Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հան­րու­թյան սպա­սում­նե­րը չեն ար­դա­րա­ցել. 2019 թվա­կա­նին Հա­յաս­տա­նի պե­տա­կան պարտքն աճել է 5,8 տոկոսով. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» թերթը գրում է․ 

Հայաստանի պետական պարտքի խնդիրը վերջին տարիներին միշտ էլ եղել է հատուկ ուշադրության առարկա: Խնդիրն այն է, որ տարեցտարի պետական պարտքն աճում է, այդ թվում՝ իշխանափոխությունից հետո, չնայած Փաշինյանը հանրությանը խոստանում էր, թե իրենք քայլեր են ձեռնարկելու պետության պարտքի ծավալները նվազեցնելու ուղղությամբ։ 

Թեպետ 2018 թվականին պետական պարտքի աճի տեմպը որոշակիորեն ընկել էր, այնուամենայնիվ, այն 2019թ.ին կրկին էական ծավալներով ավելացել է։ Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն, 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը, որը ներառում է ինչպես մեր երկրի արտաքին, այնպես էլ ներքին պարտքը, կազմել է 7 մլրդ 324 մլն դոլար։ 

Տարվա ընթացքում այն աճել է մոտ 402 մլն դոլարով կամ 5,8 %-ով և պետական պարտքի ծավալները նվազեցնելու տեսանկյունից իշխանությունները հանրության սպասումները չեն արդարացրել։ 

Պարտքի աճին զուգահեռ՝ Հայաստանն ամեն տարի ավելացնում է բյուջեից պարտքի տոկոսներին տրամադրվող գումարները։ 

Եթե 2018 թվականին այդ գումարները կազմել են 139 մլրդ դրամ, 2017 թվականին՝ 122,1 մլրդ դրամ, ապա արդեն 2020 թվականի համար նախատեսված է վճարել շուրջ 170 մլրդ դրամ։ 

Այսպիսով, պետական պարտքի տոկոսավճարներին բյուջեից ավելի շատ գումար է հատկացվում, քան կրթությանն ու առողջապահությանը։ 

Դրանով է պայմանավորված, որ Փաշինյանը և ֆինանսական ոլորտի պատասխանատուները խուսափում են համախառն պետական պարտքի ցուցանիշներին անդրադառնալ, փոխարենը անդրադառնում են միայն արտաքին պարտքի ծավաների նվազեցմանը, որի շուրջ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառումներ է կատարում՝ նշելով, թե արտաքին պարտքի ցուցանիշներն իշխանափոխությունից հետո նվազել են։ 

Քաղաքացիների մեծամասնությունն էլ, չունենալով համապատասխան գիտելիքներ, կարող է կարծել, թե պետության ունեցած պարտքը սահմանափակվում է միայն դրանով, սակայն այդ ցուցանիշները չեն արտացոլում ընդհանուր պարտքի դինամիկան։ Եվ նախընտրելի կլիներ, որ վարչապետն անդրադարձ կատարեր նաև ներքին պարտքին և ընդհանուր պետական պարտքի ցուցանիշին։ 

Ներքին պարտքը գոյանում է պետական գանձապետական պարտատոմսերի թողարկման միջոցով, այսինքն՝ պետությունը տոկոսով պարտք է վերցնում բնակչությունից, իսկ արտաքին պարտքը ձևավորվում է արտարժութային պարտատոմսերի թողարկման և արտաքին վարկերի ներգրավման հաշվին։ 

Եվ արտաքին պարտքի մասով ուշագրավ է, որ ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը առանց բացառության միշտ դեմ էր քվեարկում բոլոր վարկային համաձայնագրերին՝ համարելով, թե վարկային միջոցները փոշիացվում են և նպատակին չեն ծառայում։ 

Սակայն արդեն վարչապետ Փաշինյանի համար նախկինում իր կողմից արված հայտարարությունները խոչընդոտ չեն, որպեսզի իր գլխավորած կառավարությունը ձեռնամուխ լինի արտերկրից նորանոր վարկեր ստանալու գործին։ 

Եվ չնայած այն հայտարարություններին, թե կառավարությունը 2020 թվականին մտադիր չէ դրսից նոր վարկեր վերցնել ու ավելացնել արտաքին պարտքը, այնուամենայնիվ, բացառված չէ, որ այս տարվա ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցող անկանխատեսելի աշխարհաքաղաքական գործընթացների արդյունքում, ինչպես նաև երկրում ապրանքների և ծառայությունների հնարավոր գնաճը զսպելու և տնտեսությունը լրացուցիչ խթանելու համար կառավարությունը կրկին գնա նոր վարկեր վերցնելու ճանապարհով։

 Սակայն այս հարցում իշխանությունների հիմնական խնդիրը պետք է լինի ներգրավված միջոցների առավել արդյունավետ օգտագործումը, որպեսզի հնարավոր լինի հավելյալ տնտեսական աճ ապահովել։ 

Եթե ներգրավված միջոցներն արդյունավետ և թիրախային չեն ծախսվելու, ապա դրանք ընդամենը միտված են լինելու պետության՝ առանց այն էլ ծանր բեռը ավելացնելուն։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal