Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իշ­խա­նու­թյուն­ները առար­կա­յա­կան, գոր­ծով պետք է ապա­ցու­ցեն իրենց ար­դյու­նա­վե­տու­թյու­նը, այլ ոչ թե նկար­ված ցու­ցա­նիշ­նե­րով

ANALYSIS

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշը, որից պարզ է դառնում, թե անցած տարի պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում արձանագրել է 7,8 տոկոս ակտիվության աճ։ 

Չնայած քաղաքացիները «հալած յուղի» պես չեն ընդունում ներկայացված ցուցանիշներն, այնուամենայնիվ, նկատելի է հեղափոխական աճ ցույց տալու իշխանությունների ձգտումը, որը պետք է բխի տնտեսական հեղափոխության մասին իրենց հայտարարություններից։ 

Մյուս կողմից էլ խնդիր է դրվել գոնե մեկ տասնորդականով ավելի բարձր աճ ցույց տալ, քան իշխանափոխությունից առաջ էր՝ 2017 թվականին, երբ տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում կազմել էր 7,7 տոկոս։ 

Թվում էր, թե 2019 թվականի տնտեսական աճը պետք է հանրության կյանքի որակի փոփոխություն բերեր, սակայն այդ փոփոխությունը նկատելի է միայն բարձրաստիճան պաշտոնյաների համար, որոնց աշխատավարձը կրկնակի ավելացվեց, պարգևավճարներ բաժանվեցին և այլն։ 

Դրանով է պայմանավորված, որ հանրության համար բավարար չէ ներկայացված տնտեսական աճը, քաղաքացիները երկրի տնտեսության մեջ համընդհանուր և իրական տեղաշարժ են ակնկալում։ Ուշագրավ է, որ անցյալ տարի անկում է գրանցվել գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում։ 

2019 թվականի ընթացքում գյուղատնտեսության ու էկոնոմիկայի նախարարությունները միաձուլվեցին, և գյուղատնտեսները դժգոհ են, որ կառավարությունը գյուղատնտեսության զարգացման առանձին ռազմավարություն չունի։ 

Գյուղմթերքի արտադրությունը ոչ միայն բավարար հոգածության ներքո չէ, այլև Հայաստանը սկսել է ավելի շատ գյուղմթերք ներկրել՝ ներքին պահանջարկը բավարարելու համար։ 

Օրինակ՝ եթե 2014թ.-ին Հայաստանը կարողացավ արտահանել 54 հազար տոննա կարտոֆիլ, ապա ներկայումս Հայաստանը սկսել է կարտոֆիլ ներկրել դրսից, ինչն արդեն մտահոգիչ փաստ է։ Ու այս պայմաններում անակնկալ չէ, որ 2019 թվականի ընթացքում գյուղատնտեսության ոլորտի անկումը կազմել է մոտ 4,2 տոկոս։ 

Անցած տարին բարենպաստ չէր նաև էներգետիկայի ոլորտի համար։ Եվ պարադոքսալ է, որ արդյունաբերության բարձր աճին զուգահեռ՝ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները կրճատվել են, այնինչ պետք է տեղի ունենար հակառակը, քանի որ արդյունաբերության ոլորտը մեծ քանակով էներգիա է սպառում։

 Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է ներմուծվող գազի դիմաց Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալների նվազման արդյունքում։ Իսկ ահա արդյունաբերության ոլորտում աճը հասել է արդեն 9 տոկոսի՝ ըստ էության դառնալով տնտեսության շարժիչ ուժերից մեկը։ 

Իսկ արդյունաբերական ոլորտի մասնաբաժնում իր առանցքային դերակատարությունն է ունեցել հանքարդյունաբերությունը։ Տարվա ընթացքում հանքարդյունաբերական ընկերությունները սկսեցին ավելի շատ արտադրանք տալ։ Մեծ նշանակություն ունեցավ նաև Թեղուտի հանքի վերագործարկումը։ 

Հատկապես ուշադրության արժանի է այն փաստը, որ 2019 թվականի վերջին հանքարդյունաբերությունը սկսեց ֆանտաստիկ աճ գրանցել՝ հասնելով գրեթե 25 տոկոսի։ Ու սա՝ այն պայմաններում, որ ներկայիս իշխանությունները, երբ նախկինում ընդդիմադիր էին, հայտարարում էին, թե հանքարդյունաբերողները թալանում են երկրի ընդերքը, ինչն անընդունելի է։ 

Սակայն վերջիններս ներկայումս ոչ միայն չեն հիշում իրենց նախկին հայտարարությունները, այլև ամեն կերպ աճ ցույց տալու մղումով զարկ են տվել հանքարդյունաբերությանը։ 

Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ դեպի Հայաստան ներմուծումը շարունակել է ավելի բարձր աճ ապահովել, քան արտահանումը՝ չնայած Փաշինյանը հայտարարում է, թե մենք պետք է դառնանք արտահանող երկիր։ 

Եվ չնայած արտաքին շուկաներ մատակարարումները Հայաստանից անցած տարի ավելացել են 9,4 տոկոսով, այնուամենայնիվ, ներմուծման աճն ավելի բարձր է՝ 10,8 տոկոս։ Այսինքն՝ Հայաստանը շարունակում է մնալ որպես ներմուծող երկիր։ Լուրջ խնդիր է նաև այն, որ Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավում չկա, քանի որ մենք այդպես էլ ականատես չենք լինում դեպի հայաստանյան շուկա նոր ընկերությունների մուտքին։ 

Ավելին, տեղեկություններ են շրջանառվում, թե որոշ արտասահմանյան ընկերություններ նախընտրում են դուրս գալ մեր երկրից։ Այնպես որ, տնտեսական ցուցանիշները գովերգելու փոխարեն իշխանությունները ստեղծված իրավիճակով մտահոգվելու բազմաթիվ առիթներ պետք է ունենան և փորձեն աշխատանքով ապացուցել իրենց արդյունավետությունը, այլ ոչ թե լոկ նկարված ցուցանիշներով։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia