Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իշ­խա­նու­թյուն­ներն ամե­նա­կարճ ժա­մա­նա­կում կտրվե­ցին իրա­կա­նու­թյու­նից՝ ընկ­նե­լով սե­փա­կան անս­խա­լա­կա­նու­թյան և մե­ծամ­տու­թյան գիր­կը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ 

Տարեսկզբին քաղաքական զարգացումները նոր փուլ են թևակոխում։ Տրամաբանական կարող էր լինել, որ այս տարի իշխանությունները դրական նոտա ներմուծեին քաղաքական դաշտ, համախմբեին հասարակությանը, ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ կառուցողական քննարկումների հարթակ ստեղծեին, ինչը թույլ կտար, որ քաղաքական դաշտը բալանսավորվի, երկիրը հեռու մնա անկանխատեսելի քաղաքական վայրիվերումներից, սակայն, ինչպես ցույց են տալիս վերջին օրերի գործընթացները, իշխանություններն այլ ուղի են ընտրել։ 

Իշխանության ներկայացուցիչները հարկ չեն համարում հաշվի նստել այլընտրանքային կարծիքների հետ, այլ իրենց կողմից ընդունված ցանկացած որոշում ներկայացնում են ժողովրդի անունից՝ արդյունքում իրենց իշխանությունը նույնացնելով ժողովրդի հետ։ Եվ շատ հաճախ սեփական ցանկությունները Փաշինյանը ներկայացնում է այնպես, թե իբր այդպես ժողովուրդն է ցանկանում։ 

Ավելին, իշանություններն արդեն սկսել են իրենց նույնականացնել պետության հետ: Ստացվում է, որ այն ուժերը և անհատները, ովքեր չեն կիսում իշխանության տեսակետները, դեմ են ժողովրդին ու պետությանը։ 

Հենց այս տրամաբանության ներքո է, որ իշխանությունները ֆեյքերի միջոցով սոցցանցերում ատելություն են սփռում ընդդիմադիրների հասցեին։ Իսկ ինչո՞վ է պայմանավորված իշխանության այդ կարգի ինքնավստահությունը։ 

Թերևս Փաշինյանը և իր թիմակիցները դեռևս մտածում են, որ եթե 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց գլխավորած քաղաքական ուժը կարողացավ ստանալ ձայների ավելի քան 70 տոկոսը, ապա դա նշանակում է, թե իրենք միշտ վայելում են և վայելելու են ժողովրդի վստահությունը։

 Իշխանություններն այսպիսով չեն ցանկանում գիտակցել, որ ժողովրդի վստահության մակարդակը կայուն երևույթ չէ և ժամանակի ընթացքում անընդհատ փոփոխվում է, և այսօր քաղաքացիների վստահությանն արժանացած քաղաքական ուժը շատ արագ կարող է կորցնել իր քաղաքական կապիտալը։ 

Դա է ցույց տալիս քաղաքական զարգացումների փորձը։ Իշխանությունների համար դաս չէ նույնիսկ այն, ինչ տեղի ունեցավ նախկինների հետ։ Եվ այս համատեքստում զարմանալի է այն փաստը, որ ներկայիս իշխող ուժն ընդամենը մեկ տարում այնքան կարող է մեծամտանալ ու կտրվել իրականությունից, ինչքան «հաջողացրել» էին դա անել ՀՀԿ-ականները 10 տարում: 

Արդյունքում իշխող քաղաքական ուժը կարծես թե վերածվել է մեծամտության խորհրդանիշի, որի մասին են վկայում ՔՊ-ի ներկայացուցիչների բարձրագոչ հայտարարությունները։ 

Օրինակ՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանկարծ որոշում է, թե ով պետք է լինի խորհրդարանում, ով՝ ոչ։ 

ԱԺ իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարում է, թե արտահերթ ընտրություններ չեն լինելու, լինելու են հերթական, ու էլի իրենք լինելու են մեծամասնություն, Սուրեն Գրիգորյանն ընդդիմությանն ասում է՝ մեզ մի ասեք՝ ինչ ու ինչպես անենք, ու այդպես շարունակ։ Իշխող ուժի մյուս ներկայացուցիչներն էլ հետ չեն մնում սեփական անսխալականությունը հանրությանը ի ցույց դնելու բարդույթից։ 

Նրանք հետևում են իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գործելակերպին, որը սեփական թերացումներն ընդունելու փոխարեն զբաղված է միայն դրանք ընդդիմության վրա «բարդելով» և ընդդիմադիրներին «հաթաթաներ» տալով։ 

Պետության հետ նույնացվելու վառ օրինակ է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայտարարությունը, թե՝ թող մեկը փորձի իր բախտը և փորձի պետության հետ սպառնալիքի լեզվով խոսի, երբ խոսքը ոչ թե պետության, այլ իշխանությունների մասին էր։

 Իշխանությունների տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում ստացվում է, որ այն քաղաքական ուժերը կամ անհատները, որոնք իշխանությունների դեմ են պայքարում, իշխանությունների սխալներն են մատնանշում, հակառակվում են պետությանը։ 

Այնինչ, սա բացարձակ սխալ քաղաքական մոտեցում է, քանի որ որևէ իշխանություն կամ իշխանավոր պետություն չէ, իշխանությունները կգան ու կգնան, իսկ պետությունը կմնա, որը քաղաքական համակարգի ամենագլխավոր և մնայուն ինստիտուտն է: 

Եվ այս պայմաններում ինչքան իշխանությունների մոտ արմատավորվում են սեփական հանճարեղության, անսխալականության մասին պատկերացումները, այնքան խորանում են ժողովրդի դժգոհությունները, այնքան խորանում է անջրպետը հասարակության ու իշխանության միջև։ 

Պատահական չէ, որ վերջին օրերին գրեթե անընդմեջ բողոքի ցույցեր են տեղի ունենում, և ակցիաների մասնակիցները ոչ միայն փակում են ճանապարհները և մայրուղիները, այլև արդեն իշխանությունների հեռացման կոչեր են հնչեցնում։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal