Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Նպա­տա­կը ոչ թե հա­մընդ­հա­նուր բա­րե­կե­ցու­թյու­նը, այլ պար­զա­պես սե­փա­կան իշ­խա­նու­թյան պահ­պա­նումն է»․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ 

Կան կարևորագույն խնդիրներ, որոնք այդպես էլ առաջնահերթ տեղ չգտան հասարակական ու քաղաքական կյանքում։ Այս կարծիքին է քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը։ Քաղաքագետն այդ շարքում է դասում համերաշխության քարոզը, ինչպես նաև երկրի բնականոն զարգացման համար անհրաժեշտ ուղղությունները։ 

«Համերաշխության քարոզն այդպես էլ տեղ չգտավ հանրության մեջ։ Այս խնդիրը իշխանություններին պետք է պարտավորեցներ զբաղվել այդ հարցով։ Այսինքն, համերաշխ հանրություն պետք է ձևավորել, որը համատեղ կաշխատի ու կուտակված խնդիրներին միասնական լուծումներ կտա։ 

Սա մի բան է, որն առաջին հերթին անհրաժեշտ է հենց իշխանություններին, որովհետև նրանց վրա է ոչ համերաշխ իրավիճակի պատճառով առաջացած բոլոր խնդիրների պատասխանատվությունը։ 

Բայց այս ամենով հանդերձ, իշխանությունը չդարձավ հանրության մեջ համերաշխություն քարոզող ուժը, չփորձեց դառնալ այն առաջնորդը, որը հանրությանը ոչ թե կբաժանի յուրայինների և օտարների, այլ իրապես բոլորի համար առաջնորդ կլինի։ Այս իշխանությունն այդ ճանապարհով չգնաց, ավելին՝ ինչպես նախկինում, իրենք այսօր էլ շարունակում են շարժվել նույն տեմպով։ 

Շարունակում են հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների և արշավ են սկսում, այսպես կոչված, նախկինների դեմ, որոնք, բնականաբար, իրենց հերթին հակազդեցություն են կազմակերպում՝ թույլ չտալով, որ հանրության մեծամասնությունը իրենց որպես թշնամի ընկալի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը։ Հրանտ Մելիք-Շահնազարյանը շեշտեց՝ այն, որ նոր տարի է սկսվել, որևէ կերպ չի անդրադարձել ներքին հաշտության անհրաժեշտության խնդրի ընկալման վրա։ 

«Շարունակվում է նաև քաղաքական մրցակցությունը, իսկ ցանկացած մրցակցություն և հակամարտություն որքան երկարում, այնքան ավելի է խորանում։ 

Ցավոք, այս փաստը շարունակում է արմատներ ձգել մեր հանրության մեջ՝ օր օրի էլ ավելի խորացնելով պառակտման այն ճաքերը, որոնք արդեն իսկ գոյություն ունեին»,-շեշտեց մեր զրուցակիցը։ 

Առաջնային պլանում, ըստ քաղաքագետի, անվտանգության, պետության, հասարակության բնականոն զարգացման, տնտեսական, սոցիալական, կրթական ցենզի բարձրացման և այլ կարևոր հարցերը պետք է լինեն։ 

«Սրանք չափազանց կարևոր խնդիրներ են, որոնք իշխանությունների ուշադրության կենտրոնում պետք է լինեն, և որոնց մասին իշխանությունն առաջինը պետք է մտածի։ Բայց այս ամենը հիմա դուրս է մնացել և իր տեղը, ցավոք, զիջել է ներքաղաքական կամ իշխանության համար մղվող պայքարին։ 

Եվ այս առումով ապագայի կամ կայունության տեսակետից լուրջ ձեռքբերումներ չկան։ Սա է հիմնական բացթողումը, որովհետև իրականում ամեն ինչ կարելի է վերականգնել։ Արտաքին գործընկերների հետ հարաբերությունները, տնտեսական կորուստները, անգամ ժամանակի կորուստն է հնարավոր վերականգնել, եթե կա դրան ուղղված քաղաքականություն։ 

Բայց մենք տեսնում ենք, որ երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը, իր «ատելության կուսակցությամբ» հանդերձ, այդպես էլ չդարձավ պետության ղեկավար, իսկ նպատակը ոչ թե համընդհանուր բարեկեցությունը, այլ պարզապես սեփական իշխանության պահպանումն է։ 

Մեծ հաշվով, չենք կառուցում պետություն, չենք ստեղծում անվտանգության երաշխիքներ։ Վարչապետ դառնալուց հետո Ն. Փաշինյանը չի լուծել այնպիսի խնդիրներ, որոնք կարող էին օգուտ բերել բոլորին»,-ասաց նա՝ հավելելով, որ բոլոր խնդիրները, որոնք դրված էին այս կառավարության առաջ, միայն իշխանության ամրապնդման տրամաբանության մեջ էին։ Քաղաքագետը նշեց, որ դատական իշխանությունը միակ ճյուղն էր, որն այդպես էլ չենթարկվեց Ն. Փաշինյանի կամքին։ 

«Ըստ էության, ամեն տեղ իշխանությունը զավթվել է, և մնացել է միայն դատական համակարգը։ Դատական իշխանության դեմ սկիզբ առած այս պայքարը գալիս է ապացուցելու, որ ամեն ինչ արվում է սեփական իշխանությունը ամրապնդելու և ուժեղացնելու համար։ Այս ճանապարհին թիրախավորվել է դատական իշխանությունը, հաջորդ օրինակը մեդիայի դեմ պայքարն է։ 

Ն. Փաշինյանն այստեղ էլ թուլություն ունի. տեսնելով, որ մեդիա դաշտը լիարժեք իր կամքին չի ենթարկվում, սկսում է նաև այդ ուղղությամբ աշխատել։ Այս տեսակետից պարզ է, որ մեդիայի, ինչպես նաև դատական իշխանության դեմ հարձակումները տեղավորվում են սեփական իշխանությունն անսահմանափակ դարձնելու նպատակի մեջ։ 

Ն. Փաշինյանը չի հաստատում միասնություն, չի հետևում երկրի տնտեսական զարգացմանը, սխալվում է արտաքին գործընկերների հետ հարաբերություններում։

 Հիմա սա արվում է նպատակաուղղված, թե չհասկանալով, տարբերություն չկա։ Հիմնական փաստը, որ կարող ենք ֆիքսել, այն է, որ այդ գործունեության արդյունքում պետությունը վնասվում ու տուժում է»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ Ն. Փաշինյանն ուզում է իր համար լիարժեք վերահսկելի համակարգ ունենալ։ 

«Այսօր իշխանությունների կողմից իրականացվող ցանկացած գործողություն հենց այդ նպատակին է ուղղված։ ՍԴ-ի պարագայում չկարողացան հասնել իրենց նպատակին, միջոցները օգուտ չտվեցին։ Ու եթե մի տեղ չեն կարողանում կիրառել այն մեթոդները, որոնք աշխատել են մեկ այլ ուղղության մեջ, փորձելու են փոխել համակարգը։ 

Եթե իրականացվեն սահմանադրական փոփոխություններ, կարծում եմ, նպատակը Սահմանադրական դատարանի վրա իշխանություն հաստատելը կլինի։ 

Որքան էլ նշված նպատակն այժմ այլ խնդիրներով քողարկվի, ակնհայտ է, որ մարդիկ խնդիր ունեն լուծելու և այդ ճանապարհին չեն պատրաստվում իրենց սահմանափակել որևէ գործիքակազմով »,-եզրափակեց մեր զրուցակիցը

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

 

 

AMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank