Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կա­ռա­վա­րու­թյու­նը հատ­վա­ծա­կան քայ­լեր է իրա­կա­նաց­նում, որոնք բա­վա­րար չեն ու ռիս­կա­յին են». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» թերթը գրում է․ 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և «Գազպրոմ Արմենիան» օրերս հայտարարել էին սպառողների համար գազի սակագնի վերանայման հնարավորության մասին: Թե՛ գազի գնի հնարավոր բարձրացումը, թե՛ 2020թ. հունվարի 1-ից մի շարք ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացումը մասնագետների շրջանում արդեն իսկ որոշակի գնաճային ռիսկերի վերաբերյալ հարցեր են առաջացրել։ 

Անդրադառնալով վերոնշյալին՝ տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Փաստի» հետ զրույցում չորս խնդիր առանձնացրեց։ «Այս իրավիճակում, ամենակարևորը, կանխատեսելի սոցիալ-տնտեսական քաղաքականության խնդիր ունենք, բայց այս կառավարությունը նման քաղաքականություն չի վարում։ 

Հակառակը, շատ հատվածական քայլեր է իրականացնում, ինչը մեր բիզնեսի և քաղաքացիների համար ոչ միայն բավարար չեն, այլև ռիսկային են»,-ասաց մեր զրուցակիցը։ 

Տնտեսագետի խոսքով, 2020 թվականի ընթացքում հնարավոր են մի շարք գնաճային ճնշումներ, որոնց հետևանքով հնարավոր է ունենալ գների բավականին զգալի աճ։ 

«Այդ գնաճն իր բացասական ազդեցությունը կթողնի մեր բնակչության կենսամակարդակի վրա։ Գնաճային ճնշումներից առաջնայինը գազի սակագնի հնարավոր բարձրացումն է, երկրորդը՝ մոտ 700 անուն ապրանքների մաքսատուրքերի 1-4 տոկոս աճը։ 

Երրորդ հանգամանքը գյուղատնտեսական ծրագրերի ձախողումն է, որն առկա է եղել 2019թ.-ի ընթացքում, իսկ չորրորդը վատ մենեջմենթն է, որը տեղափոխվել է նաև 2020 թվական։ Այս կառավարությունը, 2020 թ. պետական բյուջեի համաձայն, արդեն իսկ կանխատեսել է գնաճի 4,5 տոկոս ցուցանիշ, որը նախորդ տարվա համեմատ մոտ երկու անգամ ավելի է։ 

Այսինքն, կառավարությունն արդեն իսկ նախատեսել է, որ գնաճ լինելու է, և պատահական չէր աշխատավարձերի, կենսաթոշակների և նպաստների աճը»,-նշեց նա՝ հավելելով, որ այս քայլերը ողջունելի են, բայց դրանք առանձին դեպքերում չեն կարողանալու մեղմել գնաճից առաջացած ռիսկերը։ 

«Ստացվում է, որ 2019 թվականի ընթացքում մարդիկ իրենց ցածր եկամուտի պայմաններում կարող էին ավելի շատ ապրանքներ ձեռք բերել, ավելի շատ ծառայություններից օգտվել, քան 2020 թվականին։ 

Մեր ազգաբնակչության զգալի մասն աղքատ է կամ գտնվում է աղքատության շեմին։ Նրանք իրենց եկամուտների մեծ մասը ծախսում են առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման վրա։ 

Թե՛ բնական գազը, թե՛ մսամթերքը և թե՛ այլ ապրանքատեսակներ առաջին անհրաժեշտության են և մտնում են նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկի մեջ։ Մենք այստեղ լուրջ խնդիր ունենք։

 Կառավարությունը պետք է վերանայի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, հնարավորինս մեղմի գնաճային ճնշումները, հակառակ դեպքում մեզ մոտ կենսամակարդակի էական նվազում կլինի։ Դրա արդյունքում, բնականաբար, չի բացառվում արտագաղթի, ինչպես նաև սոցիալական խնդիրների սրացման հնարավորությունը»,հավելեց մեր զրուցակիցը։ 

Տնտեսագետը շեշտեց, որ բիզնեսի համար չափազանց կարևոր է, որ գազի գինը գոնե մեկ-երկու տարիների ընթացքում անփոփոխ մնա։ «Բայց հիմա հայտարարվել է, որ երեք ամիս չի փոխվելու, ու չի բացառվել հետագայում գնի փոփոխության հնարավորությունը։ Սրանք խնդիրներ են, որոնք կուտակվում են ու էական ազդեցություն ունենում ներդրումային միջավայրի վրա։ 

Միայն «փայ չենք մտնելու» հայտարարություններով ներդրումներ չեն լինելու։ Իրականում համապատասխան ներդրումային միջավայր պետք է ունենալ, որը կլինի կանխատեսելի, վերահսկելի, նաև չեզոք՝ քաղաքական տեսանկյունից։ Քաղաքական երևույթները պետք է չազդեն ներդրումային գործընթացների վրա։ Այդուհանդերձ, 2020 թվականին լավ արդյունքներ տեսնելու ուղղությամբ ավելի վաղ էր պետք աշխատել։

 Բայց, ցավոք, 2019 թվականի ընթացքում կառավարությունը չի դրել այն ծրագրերը, որոնք ներառական տնտեսական աճ ու զարգացում կապահովեն 2020 թվականի համար»,-շեշտեց Ս. Պարսյանը։ 

Նա ընդգծեց, որ գազի գնի հնարավոր բարձրացումը կարող է շղթայական ազդեցություն թողնել։ «Այդ պարագայում բոլոր ապրանքների ու ծառայությունների գները բարձրանալու են, եթե կառավարությունը չսուբսիդավորի կամ այլ ֆինանսական աղբյուրներ չգտնի։ Մեծ հաշվով, ռիսկերը մեղմելու կառավարության քաղաքականությունը բավարար չէ։ 

Փոխարենը՝ նրանք փորձեցին հիմնականում մի քանի պոպուլիստական քայլերով զսպել հնարավոր բողոքները։ Իրականում գնաճային ճնշումները մարդիկ շատ լուրջ են զգալու իրենց գրպանի վրա։ 

Երբ կառավարության կամ իշխանական ուժի ներկայացուցիչները հայտարարում են, որ գազի գնի հնարավոր բարձրացումը չպետք է մեծ աղետ համարել, իրենք հարցը դիտարկում են իրենց տեսանկյունից։ 

Այսինքն, իրենց եկամուտները, աշխատավարձերը բարձրացել են 150- 200 տոկոսով, և, բնականաբար, այս պայմաններում բնական գազի 10-15 դրամ հնարավոր բարձրացումը նրանց կենսամակարդակի վրա չի ազդի, բայց պետք չէ մոռանալ, որ մեր բնակչության եկամուտներն այդքան չեն ավելացել»,-եզրափակեց տնտեսագետը։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer