Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Brexit»-ի գոր­ծըն­թա­ցը՝ աշ­խար­հա­քա­ղա­քական փո­խա­տե­ղում­նե­րի պատ­ճառ. ի՞նչ քայ­լեր պետք է ձեռ­նար­կի Հա­յաս­տանն այս իրա­վի­ճա­կում

ANALYSIS

Մինչ Հայաստանում քննարկման օրակարգի հարցեր են դառնում գրիչին վերաբերող մանր թեմաները կամ «թե ինչ եղավ հետո, երբ վարչապետին ՀԴՄ չտվեցին» կարգի «աղմուկները», աշխարհում աշխարհաքաղաքական նոր տեղաշարժեր են տեղի ունենում, որն ազդեցություն է ունենալու նաև մեր տարածաշրջանի վրա։

 Հունվարի 31-ին Մեծ Բրիտանիայի թագավորությունը պաշտոնապես դուրս եկավ Եվրամիությունից: Միացյալ Թագավորությունը «Brexit»-ն իրականացրեց դրա շուրջ հանրաքվեից երեք ու կես տարի անց՝ ԵՄ-ի կազմում մնալով 47 տարի: 

Ըստ էության, Մեծ Բրիտանիան առաջին երկիրն է, որը լքեց ԵՄ-ն, որի կազմն արդեն սահմանափակվում է 27 անդամ երկրով: Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեռ պետք է բանակցություններ սկսի ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունների պայմանների վերաբերյալ, ինչն այնքան բարդ խնդիր է, որ շատ վերլուծաբաններ կասկածում են, որ այն կարող է ավարտվել մինչև տարեվերջ: 

Միացյալ Թագավորության՝ ԵՄ-ից դուրս գալը իր հետ բերելու է միջազգային հարաբերություններում ուժերի բալանսի որոշակի փոփոխություն։ 

Նախ՝ Մեծ Բրիտանիան սկսելու է ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել, և այս առումով հնարավորություն է բացվում Հայաստանի համար Մեծ Բրիտանիայի հետ նորովի հարաբերություններ կառուցելու շուրջ։ 

Այս հանգամանքն ուշագրավ է այն համատեքստում, որ բրիտանական կառավարությունը ամիսներ շարունակ Հայաստանում նոր դեսպան չի նշանակել, իսկ Երևանում բրիտանական առաքելությունը ղեկավարում է գործերի ժամանակավոր հավատարմատարը։ 

Ճիշտ է՝ տևական ժամանակ տեղեկություններ էին շրջանառվում, թե Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը ստանձնելու է ազգությամբ հայ Ալան Գոգբաշյանը, սակայն որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ վերջինս չի ստանձնի այդ պաշտոնը։ 

Որոշ վերլուծաբաններ Հայաստանում դեսպան չնշանակելը կապում են Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրի հետ, սակայն մի բան ակնհայտ է, որ այս ամենը ցույց է տալիս հայ-բրիտանական հարաբերությունների ցածր մակարդակը։ 

Եվ հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի հետաքրքրվածությունը Ադրբեջանի էներգառեսուրսներով՝ հայ-բրիտանական հարաբերությունների ցածր մակարդակը կարող է առավել մեծացնել Ադրբեջանի կարևորությունը Միացյալ Թագավորության համար։ 

Ուստի ՀՀ ներկայիս իշխանությունները մեծ ջանքեր պետք է ներդնեն Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։ Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ դուրս գալով ԵՄ կազմից՝ Միացյալ Թագավորությունը կորցնելու է ազատ մուտքը ԵՄ երկրների՝ մոտ 450 մլն-անոց շուկա, և իր տնտեսությունը ցնցումներից զերծ պահելու համար փնտրելու է նոր շուկաներ։ 

Այս համատեքստում պետք է դիտարկել, որ նախատեսվում է մեկ տարում ավարտել Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև նոր առևտրային համաձայնագիր կնքելու շուրջ բանակցությունները։ Եվ չնայած ռուս-բրիտանական հարաբերություններն ավանդաբար լարված բնույթ են կրում, այնուամենայնիվ, ստեղծված աշխարհաքաղաքական իրողության պայմաններում Մեծ Բրիտանիայի հետաքրքրությունը կմեծանա նաև ԵԱՏՄ շուկայի նկատմամբ, որի մաս է կազմում նաև Հայաստանը։ 

Պատահական չէ, որ Լոնդոնում Մոսկվայի նոր դեսպան Անդրեյ Կելինը բավականին ուշագրավ դիտարկում է կատարել՝ նկատելով, որ իրականում ռուս-բրիտանական հարաբերություններում առհասարակ նկատելի կամ լուրջ խնդիրներ չկան։ 

Ուստի Հայաստանը Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները կառուցելիս պետք է հաշվի առնի նաև այս բարենպաստ հանգամանքը։

 Իսկ ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա այս կառույցի ներսում ևս լուրջ փոխատեղումներ են ընթանում։ Ճիշտ է՝ «Brexit»-ից հետո ԵՄ-ն որոշակիորեն թուլանալու է, սակայն ուշագրավ է, որ այդ կառույցի ներսում հատուկ ակտիվություն է դրսևորում Լեհաստանը, որը ցանկություն ունի ԵՄ-ի կազմում զբաղեցնել Մեծ Բրիտանիայի տեղը։ 

Այս անկյան տակ պետք է դիտարկել Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչի այն հայտարարությունը, թե Լեհաստանի դերը ԵՄ-ում աճելու է։ 

Եվ չնայած այն կանխատեսումներին, թե «Brexit»-ի պրոցեսից հետո ԵՄ-ի հետաքրքրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ թուլանալու է, քանի որ ուժեղանալու են կենտրոնախույս ուժերը, սակայն ԵՄ-ն շարունակելու է մնալ Հայաստանի հիմնական գործընկերներից մեկը, որի հետ 2017 թվականին կնքվել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Հայաստանը ԵՄ-ի հետ իր հարաբերությունները զարգացնելիս այս անգամ հատուկ կարևորություն պետք է տա Լեհաստանի հետ գործընկերության խորացմանը։

 

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded