Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Առաջարկվում է ստեղծել անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն կոմիտե. նախագիծ․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» թերթը գրում է․ 

Արդարադատության նախարարությունը կոռուպցիոն հանցագործությունների քննության կենտրոնացվածության և արդյունավետության ապահովման համար առաջարկում է ստեղծել նոր, մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն քննչական մարմին՝ հակակոռուպցիոն կոմիտե, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով: 

Մասնավորապես՝ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ 2019 թ.-ի նոյեմբերի 20-ին ձևավորվել է կոռուպցիայի դեմ պայքարում ինստիտուցիոնալ համակարգի բաղադրատարրերից առաջինը՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: 

Ընդգծվում է՝ կոռուպցիայի դեմ պայքարին միտված գործողությունների արդյունավետությունն ապահովելու համար հանձնաժողովի կայացմանն ու գործունեությանը զուգահեռ անհրաժեշտ է ապահովել նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով և անկախության երաշխիքներով օժտված մասնագիտացված մարմնի առկայությունը: 

Ներկայումս ՀՀ-ում քրգործերով նախաքննություն կատարում են քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինների քննիչները: 

Այսինքն, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը մեկ մարմնի կողմից չի իրականացվում, մինչդեռ դրանց քննության արդյունավետությունը կարող է երաշխավորված լինել միայն այն պարագայում, երբ այդ գործառույթը վերապահված է մեկ մասնագիտացված մարմնի:

 Ընդ որում, քրեական դատավարության օրենսգրքի առանձնահատկություններով պայմանավորված՝ հետաքննության և նախաքննության գործառույթները, կոռուպցիոն հանցագործություններով օպերատիվ-հետախուզական գործողությունները իրականացվում են տարբեր մարմինների կողմից, ինչն իր հերթին հանգեցնում է կոռուպցիոն հանցագործությունների քննության ապակենտրոնացվածության: Կոմիտեն՝ որպես կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով օժտված մասնագիտացված մարմին, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի երկրորդ բաղադրատարրն է: 

Այն արդեն իսկ ստեղծված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, հետագայում ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանի և Գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության հետ ամբողջացնելու է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը: 

Արդարադատության նախարարությունն առաջարկում է՝ հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1332-Ն որոշումը, ստեղծել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննող մասնագիտացված մարմին՝ հակակոռուպցիոն կոմիտե, որը կազմակերպելու և իրականացնելու է ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությունը, ինչպես նաև դրանց հայտնաբերման, բացահայտման, կանխման և խափանման նպատակով՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն, բացի դա, կազմակերպելու և իրականացնելու է այդ հանցագործությունների նախաքննությունը։ 

Միևնույն ժամանակ, չարաշահումներից խուսափելու, արագ և արդյունավետ քննություն ապահովելու համար այս բոլոր գործողություններն իրականացնելու են տարբեր ստորաբաժանումներ:

 Կոմիտեն կազմված է լինելու կենտրոնական և տարածքային մարմիններից: Տարածքային մարմինները ձևավորվելու են աստիճանաբար: 

Կենտրոնական մարմինը կազմված է լինելու օպերատիվ-հետախուզական գործունեության, քննչական և ներքին անվտանգության վարչություններից, ինչպես նաև միջազգային համագործակցության, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական, վերապատրաստման ապահովման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժիններից: Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները կատարվելու են մրցութային և արտամրցութային կարգով: 

Մասնավորապես, քննչական այլ մարմինների կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչները, որոնք կբավարարեն նախագծով ներկայացված պահանջները, պետք է մասնակցեն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին, իսկ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարտադիր պետք է ստուգի վերջիններիս բարեվարքությունը: 

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու կոմիտեի ղեկավար կազմի և ծառայողների ընտրության մրցութային կարգին։ 

Թեկնածուներն ընտրվելու են մրցութային խորհրդի կողմից՝ բաց մրցույթի արդյունքում: Կոմիտեի նախագահի ընտրության ժամանակ առաջարկվում է ստեղծել մրցութային խորհուրդ, որը ձևավորվելու է կառավարության, Ազգային ժողովի, բարձրագույն դատական խորհրդի, մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության առաջադրած մեկական թեկնածուներից։ Խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավվում է միջազգային երեք փորձագետ։ 

Նախագծում մանրամասնորեն ներկայացված են կոմիտեի ղեկավար կազմին և ծառայողներին ներկայացվելիք բոլոր պահանջները և այն, թե ինչպես է ապահովվելու հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքի թափանցիկությունը։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer