Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի թվի ավե­լա­ցում.ի՞նչ են վկա­յում վեր­ջին տա­րի­նե­րի ցու­ցա­նիշ­նե­րը․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» թերթը գրում է․ 

Հանցագործությունների թիվը Հայաստանում կրկին ավելացել է՝ այս անգամ ավելի քան 1900-ով: Խոսքը 2019 թվականի հունվար-նոյեմբերին 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ հանցագործությունների թվի համեմատականի մասին է: 

Վիճակագրական կոմիտեի՝ նախորդ տարվա 11 ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող տվյալների համաձայն, հանրապետությունում 2019թ. հունվար-նոյեմբեր ամիսներին գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը կազմել է 24 164, իսկ 2018թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 22 190: 2019թ.-ի նշված ցուցանիշի մեջ ամենամեծ մասնաբաժինն ունեն սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, որոնց թիվը 2019թ. հունվար-նոյեմբերին կազմել է 12 525։ 

Այս համատեքստում հիշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում շատ խոսվեց համաներման վտանգի մասին: Փորձագիտական շրջանակները հանցագործությունների՝ դեռ ամիսներ առաջ արձանագրվող աճի միտումները կապեցին նաև համաներման հանգամանքի հետ, իսկ պատասխանատու մարմինների ներկայացուցիչներն առնվազն չհերքեցին այդ հետևանքի ազդեցության մասին: 

Դեռ 2019թ. ապրիլին պաշտոնապես հայտարարվեց, որ համաներումով ազատված 71 անձ կատարել է 130 հանցագործություն: Այս բաղադրիչի ազդեցության մասին դեռ ուսումնասիրություններ կլինեն, որից հետո միայն կարելի է պնդումներ անել աճի իրական պատճառների ու հետևանքների մասին։ 

Այնուամենայնիվ, նկատենք, որ թեպետ 2016, 2017, 2018 և 2019 թվականներին աճի միտումը տարեցտարի շարունակվել է, բայց նշված ժամանակահատվածներում ամենաբարձր ցուցանիշը 2019թ.-ին է նկատվել՝ այն էլ միայն 11 ամիսների տվյալներով։ 

Հաշվի առնելով նախորդ տարիների վերաբերյալ ավելի վաղ հրապարակված պաշտոնական տվյալները, նշենք, որ 2017 և 2016 թվականներին հանցագործությունների քանակը համեմատաբար ավելի ցածր է եղել. 2017թ.-ին՝ 20 284, իսկ 2016թ.-ին՝ 18 764։ 

Այսինքն, կարելի է փաստել, որ վերջին չորս տարիների ընթացքում հանցագործությունների թիվը յուրաքանչյուր տարի շուրջ 2000ով ավելացել է: Դիտարկել ենք նաև առանձին հանցատեսակների մասով առկա տվյալները: 

Օրինակ՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների թիվը 2019թ. հունվար-նոյեմբեր ամիսների տվյալներով կազմել է 12 243՝ 682-ով ավելի շատ, քան 2018թ.-ի նույն ժամանակահատվածում: 

Ի տարբերություն վերջին երկու տարիների, 2017 թվականին ոչ մեծ ծանրության հանցագործությունների թիվը կազմել է 11 043, իսկ 2016թ.-ին 2017-ի համեմատ 1662 դեպքով ավելի քիչ: Միջին ծանրության հանցագործությունները 2019թ. 11 ամիսների կտրվածքով 7613-ն են եղել, իսկ 2018-ին այդպիսի 7 196 դեպք է գրանցվել: 2017 և 2016 թվականներին հանցագործության այս տեսակի համեմատաբար ավելի քիչ դեպք է գրանցվել. միջին ծանրության հանցագործությունները 2017թ.-ին 6 348, իսկ 2016թ.-ին 6103ն են եղել: 

2019 հունվար-նոյեմբեր ամիսներին աճել է նաև ծանր հանցագործությունների թիվը: 2018թ.-ի համեմատ այդ ցուցանիշն ավելացել է 820-ով՝ կազմելով 4044, մինչդեռ 2017ին այդ ցուցանիշը եղել է 2 729: Նշված ժամանակահատվածում ավելացել է նաև առանձնապես ծանր հանցագործությունների թիվը. 

2019 հունվար-նոյեմբերին 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ առանձնապես ծանր հանցագործությունների 264 դեպք է գրանցվել՝ 55-ով ավելի 2018թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված դեպքերից: Ի տարբերություն վերջին երկու տարիների՝ 2017թ.-ին այդ տեսակով պայմանավորված հանցագործությունների թիվն ավելի փոքր է եղել՝ 2017թ.ին՝ 164, 2016թ.-ին՝ 198: 

Ի տարբերություն վերոնշյալ հանցագործությունների, այլ պատկեր է անձի դեմ ուղղված հանցագործությունների առումով: Այստեղ նվազում կա: Եթե 2018 թվականին այդ ցուցանիշը կազմել էր 4 592, 2017-ին՝ 4 868, 2016-ին՝ 4 895, ապա 2019թ. 11 ամիսների տվյալներով այդ դեպքերը 3 950-ն են եղել: 

Այդուհանդերձ՝ 2019թ.-ի նշված ժամանակահատվածում ավելացել է սպանությունների թիվը՝ կազմելով 43 դեպք, երբ 2018թ. գրանցվել էր 34-ը: Նկատենք, սակայն, որ թե՛ 2017թ.-ին, թե՛ 2016թ.-ին սպանության ավելի շատ դեպքեր են գրանցվել:

Մասնավորապես՝ 2017-ին 49, 2016-ին՝ 66: Ինչ վերաբերում է սպանության փորձին, ապա նշված տարիների ընթացքում հանցագործոթւյան այս տեսակի առումով աստիճանաբար նվազում է նկատվում։ 

Մինչդեռ 2019թ. ընթացքում 2018թ. համեմատ 90-ով ավելացել են խուլիգանության դեպքերը, իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը՝ 120ով: Այս առումով, այդուհանդերձ, 2017 և 2016 թվականներին համեմատաբար ավելի շատ դեպքեր են եղել՝ անցնելով 1000-ի սահմանը: 

Անձի սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվի մասին արդեն ընդգծեցինք, միայն հավելենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ դեպքերը 2019թ. հունվար-նոյեմբերին ավելացել են 2045-ով։ 2018թ.-ին այդ ցուցանիշը եղել է 10 480, 2017-ին՝ 8 102, 2016-ին՝ 7 741: 

Բացի այդ, 2019թ. 11 ամիսների տվյալներով պետական կամ հանրային գույքի հափշտակությունների 473 դեպք է գրանցվել, այն դեպքում, երբ 2018թ. այդ թիվը եղել է 445, 2017-ին՝ 130, 2016-ին՝ 93: Առավել ցայտուն աճ է գրանցվել նաև անձնական գույքի հափշտակությունների պարագայում: 2019թ. նշված ժամանակահատվածում 2018թ. համեմատ այդ դեպքերն ավելացել են 1933-ով: 

2019թ.-ի 11 ամիսների ընթացքում գրանցվել է 11 195, 2018թ. նույն ժամանակահատվածում՝ 9 262, իսկ 2017 և 2016 թվականներին համապատասխանաբար 7 433 և 7 084 դեպք: Եթե համեմատում ենք միայն 2019թ.-ի և 2016-ի տվյալները, ապա ստացվում է, որ անձնական գույքի հափշտակությունների դեպքերն ավելացել են 4111-ով։ 

Ինչ վերաբերում է գողության դեպքերին, որոնց մասին նախորդ տարում շատ քննարկվեց, ապա 2019թ. հունվար-նոյեմբերին գողության 9 276 դեպք է գրանցվել, մինչդեռ 2018թ. նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 7 539։ 2017թ.-ին այդ ցուցանիշը 5 909 է եղել: 2019թ. ընթացքում գրանցված 9 276-ից 1502-ը բնակարանային գողության դեպքերն են, իսկ 2018 թվականին նման 1223 դեպք է գրանցվել, 2017-ին՝ 889, 2016-ին՝ 1250։ 2019թ.-ին տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ 295-ով է ավելացել։ 

Ինչպես նախորդ տարիներին, հանցագործությունների քանակով Երևանը կրկին առաջին տեղում է, իսկ մարզերից՝ Կոտայքը։ Ամենաքիչ հանցագործությունները գրանցվել են Վայոց ձորում: Հանցագործությունների թվի աճի ազդեցության տեսանկյունից հետաքրքրական են նաև համաշխարհային վարկանիշային տվյալները։ 

Թեպետ հայաստանյան պաշտոնական տվյալները մտահոգիչ են, բայց «Numbeo» միջազգային պորտալի տվյալների համաձայն, 2019թ. Հայաստանը 123 երկրների ցանկում այդքան էլ վատ ցուցանիշ չի արձանագրել։ 

«Numbeo»-ի տվյալներով, հանցագործությունների ինդեքսի համեմատաբար ցածր ցուցանիշ գրանցելով՝ Հայաստանը հայտնվել է 117-րդ տեղում, իսկ 123-րդ տեղում Քաթարն է, որը, ինչպես նախորդ տարի, 2019-ին ևս համարվել է առաջին երկիրը, որտեղ հանցագործությունների ամենացածր ցուցանիշն է գրանցվել։ 

Ուսումնասիրելով տարածաշրջանում գտնվող մյուս երկրների ցուցանիշները, նշենք, որ Վրաստանը նշված ցուցակում 118-րդ տեղում է։ Այսինքն, այդ առումով Հայաստանը չնչին ցուցանիշով է զիջում հարևան Վրաստանին։ Իսկ Ադրբեջանը հանցագործությունների թվի ավելի բարձր ցուցանիշ է գրանցել՝ հայտնվելով 90-րդ տեղում։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak