմի ժամանակ սկսվել է «Փոթորիկ անապատում» ռազմական գործողությունը: 

1995 -ճապոնական Կոբե քաղաքում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է մոտ 6400 մարդ: 

2002– Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ժայթքել է Նիարագոնգո հրաբուխը, որի հետևանքով զոհվել է 147 մարդ, մոտ 120 000-ը մնացել է անօթևան: 

2008 -վախճանվել է աշխարհի շախմատի չեմպիոն Ռոբերտ Ջեյմս Ֆիշերը:

 Կամո Խաչիկյան

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak