Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Նման թվա­ցյալ դրա­կան մի­տում­նե­րը, ըստ էու­թյան, գոր­ծին օգուտ չեն տա­լիս»

INTERVIEW

Դեռ նախորդ տարի հայտարարվեց, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը շուրջ 7,5% է։ Հիմա հայտարարվում է, թե չի բացառվում, որ այդ ցուցանիշը կարող է 8,2 տոկոս լինել։

 Ընդգծենք, որ խոսքը պաշտոնական տվյալների մասին չէ։ Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը թե՛ տնտեսական աճի ցուցանիշը, թե՛ տնտեսության այս կամ այն ճյուղում արձանագրված տվյալները սիմվոլիկ է որակում։ 

«Հատկապես մեր հանրապետության դեպքում տնտեսական ակտիվության վերաբերյալ ցուցանիշը որոշակիորեն հարաբերական ցուցանիշ է։ Իսկ թե ինչո՞ւ, ավելի քան պարզ է։ 

Մեր ընդհանուր տնտեսությունը, մեծ հաշվով, ո՛չ արդիական է, ո՛չ էլ արդյունավետ։ Մեծ հաշվով, մենք տնտեսության վատ կառուցվածք ունենք։ 

Ֆինանսական հոսքերի արագության փոփոխությունը, այո՛, այդ վատ կառուցվածքի պարագայում կարող է բերել տնտեսական աճի ցուցանիշի բարձրացմանը։

 Բայց այլ խնդիր կա։ Այդուհանդերձ, որակական առումով այդ աճը, ըստ էության, առ ոչինչ է դառնում, քանի որ մենք ժամանակակից արտադրանք, նոր աշխատատեղեր չենք ստեղծում, և այդ համատեքստում եկամուտներ չենք բարձրացնում։ 

Նման պայմաններում և հատկապես փոքր շրջանառության դեպքում Հայաստանում արձանագրվող աճը՝ կլինի՛ այն «փորձագիտական», թե «անկախ փորձագիտական», կդասվի սիմվոլիկ ցուցանիշների մեջ»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Վ. Բոստանջյանը։ 

Վարդան Բոստանջյանը ավելի գլոբալ խնդրի մասին է մատնանշում՝ ընդգծելով, որ այն մինչ օրս չի լուծվել, և այդ ուղղությամբ համարժեք քաղաքականություն չկա։ «Ընդհանրապես ցուցանիշները գրեթե ոչինչ չասող են, որովհետև, խոշոր առումով, ցանկացած տնտեսության աճ ու զարգացում առաջին հերթին պետք է ունենա ներառականություն։ Պատկերավոր ասած՝ հասարակության անդամները պետք է կարողանան տնտեսական աճը նկատել իրենց «մաշկի» վրա:

 Այս առումով պետք է հաշվի առնենք, որ մենք դժվարություն ունենք՝ կապված որոշակի սոցիալական խմբերի հետ, իսկ մենք շատ խոցելի խմբեր ունենք։ Թող գրանցվի վերոնշյալ ցուցանիշը, բայց այն, միևնույն է, դեռ ներառական բնույթ չի կրելու»,-նկատեց մեր զրուցակիցը։ Անդրադառնալով գրեթե ամեն օր հրապարակվող ցուցանիշներին, որոնք երբեմն որպես մեծ ձեռքբերում են ներկայացվում՝ Վ. Բոստանջյանը նշեց.

 «Առհասարակ այդ դրսևորումները որոշակի առումով հասկանալի են։ Ցանկացած իշխանություն, այսպես թե այնպես, հակված է գերազանցապես վառ գույներով նկարագրել արդյունքները, մինչև անգամ ցույց տալ հաջողություններ։ Բայց իրականում տնտեսությունը չափազանց բարդ ինստիտուտ ու հասկացություն է։ Երբևիցե որևէ մի ցուցանիշով հնարավոր չէ տնտեսության ընդհանուր գնահատականը տալ։

 Հիմա տնտեսությունից, տնտեսական հարաբերություններից ամենայն հավանականությամբ լավ չհասկանալու պարագայում մեզ մոտ առանձին- առանձին թվեր են հրապարակում՝ հայտարարելով, թե տնտեսական ակտիվության ցուցանիշը լավ ցուցանիշ է, արտագաղթը պակասում է, մյուս ցուցանիշն ավելանում է և այլն։ Իրականում համալիր ձևով պետք է ցույց տրվի, թե տնտեսությունը, այդուհանդերձ, այդ բոլոր գործոնների ազդեցության ներքո, ինչպես է դրսևորվում։ 

Միայն այդ ժամանակ կարելի է խոսել տնտեսական աճի և տնտեսության զարգացման մասին։ Հակառակ դեպքում, ըստ էության, անսահմանությունից մի բան վերցնելը, հրապարակելն ու հայտարարելը, թե լավ է, ճիշտ չէ։ Բնականաբար, հնարավոր չէ դրանով գնահատել ու բնորոշել տնտեսության իրական վիճակը»։ 

Տնտեսագետը շեշտեց, որ այսօր դեռ կան խնդիրներ, որոնք խոչընդոտ են տնտեսական իրական զարգացում ապահովելու տեսանկյունից։ «Ընդհանուր առմամբ, հանրապետությունում 2019թ. ընթացքում միջին աշխատավարձը բարձրացել է 5,8 տոկոսով, պետական հատվածինը՝ 8,4 տոկոսով, իսկ մասնավոր հատվածինը՝ 3,8 տոկոսով։ Եթե մենք հիմա հաշվի ենք առնում նաև սահմանված գնաճի մակարդակը, ստացվում է, որ վերոնշյալ աճը, ըստ էության, չի բերում սպառման մակարդակի բարձրացման՝ հատկապես խոցելի խավերի մոտ։ 

Օրինակ՝ դժվար չէ հասկանալ նույն կենսաթոշակի ավելացումների ազդեցությունն այս գնային պայմաններում։ Եթե մարդը 30-ի փոխարեն 35 հազար դրամ է ստանում, դրանից իր վիճակը չի բարելավվում։ 

Ընդհանուր առմամբ, խնդիրն ավելի լայն է։ Բևեռվածությունը, աղքատության մակարդակը մեզ մոտ բավականաչափ բարձր է, ինչի պարագայում նման թվացյալ դրական միտումները, ըստ էության, գործին օգուտ չեն տալիս»,-եզրափակեց տնտեսագետը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal