Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ար­դյոք հնա­րա­վո՞ր է հետ­խորհր­դա­յին տա­րած­քում նոր մի­ու­թյուն ձև­ա­վո­րել. նպա­տակ­նե­րի ու պարզ իրա­կա­նու­թյան մա­սին

INTERNATIONAL NEWS

pravda.ru-ն «Քաղաքագետը մեկնաբանել է հետխորհրդային երկրների միություն կառուցելու հնարավորությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ պահպանողական հետազոտությունների կենտրոնը «Միջազգային եվրասիական շարժման» հետ համատեղ, վերլուծելով Վլադիմիր Պուտինի առաջարկությամբ Սահմանադրության և կառավարության փոփոխությունների համատեքստում Ռուսաստանում տեղի ունեցող քաղաքական տրանֆորմացիաները, եզրակացության է եկել, որ հնարավոր է մոտ ապագայում հետխորհրդային տարածքում նոր պետության ստեղծում՝ շնորհիվ նրա կազմի մեջ Ռուսաստանից բացի նաև այլ հարևան պետական կազմավորումների ընդգրկման։ 

Ըստ հրապարակման հեղինակների, Պետխորհրդի և խորհրդարանի ուժեղացումը իմաստ ունի այն դեպքում, եթե խոսքը նոր պետության ստեղծման մասին է, որի ղեկավարն է դառնալու Պուտինը։ 

Ըստ վերլուծաբանների, Միխայիլ Միշուստինին վարչապետ նշանակելը տեխնիկական հարց է, այսինքն՝ նա անցողիկ դեմք է, իսկ արդեն նոր պետության իրական վարչապետը կդառնա նա, ով, որպես պետության ղեկավար, առաջինը կհամաձայնի մտնել նոր միության մեջ։ 

Այստեղ տրամաբանորեն հիմնավորված է դառնում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածքների ընդլայնումը Ուկրաինայի նախկին Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմաններից դուրս՝ համաձայն այդ չճանաչված հանրապետությունների խորհրդարանների որոշման, որին կհետևի նոր պետության կազմում ԼԴԺՀ-ի ընդգրկումը և դրա միջոցով «քաղաքական իշխանության լրիվ ռոտացիայից հետո» նաև բուն Ուկրաինայի ընդգրկումը, որի մեջ առաջին հերթին շահագրգիռ է հենց Եվրամիությունը։ Վերլուծաբանները նշում են ևս մի քանի տարբերակ։ 

Օրինակ՝ հնարավոր է Ղարաբաղի միջոցով նոր պետական կառուցվածքի մեջ մտնի Հայաստանը, կամ էլ հակառակը՝ Ադրբեջանը, և անգամ Վրաստանը՝ Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնելու պայմանով։ 

Ըստ վերլուծաբանների, նման սցենարը կհանի այս տարիների ընթացքում այդպես էլ չլուծված պետական գաղափարախոսության խնդիրը։ 

Հենց այդ ուղղությամբ էլ տրամաբանում է Ղրիմի խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կոզլենկոն, որը Սիմֆերոպոլում ընթացած Պերեյասլավյան Ռադայի հոբել յանին նվիրված միտինգին հայտարարել է, որ Ղրիմը այսօր Ռուսաստանի սուբյեկտ է, իսկ Դոնեցկը և Լուգանսկը Ռուսաստանի հատուկ սուբյեկտներ են, և անկասկած Դոնեցկը և Լուգանսկը կդառնան լիարժեք սուբյեկտներ՝ համաձայն Ռուսաստանի Սահմանադրության։ 

Սակայն, ինչպես pravda.ru-ին ասել է Քաղաքական փորձագիտական խմբի քաղաքագետ Կոնստանտին Կալաչովը, Ռուսաստանում կան ԽՍՀՄ-ի՝ ինչ-որ տեսքով վերականգնման կամ Ռուսական Կայսրության ստեղծման կողմնակիցներ, բայց իզուր են նրանք «իրենց մտքերը ներկայացնում որպես Պուտինի պլաններ կամ բացվող հնարավորությունների հորիզոն»։ 

Ըստ նրա, նման հնարավորությունը բացարձակ կիրառելի չէ Բելառուսի, Հայաստանի և Մոլդովայի նկատմամբ։ 

Քաղաքագետը համոզված է, որ այդ երկրների հետ հետագա ինտեգրացիան հնարավոր է միայն ԵԱՏՄ-ի շրջանակներում, և ազգային պետական կազմավորումներից այն կողմ անցնել անհնար է, ինչպես և անհնար է միութենական պետության ստեղծումը։ Ըստ նրա, ոչ մի ֆեդերացիա, կոնֆեդերացի չի լինի, քանի որ դրանով հետաքրքրված չեն ո՛չ այդ երկրների ղեկավարները և ո՛չ էլ բնակչությունը, որի մասին խոսում են սոցհարցումները հենց թեկուզ Բելառուսում։ 

Կալաչովը կարծում է, որ դա շատ հետաքրքիր միտք է փորձագետների համար, որոնք կարող են մտածել ապագա պետությունների միության հետագա ինտեգրացիայի մասին, բայց դա շատ քիչ աղերս ունի իրականության հետ։ Այնուամենայնիվ, Կալաչովը կարծում է, որ չճանաչված պետությունների նկատմամբ նման սխեման կարող է գործել։ 

Աբխազիան իր անկախությունը հաստատ զոհել պատրաստ չէ, իսկ ահա Հարավային Օսիան իրականում կարող է քաղաքական կամքի առկայության դեպքում դառնալ Ռուսաստանի մաս, ընդ որում, պետք է հաշվի առնել այն, որ հնարավոր է հանրաքվեով ապահովել Հարավայի Օսիայի ընդգրկումը Ռուսաստանի կազմում։ 

Մերձդնեստրը ևս մի քանի անգամ քվեարկել է Ռուսաստանի կազմ մտնելու համար։ 

Ըստ Կալաչովի, հիպոթետիկ ձևով այնտեղ ևս այդ սխեման կաշխատի, սակայն պետք է հաշվի առնել այն, որ դա կարելի է անել միայն այն դեպքում, եթե դա չբերի պատժամիջոցների ռեժիմի խստացման, այսինքն, եթե դա չվնասի Ռուսաստանի տնտեսությանը, միայն այդ դեպքում կարելի է փորձել, և երևում է՝ հենց դրան էլ փորձում են որոշները ուղղորդել։ 

Այնուամենայնիվ, փորձագետը այն կարծիքին է, որ ներկայումս իրականացվում է լրիվ այլ սխեմա։ Նշենք, որ Վլադիմիր Պուտինն իր վերջին ելույթներում սկսել է բարձրացնել այնպիսի թեմաներ, որոնց նախկինում չի անդրադարձել։ 

Օրինակ՝ ԽՍՀՄ-ի ստեղծման ժամանակ 1922 թվականի ազգային քաղաքականության թեման։ Նախագահը շեշտադրել է, որ այն ժամանակ Ուկրաինային են անցել Մերձսևծովյան տարածքները, և պարզ է, որ, ըստ նրա տեսակետի, դա սխալ է եղել։

 Բացի դա, ԽՍՀՄ-ի փլուզումը Պուտինը համարում է 20-րդ դարի ամենամեծ դժբախտությունը։ Թվում է, թե ինչ՞ իմաստ ունի դա հիշել ներկայիս իրավիճակում։ Սակայն պատասխանը պարզ է. Ռուսաստանի նախագահը մտածում է հետխորհրդային տարածքը որոշակի նոր մոդելով կազմակերպելու մասին։

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023