Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իշ­խա­նու­թյուն­նե­րը կրճա­տում­ներ են կա­տա­րում այն օղակ­նե­րում, որ­տեղ շահ չու­նեն. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» թերթը գրում է․ 

2018 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացնում է իրենց իշխանության հիմնական նպատակադրումները, որոնց մեջ երկու թեմաներ զուգահեռաբար անընդհատ արծարծվում են։ 

Մի հարցը վերաբերում է աշխատատեղերի ստեղծմանը, իսկ մյուսը՝ պետական համակարգում անհրաժեշտ օպտիմալացումներին և ընդհանուր առմամբ կրճատումների գործընթացին։ Այս հարցերի շուրջ հանրությունը բավականին զգայուն է, դրա համար էլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ անդրադառնում է այս թեմաներին։ 

Մի կողմից՝ վարչապետը շարունակաբար հայտարարում է, թե պետական համակարգի աշխատանքը բարելավելու նպատակով օպտիմալացումներ են տեղի ունենում, որը նախատեսում է նախարարությունների, առանձին պետական կառույցների կրճատումներ, սակայն մյուս կողմից՝ կրճատումների արդյունքում առաջ եկած գործազրկության լուծման հարցին պատշաճ պատասխան չի տրվում։ 

Վարչապետն ընդգծում է, թե որակյալ մասնագետը միշտ էլ պահանջված կարող է լինել, բայց մենք բոլորս էլ գիտենք, թե Հայաստանում ինչքան դժվար է աշխատանք գտնելը։ 

Փոխարենը, օպտիմալացման մասին հայտարարությունների ֆոնին 2020 թվականի բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում 534 նոր հաստիք են ավելացնում պետական կառավարման մարմիններում։ 

Հանրության համար հիմնավորումներ չեն ներկայացվում, թե ինչով է պետական կառավարման տեսանկյունից կարևոր այդ նոր հաստիքների ստեղծումը։ 

Եվ պատահական չէ, որ կարծիքներ կան, թե այդ հաստիքները ստեղծվում են, որպեսզի իշխանության աջակիցներին կարողանան ապահովել աշխատանքով։ 

Բայց սա չի խանգարում, որպեսզի իշխանությունները շարունակեն կրճատումները պետական համակարգի այլ կառույցներում, որոնց գործունեության շարունակականության տեսանկյունից իրենք ոչ մի շահ չունեն։ 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարում է, թե Հայաստանում պետական կառավարման համակարգն անհիմն ուռճացված է, փուլային կրճատումներ են լինելու, բայց չի պատասխանում այն հարցին, որ եթե ուռճացված է, ապա ինչո՞ւ են նոր հաստիքներ ավելացնում։ 

Ստացվում է, որ այնտեղ, ուր իշխանությունը շահ չունի, պետք է կրճատումներ անել։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, թե «Գազպրոմ Արմենիայում» ավելորդ աշխատակիցները պետք է կրճատվեն, և կարիք չկա էլեկտորատ պահել մի կառույցում, որը հանրային ծառայություններ է մատուցում, քանի որ վերջը վատ կլինի։ Խոսքն այստեղ «Գազպրոմ Արմենիայում» առաջին փուլով նախատեսվող 600 աշխատակցի կրճատման մասին է։ 

Եթե այդ աշխատակիցների կարիքը չկար, ապա ինչո՞ւ կառավարության ներկայացուցիչները դրա մասին չէին խոսում անցյալ տարի, որպեսզի, ըստ իրենց տրամաբանության, էլեկտորատ չմնար «Գազպրոմ Արմենիայում»։ 

Հասկանալի է, որ կառավարությունը կողմ է կրճատումներին, որ հավելյալ բեռ չընկնի «Գազպրոմ Արմենիայի» վրա, որպեսզի կազմակերպությունը կարողանա կոմպենսացնել գազի գնի բարձրացման հարցը, որի շուրջ կառավարության բազմաթիվ հարցադրումներ են արվում։ Սակայն մյուս կողմից 600 գործազուրկների աշխատանքով ապահովելու խնդիրը շատ լուրջ է, և այս առումով կառավարությունը լուծումներ չի առաջարկում։ 

Փոխարենը Փաշինյանը միայն մերթընդմերթ աշխատատեղերի ավելացման մասին թվեր է հրապարակում, որոնք չեն արտացոլում իրական աշխատատեղերի ստեղծումը, մանիպուլ յատիվ են և վերաբերում են ստվերից դուրս եկած աշխատատեղերին։ 

Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է Հայաստանում տասնյակ հազարավոր աշխատատեղերի ավելացման մասին, վիճակագրական կոմիտեն արձանագրում է գործազրկության աճ։ Ըստ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների, անցած տարվա երրորդ եռամսյակում գրանցվել է գործազրկության աճ։ 

Նախորդ եռամսյակի 17,7 տոկոսից գործազուրկների քանակը հասել 18 տոկոսի, իսկ գործազուրկների քանակի 0,3 տոկոս աճը համարժեք է գրեթե 10 հազար մարդու։ Այսինքն՝ մեկ եռամսյակում գործազուրկների թիվը 10 հազարով ավելացել է։ 

Գործազրկությունն էլ իր հետ բերում է արտագաղթի աճ, սակայն կառավարությունը արտագաղթի իրական ցուցանիշները չի հրապարակում, և հազարավոր հնդիկների այցը Հայաստան դիտարկում է որպես ներգաղթ։ 

Այնպես որ, այս տարի կառավարությունը պետք է կենտրոնանա մեծ քանակությամբ աշխատատեղերի ստեղծման հարցը լուծելու վրա՝ հաշվի առնելով, որ իրավիճակը լուրջ է, համատարած գնաճի, գազի գնի բարձրացման և գործազրկության ավելացման ֆոնին սոցիալական բունտը սարերի հետևում չէ։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal