Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լա­րի­սա Ալա­վեր­դյան. «Օրը ցե­րե­կով տա­պա­լում են Սահ­մա­նադ­րու­թյու­նը և ուզում են ապա­ցու­ցել, որ սա է մեր հաղ­թա­կան ճա­նա­պար­հը»

INTERVIEW

Հանրապետության նախագահը նախօրեին որոշեց ստորագրել հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը։ Այս որոշմանը նախորդել էին բուռն քննադատություններ՝ կապված թե՛ Ազգային ժողովի՝ հանրաքվե նշանակելու մասին որոշման, թե՛ ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված նախագծի հետ։ Ի դեպ՝ իրավաբաններն ու իրավապաշտպանները ՀՀ նախագահին խնդրագիր էին ներկայացրել՝ վերոնշյալ գործընթացից ձեռնպահ մնալու հորդորով։ 

Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել ենք մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ, որը ևս միացել էր իրավաբանների վերոնշյալ խնդրագրին։ 

Մինչ հանրաքվեին անդրադառնալը մեր զրուցակիցը շեշտեց. «Մեր կոչն այն չէր, որ նախագահը կարող է չստորագրել հրամանագիրը, և դա ինչ-որ ազդեցություն կունենար: 

Մենք պարզապես ցանկանում էինք, որ հերթական կարևոր մարմինը՝ ՀՀ նախագահի ինստիտուտը, չդառնա այն գործընթացի հանցակիցը, որը սկսվել էր Ազգային ժողովից և նման էր խրախճանքի, որտեղ բացառապես անտեսվել էր իրավունքը, և որը հիմնված էր զուտ ոգևորության վրա։ Այսինքն, բոլորը գիտեն, որ տեղի ունեցածն ամբողջովին լի է եղել սխալներով և օրինազանցություններով։

 Նախագահը, այդուհանդերձ, որոշել է չխանգարել այն գործընթացին, որն իրականացնում է իշխանության եկած խումբը։ Սա անձնական որոշում է, բայց ես զարմացած եմ այն մեկնաբանության վրա, որը տարածվել էր նախագահի աշխատակազմից։ 

Աշխատակազմը չի ընթերցել, չի ընկալել այն ուղերձը, որը կար այն հայտարարության մեջ, որին միացել էին իրավաբաններն ու իրավապաշտպանները։ Կցանկանայի, որ նախագահի աշխատակազմում ուշադիր կարդան և հասկանան ուղերձը և ոչ թե այն մեկնաբանեն՝ ոչ ըստ էության»։

 Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ վերոնշյալից բխող գործընթացն, այսպես թե այնպես, պետք է կայանար։ «Երբ նախագիծն ընդունվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի, Սահմանադրության և այլ նորմերի կոպիտ խախտումներով, իշխանական խումբն ապացուցեց, որ որևէ օրինազանցության հանցակից լինելու վախ չունի։ Սա նշանակում է, որ բոլոր դիմակները մի կողմ են նետվել։ Ստեղծվել է մի պատկեր, երբ բոլորի աչքերը պետք է բացվեն։ 

Հայտնվել ենք մի իրավիճակում, ինչպիսիք լինում էին Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ։ Այսօր որևէ մեկը չի ուզում թաքցնել, որ նպատակի հիմքում անգրագետ մոտեցումն է։ 

Այսինքն, եթե իշխանության է եկել նոր խումբ, ապա բոլոր հաստատություններում պետք է հայտնվեն հենց այդ խմբի ներկայացուցիչները։ Այս մոտեցումը որքան անգրագետ է, նույնքան նաև վտանգավոր է։ Այս իրավիճակն իր մեջ նաև ազգային անվտանգության շատ սպառնալիքներ ունի, և խոսքը միայն Հայաստանի վարկանիշի մասին չէ։ 

Իշխող քաղաքական խումբը, ըստ էության, ասում է՝ օրենքն ու իրավունքը նշանակություն չունեն, սա քաղաքական անհրաժեշտություն է, և ըստ այդ անհրաժեշտության ենք գործելու։ Այս ամենի արդյունքում, փաստորեն, «հուղարկավորվեց» նաև անմեղության կանխավարկածը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը՝ նկատելով, որ այս ամենը կառավարվում և իրագործվում է ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով։ 

Այդուհանդերձ, Լարիսա Ալավերդյանն իր հաջորդ դիտարկումներում մի փոքր լավատես է։ «Կարծում եմ՝ Հայաստանը պետք է ապացուցի, որ քաղաքակրթական աշխարհի մասն է կազմում, որ պատմական և քաղաքական զարգացման հազարամյակների ճանապարհ է անցել՝ անկախ նրանից, թե հանրաքվեն ինչ արդյունքներ կունենա։

 Բայց ես, այնուամենայնիվ, չեմ հավատում, որ 650 հազար մարդ կհամաձայնի մասնակցել Սահմանադրության տապալման և սահմանադրական հեղաշրջման գործընթացին։ Իրականում այդ գործընթացի մեջ ժողովրդին ընդգրկելու նպատակը ժողովրդին հանցակից դարձնելն է։

 Չէ՞ որ կարող էին փոփոխությունն ընդունել նույն իշխող քաղաքական ուժի միջոցով։ Մենք պետք է հասկանանք բարոյական, գիտական, գիտակցական բոլոր ռեսուրսների միավորման անհրաժեշտությունը։ 

Եվ այս առումով պետք է ոչ թե համարժեք ձևով ատելություն, հայհոյանքներ ու թշնամություն տարածել, այլ պարզապես աշխատել ժողովրդի հետ»,-ասաց մեր զրուցակիցը։ 

Նա շեշտեց, որ այս գործընթացը դուրս է իրավական տիրույթից, ինչը զուտ կարծիք չէ, այլ բազմաթիվ իրավաբանների, իրավապաշտպանների կողմից հիմնավորված գնահատական։ «Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն են ներկայացնում, և ստեղծված իրավիճակում ի՞նչ մեղքի բաժին ունեն նաև այդ ուժերը, միևնույն է, պետք է հստակեցնենք, որ խնդիր կա. 

Հայաստանում օրը ցերեկով տապալում են Սահմանադրությունը, դա անում են ոգևորված և ուզում են ապացուցել, որ սա է մեր հաղթական ճանապարհը։ Այս ամենը համաշխարհային գլոբալացման ամենացածր որակի կենտրոնների աշխատանքի արգասիքն է։ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ նմանատիպ գործընթաց է եղել Ուկրաինայում և Մոլդովայում։ 

Բայց «մախաթը տոպրակի մեջ երկար չես պահի»։ Այսինքն, Հայաստանում կիրառվում են հենց այն նույն մանիպուլ յատիվ մեթոդները, որոնք նշված երկու երկրներին տանում են վերին աստիճանի վտանգավոր զարգացումների ճանապարհով։ 

Այդուհանդերձ, հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքն ու աշխարհաքաղաքական իրավիճակը, կարծում եմ, Վ. Հովակիմյանին պետք է շնորհակալություն ասել, որ հայտնել է, թե ինչ մոդելի մեջ ենք։ Այո, գիտեմ, որ այդքան էլ բարվոք վիճակում չէ հանրության իրավական գիտակցությունը, բայց հասցեն ու թիրախը հենց այստեղ են։ 

Հստակ աշխատանք պետք է կատարեն իրական հասարակական կազմակերպությունները, քաղաքական միավորները։ 

Բացատրական աշխատանքի մեջ պետք է ներգրավվեն բոլոր գիտակից հատվածները, որ հանկարծ ժողովրդին չմտցնեն ծուղակը՝ հայտարարելով, թե «դուք այդ հանրաքվեին մասնակցում եք՝ կոռուպցիոներներին և վտանգավոր մարդկանց հանելու համար»։ 

Հիմքում հենց այս լեքսիկոնն է լինելու, մինչդեռ այդ պրիմիտիվ բանաձևի ներքո տեղի է ունենալու Սահմանադրության տապալում և սահմանադրական կարգի հեղաշրջում»,-հավելեց Լ. Ալավերդյանը։ Միևնույն ժամանակ, նա շեշտեց, որ պետք է անզիջում պայքար լինի ատելության խոսքի դեմ։ 

«Պետք է բոլորը պայքարեն հայհոյախառն արտահայտությունների, մարդկանց արժանապատվությունը ցեխի հետ խառնելու վարքագծի դեմ։ Այդ պայքարը պետք է բոլորի կողմից լինի՝ անկախ քաղաքական կողմնորոշումներից։ 

Շատ հետաքրքիր է՝ ով կասի՝ չէ՛, պետք է հայհոյե՞լ։ Ընդհանրապես գիտակից հատվածը այսօրվանից պետք է ուղղակի ցույց տա, որ մենք ավելի շատ ենք, քան հայհոյողները։ Համոզված եմ՝ հայհոյողները մի քանի հազար էլ չեն լինելու»,-ընդգծեց նա։ 

Ամփոփելով ու խոսելով նկարագրված իրավիճակի, գործընթացների հնարավոր հետևանքներից՝ Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ իհարկե, միջազգային արձագանքները կարևոր են, բայց ավելի շատ կարևոր է հատկապես մեր իսկ գնահատականը.

 «Անգամ ամենալավ արձագանքին ուշադրություն չի դարձնելու Հայաստանը, և մեզ համար դա չէ կարևոր։ Մեզ համար մեր գնահատականն է կարևոր, մեր դիմադրությունը և ճիշտ ուղու վրա կանգնելու անհրաժեշտությունը»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia