Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրում. կա վիրավոր ու բերման ենթարկվածներ. shamshyan.com
SOCIETYՀունվարի 21-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում՝ Մյասնիկյան պողոտայում գտնվող «Բելաջիո» ռեստորանային համալիրում, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Ոստիկանության կենտրոնական բաժին ժամը 23։30-ին ահազանգ է ստացվել, որ նշված ռեստորանային համալիրում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի բնակիչներ՝ 31-ամյա Հրայր Ս-ի, 63-ամյա Սամվել Ս-ի, 31-ամյա Արամ Ս-ի, ինչպես նաև 40-ամյա Հրաչյա Մ-ի, 28-ամյա Արմեն Ս-ի և դեռևս ինքնությունը չպարզված մի քանի անձանց միջև։
Կայքի տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ երկուստեք հնչել են փոխադարձ հայհոյանքներ, ձեռքերով փոխադարձ հարվածներ, իսկ հետո ռեստորանում միմյանց վրա շշեր, բաժակներ ու աթոռներ են շպրտել և այդ ամենը տևել է տևական ժամանակ։
Կայքի՝ տեղեկություններով՝ հունվարի 22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին և 3-րդ գումարտակների ծառայողները նշված դեպքին մասնակցություն ունենալու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների հետ ոստիկանության կենտրոնականի բաժին են բերման ենթարկել Արամ Ս-ին և Արմեն Ս-ին։ Արդեն բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել Հրայր Ս-ն։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։