Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Փո­փո­խու­թյուն­նե­րի նպա­տա­կը մեկ մար­դու իշ­խա­նու­թյու­նը հա­վեր­ժաց­նելն ու ամ­րապն­դելն է լի­նե­լու». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» թերթը գրում է․ 

Թե՛ քաղաքական օրակարգը, թե՛ քաղաքական դիսկուրսը և թե՛ խաղի կանոնները բոլոր երկրներում թելադրում է իշխանությունը։ Առհասարակ շատ դժվար է գտնել մի օրինակ, երբ իշխանությունը փորձում է բարեկիրթ ձևով ինչ-որ հարց լուծել, իսկ ընդդիմությունը բարեկիրթ և օրենքի շրջանակներում իրականացվող գործողություններին շրիշակից ցածր մակարդակի քայլերով է արձագանքում։ 

Այս կարծիքին է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, որի խոսքով, Հայաստանն այդ իմաստով բացառություն չէ։ 

Խոսելով վերոնշյալի պատճառների մասին՝ քաղաքագետն ընդգծեց. 

«Իշխանության ղեկի ամենավերևում խիստ ապաքաղաքական մարդ է կանգնած, որն իր հետ բերել է չափից դուրս ոչ քաղաքական թիմի, որն ունի կենցաղային պատկերացումներ։

 Այդ թիմի մի մասն իր կենցաղային պատկերացումները տարել է ԱԺ աշխատասենյակներ, մյուսը՝ կառավարության շենք։ 

Ու քանի որ ամեն ինչ տեղի է ունենում կենցաղային պատկերացումների շրջանակներում, հետևաբար, քաղաքական դիսկուրսը ևս այդ մակարդակի վրա է։ 

Իշխանություններից այլ բան սպասելը դժվար է։ Ընդդիմության նման արձագանքի պատճառը ևս հասկանալի է։ Առհասարակ, երբ իշխանություններն ամենաբարձր մակարդակով «թաթիկները կտրելու», «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» մասին են քարոզում, այս պարագայում թող չզարմանան, որ թե՛ իրական կյանքում, թե՛ համացանցային տիրույթում նույն մակարդակի պատասխան են ստանալու։ 

Հետևաբար, խնդրի կարգավորումը պետք է փնտրել կառավարության շենքում»։ «Փաստի» հետ զրույցում քաղաքագետը նաև հավելեց՝ սևերի և սպիտակների բաժանումն արդեն դուրս է եկել քաղաքական ասպարեզից՝ թափանցելով նաև մարդկանց տներ, ինչը ողբերգություն է։ 

«Այսինքն, այն, ինչ մենք տեսնում ենք, օրինակ՝ «Սարոյան եղբայրներ»-ում կամ կարդում Շոլոխովի գրքերում, այսօր ակնհայտ են մեր իրական կյանքում։ Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի հանրային համերաշխության մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ։ 

Բացի այդ, պետք է գիտակցել, որ ամենակարևոր քաղաքական թատերաբեմը, ի վերջո, ԱԺ-ն է։ 

Իշխանությունները, սակայն, ոչ միայն պատրաստ չեն նշվածից բխող քայլերի գնալ, այլ անգամ ծիծաղելի մակարդակի գործողություններ են իրականացնում՝ չընդունելով ցանկացած նախագիծ, որը բերվում է ընդդիմության կողմից։ 

Ավելին, իշխանության ներկայացուցիչներն անում են քայլեր, որոնք ուղղված չեն հասարակության մեջ համերաշխության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելուն։ 

Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին, ապա այդ պարագայում գործ ունենք այնպիսի քայլերի հետ, որոնք վանում են ցանկացած քաղաքական ուժի, որը կարող էր այս կամ այն փուլում աջակցել իշխանություններին կամ համագործակցության դաշտ ստեղծել։ 

Եկեք հիշենք 2018թ. մայիս, հունիս, հուլիս ամիսները, երբ Հայաստանում դժվար էր գտնել մարդու կամ քաղաքական ուժի, որը պատրաստ չէր իր ուժերը ներդնել և օգնել այս իշխանություններին։ Այդուհանդերձ, հենց իշխանությունները սպանեցին ու ջախջախեցին այդ մթնոլորտը։ 

Այդ ամենի հետևանքով մենք ստանում ենք այն իրավիճակը, ինչն այսօր ունենք։ Օրինակ՝ կարող ենք տեսնել, թե ինչպես է տարիքով կինը սոցցանցերում վերջին հայհոյանքները հասցնում մարդկանց։ 

Կարող ենք տեսնել նաև, թե ինչպես է մարդու մահը շահարկման թեմա դառնում։ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը ոչ միայն իշխանամերձ շրջանակներն էին փորձում ինչ-որ կերպ շահարկել, այլև շարքային քաղաքացիները, որոնք փորձում էին այդ ամենին քաղաքական երանգ տալ և հաշվեհարդարի ինչ-որ էլեմենտներ մտցնել»,-նշեց մեր զրուցակիցը։

 Բենիամին Մաթևոսյանի դիտարկմամբ՝ նման մթնոլորտի պարագայում հասարակությունը կորցնում է իր դիմադրողականությունը ոչ միայն ներքին խնդիրները կարգավորելու իմաստով, այլև խոցելի է դառնում արտաքին թշնամու համար. 

«Այսօր շատ տխուր, ծանր վիճակում ենք։ Հաշվի առնելով ԱԺ-ում տեղի ունեցածը՝ չեմ կարծում, որ իշխանության ներկայացուցիչների մոտ վերոնշյալի գիտակցումը կա։ Հետագայում այս ամենի պատասխանատվության ամբողջ բեռը հենց իրենք են կրելու»։ 

Անդրադառնալով նախատեսվող սահմանադրական փոփոխություններին՝ քաղաքագետը շեշտեց, որ հիմքում մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի շահերն են հաշվի առնվելու։ 

«Սկզբնական փուլում մարդիկ շատ մեծ սպասումներ ունեին, որ իրենք էլ կդառնան իշխանափոխության շահառուն, բայց շահառուները շատ նեղ խմբի մարդիկ դարձան, որոնք հայտնվեցին ԱԺ-ում ու կառավարությունում։ 

Իսկ սահմանադրական փոփոխությունները, որոնք, ըստ որոշ շշուկների, ուղղված են լինելու կիսանախագահական համակարգի վերադարձին, ուղղված են լինելու մեկ անձի շահերի սպասարկմանը։ 

Բացի այդ, եթե նախկինում Ն. Փաշինյանը «գցեց» իրեն աջակցող հասարակության լայն շերտերին, ապա նա այդպիսով փորձելու է «գցել» իր թիմին, որն այսօր 88 հոգով նստած է ԱԺ-ում։ 

Ինչո՞ւ, որովհետև հիմա արդեն նա տեսնում է, որ իր թիմում կան լուրջ խմորումներ. չի բացառվում, որ մի օր արթնանանք ու իմանանք, որ 20-22 պատգամավոր որոշել է դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից»,-ասաց նա՝ նկատելով, որ նման սցենարը կառավարման խորհրդարանական համակարգի պարագայում շատ արագ կարող է հանգեցնել վարչապետի փոփոխության։ 

«Նման սցենար թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանը փորձելու է ստեղծել մի համակարգ, որը, ըստ օրենքի, ըստ Սահմանադրության, ամբողջովին խարսխված է լինելու մենիշխանության գաղափարի շուրջ։

 Հետևաբար, կարծել, որ այս փոփոխություններն ուղղված են լինելու Սահմանադրական դատարանի, այսպես կոչված, ճգնաժամը կարգավորելուն կամ օրենսդրական փոփոխություններով էլ ավելի լավ Սահմանադրություն ստեղծելուն, պատրանք է։ 

Այդ փոփոխությունների նպատակը մեկ մարդու իշխանությունը հավերժացնելն ու ամրապնդելն է լինելու»,-ասաց նա՝ հավելելով, որ մինչ այս հնչած հայտարարությունները որևէ երաշխիք չեն տալիս կարծելու, թե նպատակներն իրականում այլ են։

«Մեր նախորդ ղեկավարն ասում էր, որ եթե Սահմանադրական փոփոխություններով խորհրդարանական կառավարման մոդելն ընդունվի, ապա ինքը չի հավակնի վարչապետի և նախագահի պաշտոններին։ 

Թվում էր, թե սրանից ավելի մեծ երաշխիք չէր կարող լինել։ Բայց տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք բոլորս գիտենք։ 

Նույնը նաև այս պարագայում է։ Այսօրվա իշխանությունները հազար ու մի տարբեր պատճառաբանություններ կարող են բերել, բայց դրանք, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում։ 

Եթե իշխանություններն ուզում են ապակենտրոնացնել համակարգը, եթե ուզում են ինչ-որ զսպումների, հակակշիռների մեխանիզմ ստեղծել, դրա համար պարտադիր չէ Սահմանադրություն փոխել։ Կարող են սահմանադրական որոշ օրենքներ փոխել, մասնավորապես, նույն ԱԱԾ-ն, ոստիկանությունը դարձնել խորհրդարանին հաշվետու մարմիններ։ 

Կարելի է գոնե սրանից սկսել կամ մի փոքր ընդլայնել տարածքային ինքնակառավարման մարմինների լիազորությունները։ Մեծ հաշվով, կարելի է գործող Սահմանադրության շրջանակներում բազում փոփոխություններ անել։

 Բայց քանի որ գործող Սահմանադրությունը կարող է ստեղծել մի իրավիճակ, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի խմբակցությունը կարող է փլուզվել, նա փորձելու է փոխել այն։ Մնացած յուրաքանչյուր խոսակցություն լիրիկայի դաշտից է։ Այս իմաստով կարծում եմ, որ նման պարագայում իմաստ չկա մտնել բովանդակային քննարկման մեջ»,-շեշտեց քաղաքագետը։ Մեր զրուցակցի խոսքով՝ գոյություն ունի իշխանություն՝ ի դեմս Ն, Փաշինյանի, և գոյություն ունեն մարդիկ, որոնք ֆորմալ առումով գործադիր կամ օրենսդիր մարմնի կազմում են և ունեն որոշակի վարչական լծակներ կամ ԱԺ-ում քվեարկելու հնարավորություն։ 

«Պետք է տարանջատենք, որովհետև Նիկոլ Փաշինյանը լուծում է իր անձնական՝ մենիշխանություն կառուցելու խնդիրը։ 

Իսկ ԱԺի՝ իր 88 հոգանոց թիմի առնվազն մի մասն արդեն գիտակցել է, որ վարչապետի ընտանիքի և բարեկամների կազմից ցանկացած մեկն ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ, քան որևէ բարձրաստիճան պաշտոնյա։

 Ու քանի որ դժգոհ են իրավիճակից, փորձում են կողմնորոշվել։ Եվ այս կողմնորոշումների ու փնտրտուքների գործընթացներում ստեղծվում են իրավիճակներ, երբ վարչապետը ստիպված է լինում անգամ իր աշխատանքային ժամին գալ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստին, որ կարողանա սանձել իր թիմին։ 

Ի՞նչ են անելու հետո, ցույց կտա քաղաքական գործընթացը։ Դժվար էր, չէ՞, 2018թ. մարտին կամ ապրիլի 1-ն պատկերացնել, որ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները կարող են դուրս գալ խմբակցության կազմից, բայց երբ քաղաքական իրավիճակը փոխվեց, մեկը մյուսի հետևից դուրս եկան։ 

Նույնն էլ այս պարագայում է լինելու։ Բայց, ինչպես նշեցի, Նիկոլ Փաշինյանն այլ խնդիր ունի, և իրեն չի հետաքրքրում հանրային համերաշխություն ստեղծելու, քաղաքական ուժերի և սեփական թիմի հետ համագործակցության գնալու անհրաժեշտությունը»,-եզրափակեց քաղաքագետը։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

 

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak