Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իշ­խա­նու­թյուն­նե­րը առաջ են գնում իրենց ծրագ­րած պլա­նով, որի մեջ նաև ՍԴ-ն ճզմե­լու նպա­տակն է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» թերթը գրում է․ 

Քաղաքական դաշտում հունվարի սկզբից տեղի ունեցող իրադարձություններն ու դեպքերը շատ կանխատեսելի էին, քանի որ գործող իշխանությունները գոնե ներքաղաքական գործընթացների առումով ունեն իրենց՝ դեռ ավելի վաղ ծրագրած պլանը։ Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որը «Փաստի» հետ զրույցում ընդգծեց, որ իրականում իշխանությունն իր պլանավորած քայլերով է առաջ ընթանում։ 

«Ի թիվս այլ հանգամանքների, ծրագրած այդ պլանի մեջ է նաև ՍԴ-ին ճզմելու նպատակը, որի ճանապարհին առաջ են տանում իրենց ընդունած օրենքը, ավելի շուտ՝ կաշառքը՝ պաշտոնանկության դիմաց։ 

Իհարկե, այս ընթացքում նաև որոշակի իրավիճակներ են ստեղծվում, որոնց վերաբերյալ իշխանության գործողությունները զավեշտ են հիշեցնում։ 

Օրինակ է գեներալ Մանվել Գրիգորյանի դեպքը, երբ շատ արագ որոշում ընդունեցին, որպեսզի վաղը կամ մյուս օրը նրա հետ մի բան պատահելու դեպքում իրենց չմեղադրեն։ Ընդհանուր առմամբ, այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, գործող իշխանությունների քայլերի տրամաբանության մեջ է։ 2020թ.-ին ես ավելին չեմ էլ սպասում»,-ասաց քաղաքագետը։ 

Գագիկ Համբարյանը շեշտեց՝ պետք է հասկանալ, որ հետհեղափոխական շրջան ասվածը Հայաստանում ավարտվել է դեռ մեկ տարի առաջ՝ 2018թ. դեկտեմբերի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո։ «Իշխանությունները վաղուց այդ շրջանն ապրել են, բայց հարց է, թե ինչո՞ւ են այդքան շատ խոսում հետհեղափոխական շրջանի մասին։ 

Պատճառը պարզ է։ Իրենց ձեռնտու է դա, քանի որ շատ խոստումներ չեն իրականացրել։ Եվ երբ իրենք քննադատության են ենթարկվում թե՛ նախորդ իշխանությունների ներկայացուցիչների, թե՛ այլ քաղաքական ուժերի կողմից՝ այդ ուժերին հակահեղափոխական անվանելով, փորձում են ինդուլգենցիա ստանալ։ 

Փորձում են տպավորություն ստեղծել, որ հետհեղափոխական շրջանում ենք գտնվում, իսկ նախորդ իշխանությունների ներկայացուցիչները կամ այլ քաղաքական ուժերն իրենց քննադատում են, հեղափոխության դեմ են դուրս գալիս։ Սա շատ պրիմիտիվ քայլ է, որը վաղուց է կիրառվում Նիկոլ Փաշինյանի և նրա գործընկերների կողմից»,-ասաց մեր զրուցակիցը։ Գագիկ Համբարյանը շեշտեց նաև այսօր առկա մեկ այլ հանգամանքի մասին։ 

«Իրականում Ն. Փաշինյանը իշխանափոխությունից հետո շատ կտրուկ ու արագ բարելավեց իր շրջապատի ու թիմակիցների կյանքը։ Զուգահեռ՝ մինիմալ աշխատավարձերի, կենսաթոշակների 10 տոկոս բարձրացումը ներկայացվում է որպես դարակազմիկ և շատ կարևոր իրադարձություն։ 

Նաև չի վարանում կեղծ տվյալներ օգտագործել իր վարկանիշը բարձրացնելու համար։ Բայց իրականում իրենք պետք է կյանքի կոչեն խոստումները, որտեղ առանձնակի դեր ունի նաև տնտեսության զարգացումը։ 

Օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազումը, 2020թ. որոշ ապրանքների թեկուզև նվազ թանկացումը կամ գազի գնի հավանական բարձրացումը Ն. Փաշինյանը տնտեսական հեղափոխությո՞ւն է համարում։ Հպարտանում, ուրախանում էին, որ գազի գինը չի բարձրանալու, ո՞ւր մնացին այդ խոստումները։ 

Հպարտանալ կեղծ տվյալներով կամ հայտարարել, որ 2020ին կանխատեսվող տնտեսական 4,9 աճը շատ մեծ ձեռքբերում է, ճիշտ չէ։ Իսկ աննախադեպ արդյունքներն իրենց մաշկի վրա կարող են զգալ միայն, օրինակ՝ նախարարները, որոնք նախկին 750 հազար դրամ աշխատավարձի փոխարեն այսօր մեկուկես միլիոն են ստանում, չհաշված պարգևավճարները։

Իհարկե, չենք կարող չնշել, որ այդ ամենի մասին տեղյակ է նաև Փաշինյանը, որովհետև երբ որևէ նախարարի գործունեություն խիստ քննադատության է ենթարկվում, և այդ նախարարը վտանգավոր գոտում է հայտնվում, շատ արագ բեմ է բարձրանում Ն. Փաշինյանն ու պաշտպանում է իր կադրերին»,-ասաց մեր զրուցակիցը։ Քաղաքագետը խոսեց նաև իշխանական թիմում գոյություն ունեցող իրավիճակից։ 

«Այդ խնդիրները մերթընդմերթ լայն դաշտ են դուրս գալիս, ինչն իր պատճառն ունի։ Հետհեղափոխական շրջանում, փորձելով շատ արագ լեգիտիմացնել հեղափոխության արդյունքները, Ն. Փաշինյանը հապճեպ կազմակերպեց ԱԺ արտահերթ ընտրությունները՝ թիմում ներգրավելով տարբեր հայացքներ, գաղափարախոսություններ ունեցող անձանց։ 

Եվ տարբեր վարքագիծ ու կրթական ցենզ ունեցող մարդկանց ներգրավելու արդյունքը եղավ այն, որ այդ թիմը ոչ թե թիմ, այլ ակումբ է, որին միավորում է Փաշինյանը։ 

Ես շատ եմ խոսել այն մասին, որ ՀՀԿ-ն ևս ակումբ էր, բայց եթե Սերժ Սարգսյանին հաջողվում էր թույլ չտալ, որ թիմի ներսում գոյություն ունեցող տարաձայնությունները ջրի երես դուրս գան ու դառնան հասարակության բուռն քննարկման թեման, ապա Փաշինյանին դա չի հաջողվում։ 

Արդյունքում ժամանակ առ ժամանակ սկանդալային իրավիճակներ են ի հայտ գալիս։ Տարաձայնություններ ևս կան, և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ վաղը կամ մյուս օրն այդ ամենն էլ ավելի մեծ խնդիրներ չի ստեղծելու Փաշինյանի համար։

Եթե մինչև հիմա իրեն հաջողվում է այդ տարաձայնություններն ինչ-որ չափով կարգավորել, բացասական էներգիան, այնուամենայնիվ, կուտակվում է նրա թիմակիցների մեջ։ 

Այդ ամենը վաղը կամ մյուս օրը կարող է պայթել էլ ավելի մեծ բացասական էներգիայով՝ դառնալով նույն թիմի թուլացման կամ նույնիսկ փլուզման պատճառը»,-շեշտեց նա՝ խոսելով նաև երբեմնի յուրային համարվող անձանց կամ ուժերի հետ ունեցած խնդիրների մասին։ «Ն. Փաշինյանն իր էությամբ ժողովրդավար չէ։ 

Նա իր ներսում դիկտատոր է։ Որոշումներն ընդունում է միանձնյա՝ չքննարկելով ու չհամագործակցելով որևէ մեկի հետ։ Սա պայմանավորված է մեկ հանգամանքով. բոլոր անձինք, ովքեր իշխանության վերնախավում են, այնտեղ նրա շնորհիվ են հայտնվել։

 Նա իր թիմակիցներին հիմնականում որպես վասալների է մոտենում, ըստ որի՝ իրենք պարտավոր են սպասարկել իր շահերը, իր ցանկությունները կյանքի կոչել։ Եթե ինչ-որ տեղ կամ ինչ-որ ժամանակ ինչ-որ մեկը փորձում է ընդդիմանալ, հակառակը խոսել, նա շատ կոնկրետ պատասխան է ստանում՝ կոնկրետ իր ընտանիքի կողմից»,-նկատեց քաղաքագետը։ 

Նա շեշտեց, որ քաղաքական դիսկուրսի՝ այսօր առկա շատ ցածր մակարդակի նշաձողը դրվել է հենց իշխանությունների կողմից։ «Գործող իշխանություններն այդ դիսկուրսը պիտակավորման և վիրավորանքների դաշտ են տանում, և այդ դիսկուրսի արդյունքն այն է, որ հակառակ կողմը ևս փորձում է նույն կերպ պատասխանել գործող իշխանություններին։ 

Այս վարքագիծը ցույց է տալիս իշխանությունների թեզերի սնանկությունը։ Իսկ երբ բացահայտվում են իրենց իսկ կողմից չիրականացրած խոստումները, ծրագրերը, իրենց ներկայացուցիչների սկանդալային պատմությունները, այդ ամենին կոնկրետ պատասխան չի տրվում, որը կտեղավորվի կոռեկտության և գրագիտության սահմաններում։ 

Փոխարենը՝ վիրավորանքներ, պիտակավորումներ, նույն րոպեին փորձում են հակահեղափոխական հռչակել։ Գործող իշխանությունները երբևիցե հանդես չեն գալիս հակափաստարկներով։ Իրենք չեն փորձում բանակցել, նրանք մնացել են հետհեղափոխական էյֆորիայի ազդեցության տակ։ 

Կարծում են, որ եթե Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ 70 տոկոս քվե են ստացել, ուրեմն, հասարակությունը նրանց քարտ բլանշ է տվել, ըստ որի՝ ինչ ուզեն, կարող են խոսել կամ անել։ 

Ցանկացած հակափաստարկի դեպքում ասում են՝ «ժողովուրդը մեզ քվե է տվել»։ Բայց չէ՞ որ ժողովրդի քվեն շատ արագ կարող է փոխվել»,-ընդգծեց Գ. Համբարյանը՝ ընդգծելով, որ քննարկումների այս մակարդակը մտահոգիչ է։ 

«Իշխանությունները շատ դեպքերում չեն կարողանում թվերով, փաստերով և ապացույցներով հերքել իրենց կողմից «հակահեղափոխական» հռչակված քաղաքական ուժերի, որոշ վերլուծաբանների, մեկնաբանների առաջ քաշած թեզերն ու ապացույցները։ 

Եվ այստեղ միայն մեկ տարբերակ է մնում՝ վիրավորանքներով ու պիտակավորումներով փրկել իրավիճակն ու կեղծ օրակարգեր ստեղծել՝ հասարակության ուշադրությունը շեղելով իրական խնդիրներից»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal