Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Էներ­գե­տիկ քա­ղա­քա­կա­նու­թյուն չու­նենք, և պարզ չէ, թե այդ ուղ­ղու­թյամբ ինչ են անում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» թերթը գրում է․ 

Մինչ այս ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցությունները արդյունքի չեն հանգեցրել, ինչը, անկեղծ ասած, սպասելի էր։ 

Պատճառն այն է, որ առհասարակ էներգետիկ հարաբերությունների տեսանկյունից լուրջ ձախողումներ կան՝ պայմանավորված հենց հայկական կողմի դիրքորոշմամբ։ 

Խոսելով սպառողների համար գազի գնի հնարավոր թանկացման, ինչպես նաև ՀՀ էներգետիկ քաղաքականության մասին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը։ 

«Ընդհանրապես, գազի գինը քաղաքական գին է։ Գազ մատակարարող պետության հետ որոշակի քաղաքական հարաբերություններ ունենալու պարագայում այդ գինը կարող է շատ ավելի ցածր լինել այլ երկրներ մատակարարվող գազի գներից։ Եթե այդ գինը սկսում է բարձրանալ, նշանակում է, որ այլ քաղաքական հարթության մեջ գործընկերոջ հետ խնդիրներ կան։ 

Որքան էլ հայտարարեն, բացառեն խնդիրների առկայությունը, գազի գնի բարձրացումը ցույց է տալիս դրանց առկայությունը։

 Իսկ այդ խնդիրներն առնվազն այս պահին լուծման միտումներ չունեն։ Հայկական կողմը նախկինում գազի գնի վերաբերյալ որոշակի պայմանավորվածություններ ուներ։ 

Նոր իշխանությունները չպահպանեցին դրանք, ու առաջացան խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ մինչ այս պահը ճանապարհներ չեն կարողացել գտնել և չեն էլ կարող, որովհետև, սկսենք նրանից, որ Հայաստանում չկա էներգետիկայի նախարարություն՝ այն փաստացի լուծարվել է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ լավ, թե՝ վատ, այնուամենայնիվ, նախկին իշխանությունների գործելաոճը գոնե փորձագիտական շրջանակներին ընդհանուր պատկերացման հնարավորություն էր տալիս։ 

«Հիմա անգամ այդ պատկերացումը չկա, բանակցությունները փակ են, ոչինչ պարզ չէ։ 

Պարզ է միայն այն, որ մենք ունենք խնդիրներ, որոնք չեն լուծվում»,-ասաց փորձագետը։ Անդրադառնալով այն դիտարկումներին, թե գազի գնի շուրջ անհանգստությունները ուռճացված են՝ Ա. Մանվելյանը նկատեց, որ գազի գնի հնարավոր բարձրացումը նաև սպառողների համար, այնուամենայնիվ, շղթայական ռեակցիա կունենա. 

«Եթե գազի գինը բարձրանում է նաև սպառողների համար, սա նշանակում է, որ տրանսպորտի, փոխադրումների գները ևս կբարձրանան։ Մեծ հաշվով, այն կբերի թե՛ առաջին սպառման, թե՛ այլ ապրանքատեսակների ընդհանուր թանկացմանը։ 

Այս հանգամանքը պետք է լուրջ մտահոգություն առաջացնի, և կառավարությունը պետք է փորձի նախօրոք ծրագրեր մշակել այդ ամենը մեղմելու համար»,շեշտեց Ա. Մանվել յանը։ Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե 2025թ.-ին ձևավորվող ԵՏՄ միասնական էներգետիկ շուկան կազդի նաև գազի սակագնի վրա, և այն կնվազի, մեր զրուցակիցը նկատեց. 

«Այդ սպասելիքներն արդարացված չեն, որովհետև պարզ չէ, թե ԵՏՄ միասնական շուկա ստեղծվելու դեպքում գազի գինը կնվազի, թե ավելի կթանկանա մեզ համար։ 

Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ հետևանքներ կլինեն, նման հաշվարկներ գոյություն չունեն։ Ավելին՝ այդ հանգամանքը կարող է ամբողջովին հակառակ էֆեկտ ունենալ։ 

Եվրամիությունում գազի միասնական շուկա չկա, բայց նման ցանկություն կա։ Այդուհանդերձ, շատ երկրներ դեմ են, որոնց շարքում նաև Գերմանիան է, ուր հասկանում են, որ այդ դեպքում գազն իրենց համար կթանկանա։

 Հայաստանի պարագայում միասնական շուկայի վրա հույս դնելն անիմաստ է։ Մանավանդ՝ պարզ չէ, թե գազն այդ շուկայում ի՞նչ արժույթով է վաճառվելու, դոլարո՞վ, թե՞ ռուսական ռուբլով»։ Փորձագետը, մեղմ ասած, բավարար չի համարում Հայաստանի էներգետիկ քաղաքականությունը։ 

«Մենք այս պահին էներգետիկ քաղաքականություն չունենք, և պարզ չէ, թե այդ ուղղությամբ ինչ են անում։ Էներգետիկայի նախարարության լուծարումը վատ որոշում էր։ Էլ ավելի անլուրջ որոշում էր այդ նախարարության միացումը տարածքային կառավարման նախարարությանը։ 

Այսպես կոչված լուծումների արդյունքում շատ լուրջ մասնագետներ հեռացել են համակարգից, որն այսօր խնդիրներ ունի։ Մեծ հաշվով, մենք էներգետիկ քաղաքականություն մշակելու խնդիր ունենք»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal