Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քա­ղա­քա­կան պո­կեր՝ ժո­ղովր­դա­կան ման­դատ, հե­տապն­դում­նե­րի ին­դուլ­գեն­ցիա, քննա­դա­տու­թյուն­նե­րից ապահովագրում

INTERNATIONAL NEWS

polit.ru-ն «Նիկոլ Փաշինյանի «բեկման» իմիտացիան» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից երկար ժամանակ սպասում էին «բեկում» ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, վերջապես վճռական քայլ է արել: Վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսում նա կարդացել է իր կողմից չնշված թերթից հատվածներ ղարաբաղյան հիմ նախնդ րի կարգավորման սկզբունքների մասին, որոնց հիման վրա, ինչպես պնդում է նա, իր նախորդները բանակցություններ են վարել: 

Դրանից հետո նա առաջարկել է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնի բոլոր թեկնածուներին արտահայտվել այդ սկզբունքների մասին: Այդ սկզբունքները, ի դեպ, հայտնի են եղել դրանից էլ առաջ, քանի որ դրանք հիմնված են ավելի քան 10 տարի առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների կողմից հրապարակված մադրիդյան սկզբունքների վրա: 

Ուրեմն, ինչու՞ է Փաշինյանը դրանք այդքան թատերական ներկայացնում: Ինչո՞ւ է սկսել այդ գամբիտը: Մի՞թե այս տարվա մարտի 31-ին նշանակված նախագահական ընտրություններին «սեփական» թեկնածուին սատարելու համար: Ինչո՞ւ: Ի վերջո, Փաշինյանի աջակցությունն այնտեղ մեծ չէ: 

Ստացվում է, որ նրա հիմնական նպատակը առնչվում է կարգավորման սկզբունքներին: Նույնիսկ նրա նախորդները, որոնք Ղարաբաղում մեծ ներուժ և հարգանք ունեին, տարիներ շարունակ չէին համարձակվում այդ սկզբունքները հանձնել իրենց հայրենակիցների քննարկմանը: 

Առավել ևս՝ առանց նախապատրաստման: Այսպիսով, նրա ելույթի հիմնական արդյունքը կարող է լինել միայն այն, որ մադրիդյան սկզբունքները քննադատվելու և ի վերջո թաղվելու են: 

Եվ այդ սկզբունքների ճակատագիրը կավարտվի Փաշինյանի այն հայտարարությամբ, որ «ժողովուրդը չի աջակցում, և ես չեմ կարող դեմ գնալ ժողովրդին»: 

Ի՞նչ կարող են պատասխանել այդ ամենին համանախագահները: Կոպիտ ասած, միգուցե միայն հայհոյեն, և այն էլ միայն շրթունքներով, ոչ բարձրաձայն, քանի որ համոզելու իրավունքից զատ նրանք այլ մանդատ չունեն: 

Ստացվում է այնպես, որ իր անսպասելի ելույթով Նիկոլ Փաշինյանը առաջին հերթին փորձում է լուծել ներքաղաքական ճակատում առկա իր անձնական խնդիրները: 

Առաջին հերթին նա, փաստորեն, ապահովել է ժողովրդական մանդատ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր ցանկացած նախաձեռնության համար, քանի որ խոսում է պոպուլիստական ոգով՝ «մենք ոչ մի թիզ հող չենք տալու», ինչը և ներկայումս համապատասխանում է ընտրողների ճնշող մեծամասնության տրամադրությանը: 

Երկրորդ հերթին՝ իրեն ներկայացնելով որպես իր նախորդներից ավելի մեծ հայրենասեր՝ Փաշինյանն ինքն իր համար ինդուլգենցիայի նման մի բան է ստանում իր քաղաքական հակառակորդներին հետապնդելու համար (հայտնի է, որ նրանցից ոմանք բանտարկվել են Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո): 

Դե, իսկ երրորդ հերթին՝ նա իր համար ապահովում է մոտ ապագայում համաշխարհային հանրության կողմից հնարավոր քննադատություններից ապահովագրում: 

Հայաստանի ղեկավարը այժմ կարող է հանգիստ պատասխանել իրեն ուղղված ցանկացած քննադատական հայտարարության և ասել, որ «ինքը ժողովրդավար է, ինչպե՞ս չլսի ժողովրդի կարծիքը»: Այսինքն, ղարաբաղյան հակամարտության կարգավորման այն երկարաժամկետ հեռանկարը, որի նախապատրաստումը տարիներ են պահանջել, Փաշինյանի կողմից իր քաղաքական նպատակների համար զոհաբերվել է մեկ րոպեի ընթացքում: Իսկ ի՞նչ կանեն միջնորդները հիմա: 

Կա՞ հույս, որ նրանք ունեն «պլան Բ»: Այն չկա: 

Եվ որտեղի՞ց լինի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև քաղաքական երկխոսության բացակայության պայմաններում: Այն ամենին, ինչին նրանք ունակ են, արվել է նախկինում՝ դեռևս 2000-ականների ավելի բարենպաստ քաղաքական իրավիճակի պայմաններում: 

Իսկ այն ամենը, ինչին ունակ են ներկայումս, մադրիդյան սկզբունքները պահպանելն է: Ներկայումս կարելի է համարել, որ այդ սկզբունքները արդեն չկան: 

Հենց դրա վրա է խաղադրույք կատարել Փաշինյանը՝ փաստացի հայերի առջև դնելով, ըստ էության, «ճիզվիտական» հարց: Եթե համաձայն եք այդ սկզբունքների հետ, ապա ես, ենթադրաբար, պատրաստ եմ: Սակայն նա գիտի պատասխանը:

 Համաձայն չեն: Համաձայն չեն այնպես, ինչպես նույն սկզբունքներին համաձայն չեն Ադրբեջանում, եթե վաղը դրանք հանրաքվեի դրվեն: Պետք է գիտակցել, որ Փաշինյանին պետք չէ հակամարտության լուծում: Փոխարենը նրան պետք է հակամարտություն, բայց մի տեսակ «սառեցրած» վիճակում, քանի որ դրանից նա կստանա այն ամենը, ինչ ցանկանում է: Ընդ որում, անձնական շահի համար: 

Հանուն իշխանության: Հանուն նրա, որ իրերը իրենց անուններով կոչելով՝ վատ դրության մեջ ընկնեն իր հակառակորդները: Վատ դրության մեջ ընկնեն միջնորդները, նաև Ռուսաստանը: Նրա խաղադրույքն այժմ այն է, որ Բաքվում համբերությունը կսպառվի, և կկրկնվեն 2016 թվականի ապրիլ յան հարձակողական գործողությունները: 

Որից հետո միջնորդները նորից կմիջամտեն, կդադարեցվի հարձակումը, և ղարաբաղցիները պաշտպանության համար կդիմեն Փաշինյանին, իսկ Հայաստանում նրա իշխանությունը կամրապնդվի: Ահա այդպիսի քաղաքական պոկեր: 

Հանուն հաղթելու կարելի է գնալ անգամ նման սադրանքների: Սա նշանակում է, որ բոլորը՝ և՛ միջնորդները, և՛ հարևանները, պետք է սպասեն այդ սադրանքներին և ոչ մի դեպքում չմասնակցեն դրանց: 

Սա ներհայկական խաղ է և պետք չէ դրանում մասնակցություն ունենալ:

 Պետք է այլ բան: Մադրիդյան սկզբունքներին հասցված հարվածից հետո հանգիստ վերլուծել նոր իրավիճակը, ճշտել հիմնական խաղացողների նոր մեկնարկային դիրքերը և լուծում փնտրել: Նա, ով փնտրում է, միշտ էլ գտնում է:

 

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia