Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գիպսաստվարաթուղթ՝ շինարարների ու դեկորատորների սիրելին

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խոսելով գիպսաստվարաթղթի (գիպսակարդոն) մասին, կարելի է հիշել դրա հիմնական բաղադրիչի` գիպսի պատմությունը: Այդ շինանյութն օգտագործվել է դեռևս 5 հազարամյակ առաջ Եգիպտոսում: Այն օգտագործվել է որպես պատերը հարդարելու, ապա և ներկելու նյութ:

 Իսկ ինչո՞ւ է այսքան տարի անց գիպսը դեռևս օգտագործվում որպես շինանյութ: Բանն այն է, որ գիպսաջրային խառնուրդին կարելի է տալ բացարձակապես ցանկացած ձև, միևնույն ժամանակ այն արագ չորանում է: 

Գիպսի այդ հատկությունը օգտագործվել է ինչպես հին եգիպտացիների կողմից, այնպես էլ ներկայումս՝ ժամանակակից շինարարների կողմից: Գիպսն օգտագործվել է որպես թե՛ սվաղ, թե՛ քանդակների հիմնական նյութ: 

Գիպսաստվարաթղթի պատմությունը սկսվել է միայն 19-րդ դարի վերջերին, երբ Ավգուստին Սակկետը արտոնագրել է մի մեքենա, որը արտադրում է գիպսաստվարաթղթե շերտեր: Գիպսաստվարաթուղթը բաղկացած է եղել ստվարաթղթի մի քանի շերտերից, որոնք սոսնձված են գիպսով: 

Մեկ թերթիկի հաստությունը 0,5 սանտիմետր էր: Նոր հայտնագործված «շինարարական տախտակը» մի շարք առավելություններ է ունեցել: 

Դրա օգնությամբ հնարավոր է եղել ստեղծել բացարձակապես հարթ մակերես, որը կարիք չունի ծեփոնման կամ սվաղի: 

Բացի այդ, նոր նյութն օժտված է եղել հակահրդեհային հատկությամբ, և, որ ամենակարևորն է, շատ հարմար ու հեշտ է աշխատել նման շինանյութով: Ժամանակի ընթացքում գիպսաստվարաթղթի արտադրության տեխնոլոգիան փոփոխությունների է ենթարկվել: 

Այն տեսքով, որով այդ նյութը այսօր ծանոթ է մեզ, հայտնվել է 20-րդ դարի սկզբին: Ոչ թե հինգ, այլ երկու շերտերից գիպսաստվարաթուղթ պատրաստելու գաղափարը պատկանում է Ստեֆան Քելլիին: 

Նման շինանյութ ստանալու այս մեթոդը որոշ չափով պարզեցրել է արտադրական գործընթացը: Իսկ ամերիկացի ինժեներ Քլարենս Ուստմանը առաջարկել է փակել պատրաստի գիպսաստվարաթղթի եզրերը: 

Ժամանակակից արտադրողները արտադրում են 2,5-ից գրեթե 5 մետր երկարությամբ և մոտավորապես 1,2 - 1,3 մետր լայնությամբ գիպսաստվարաթղթեր: Դրանց հաստությունը տատանվում է 0,8-ից 2,5 սմ-ի սահմաններում: Արտադրության համար օգտագործվում են կոմպոզիտային նյութեր, ինչը հնարավորություն է տալիս բարելավել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են հրդեհակայունությունը, խտությունը և պնդությունը:

 Բացի դա, գիպսաստվարաթուղթը համարվում է բացարձակապես ոչ տոքսիկ նյութ: Այն պատրաստվում է էկոլոգիապես մաքուր բաղադրիչներից և չունի տհաճ հոտ: Նրա հատկություններից ևս մեկը խոնավությունը կլանելու ունակությունն է: Եվ բացարձակապես եզակի է գիպսաստվարաթղթի թթվայնության մակարդակը, որը համընկնում է մարդու մարմնի թթվայնության հետ:

 Այդ առանձնահատկությունը թույլ է տալիս գիպսաստվարաթուղթ օգտագործել ինչպես սովորական, այնպես էլ բժշկական կամ այլ հատուկ սենյակներում: Կարելի է ասել, որ այս շինանյութը օգտագործվում է գրեթե ամենուր: 

Այն ունակ է հավասարեցնել ցանկացած մակերևույթ, թաքցնել կոմունիկացիոն գծերը, ստեղծել գեղեցիկ դեկորացիա և այլն: Այն թեթև է, ուստի ակտիվորեն օգտագործվում է երկնաքերերի կառուցման մեջ, որտեղ նյութի ծանրությունը մեծ դեր է խաղում: Աշխարհի շինարարներն ու դեկորատորները սիրում են այս նյութը իր ճկուն հատկությունների համար: 

Գոյություն ունի գիպսաստվարաթղթի երկու հիմնական տեսակ: Առաջին տեսակը խոնավության նկատմամբ դիմացկուն է և օգտագործվում է խոնավ օդ ունեցող շենքերում և սենյակներում, մասնավորապես՝ բաղնիքում, զուգարանում, խոհանոցում, լողավազանում և այլն: 

Երկրորդ տեսակը հրակայուն գիպսաստվարաթուղթ է: Այն օգտագործվում է այն սենյակներում, որտեղ հրդեհի մեծ վտանգ կա՝ վերնահարկեր, նկուղներ, կաթսայատներ և այլն: 

Նայելով պատրաստի գիպսաստվարաթղթի կոնստրուկցիաներին՝ կեղծ տպավորություն է ստեղծվում, որ ամեն մարդ կարող է հեշտությամբ դա հավաքել: Սակայն այդպես չէ: 

Ստեղծել բարդ կառուցվածք կամ կապակցել անկյուններն այնպես, որ աչքով տեսանելի թերություններ չլինեն՝ շատ դժվար է, և հետևաբար ճիշտ է, որ այդ ամենը կատարեն պրոֆեսիոնալ շինարարները: 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia