Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Արդյունքների մասին խոսելը թյուրիմացություն է. գրեթե բոլոր ոլորտներում ձախողումների հսկայական շղթաներ կան»

INTERVIEW

Պետական կառավարման բուն համակարգում դեռ քաոսային իրավիճակ է. առկա են թերություններ ու բացթողումներ։ 

Այս համոզմանն է հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանը, որի հետ կառավարման համակարգի արդյունավետության համատեքստում զրուցել ենք որոշակի գործողությունների և առարկայական դաշտում արձանագրված արդյունքների հնարավորության մասին։ 

Սիրանուշ Սերոբյանը նախ մատնանշում է չհամակարգված աշխատանքի խնդիրը։ «Օրի օրի ավելի ակնհայտ է դառնում, որ պետական համակարգում աշխատող անձանց կոմպետենտությունը, մասնագիտական որակները, անգամ մտքերն ու գործողությունները չեն համապատասխանում պետական համակարգի կառավարման այն իրական չափորոշիչներին, որոնք նաև միջազգայնորեն են սահմանված։ 

Իրականում պահպանելով կառավարման համակարգի արդյունավետությունը՝ կառավարում իրականացնող անձինք պետք է գիտակցեն օրենքի տառին համապատասխան գործելու կարևորությունը։ 

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այսօր արդյունքների մասին խոսելը թյուրիմացություն է, որովհետև գրեթե բոլոր ոլորտներում մենք ձախողումների հսկայական շղթաներ ունենք՝ սկսած դատաիրավական համակարգից, վերջացրած սոցիալական հիմնախնդիրների կարգավորումներով, որոնք բացակայում են։ 

Արդյունքների մասին կարող ենք խոսել ոչ թե ռեալ գործողությունների, կառավարման ցիկլի համատեքստում, այլ պարզապես մանիպուլացված թվերի շրջանակներում»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Ս. Սերոբյանը։ 

Հանրային կառավարման փորձագետը շեշտեց, որ ներքին հիմնախնդիրներն անդրադառնում են նաև արտաքին դաշտի վրա։ «Առհասարակ, այս երկու դաշտերը միմյանց հետ փոխկապակցված են։ Սա է պատճառը, որ ներքին դաշտի յուրաքանչյուր թերացում իր անդրադարձն է ունենում նաև արտաքին դաշտի վրա։ 

Այդ թերացումներն ակնհայտ են դառնում նաև միջազգային հատվածի համար։ Մեզ մոտ անորոշության մակարդակը դեռ բարձր է. օրինակ՝ թե՛ օտարերկրյա, թե՛ տեղի ներդրողներն իրավիճակն այս առումով ռիսկային են գնահատում։ Բայց սա միայն տնտեսականի օրինակն է, ազդեցությունն այլ ոլորտների վրա ևս հստակ է։ 

Իրավաքաղաքական տիրույթի համատեքստում ամբողջ պետական կառավարման համակարգը լծված է ընտրական գործընթացների աշխատանքներին, որտեղ հանրությանը փորձում են կոնսոլիդացնել «խնդիրը անձի հետ է կապված», «ՍԴ-ն զավթել են անօրինական կերպով» և այլ գաղափարների շուրջ։ Վերջին 6-7 ամիսներին իշխանությունն իր բոլոր լծակներով ցանկանում է ճնշել դատական իշխանությանը։ 

Այս անկայուն իրավիճակի, հակասահմանադրական գործողությունների, մեկին բռնելու ու մի քանի միլիոն գրավի դիմաց բաց թողնելու և, ընդհանուր առմամբ, այս խաղային երանգների պարագայում ներդրումների և այլ արդյունքների սպասելը սխալ է։ 

Նկարագրված իրավիճակն է նաև պատճառը, որ մենք արտաքին դաշտում նմանատիպ արձագանք ունենք։ Սա է խնդիրը, որն իրականում շատ խորքային է։ 

Երբ հանրությանը մանիպուլացնելով՝ մենք նրա ուշադրությունը կարևորագույններից դեպի երկրորդական խնդիրների ուղղությամբ ենք տանում, արտաքին դաշտը այս ամենը ևս հասկանում է»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ որոշակի անձանց շահախնդրության դրսևորումները հետին պլան են մղել խորքային խնդիրները։ 

«Մեր երկրում կային մի շարք հիմնախնդիրներ՝ սկսած տնտեսականից, վերջացրած թե՛ ներդրումներով, թե՛ սոցիալական խնդիրներով, թե՛ կրթական համակարգի բացթողումներով։ Փաստն այն է, որ մենք ունենք բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք այսօր խորացել են։ 

Այս առումով որոշակի ռիսկային շեմի ենք հասել, բայց այդ խնդիրները թողած՝ այսօր գնում ենք ՍԴ-ի շուրջ ստեղծվող սկանդալային իրավիճակների մեկնաբանությունների և ընտրությունների կազմակերպման հետևից։ Սա ազդելու է թե՛ ներքին, թե՛ արտաքին աշխարհի վրա։ Մեծ հաշվով, անկայուն իրավիճակը արդեն երկու տարի է, ինչ շարունակվում է, և երկու տարվա ընթացքում համակարգերում արմատական փոփոխություններ չեն եղել»,-ընդգծեց Ս. Սերոբյանը։ 

Փորձագետը կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման մի քանի չափորոշիչ առանձնացրեց՝ դրանք զուգորդելով մեր իրականության մեջ առկա խնդիրների հետ։ «Առաջինը թափանցիկության ապահովումն է. պետական կառավարման համակարգն իր գործունեության համար հաշվետու է և՛ հանրությանը, և՛ մնացած պետական մարմիններին։

 Ոչ թե մանիպուլացված, այլ իրական թափանցիկություն պետք է լինի։ Մյուս կարևոր հանգամանքը քաղաքացիների մասնակցության բաղադրիչն է որոշումների կայացման գործընթացում։ Մենք այսօր այդ հնարավորությունը չունենք։ 

Անընդհատ հայտարարվում է ժողովրդի իշխանություն լինելու մասին, բայց անպատասխան հարցեր են մնում։ Օրինակ՝ նույն ժողովուրդն իրապես ցանկանո՞ւմ էր հանրաքվե իրականացնել։ 

Հայտարարվում է, որ սա ողջ ժողովրդի պահանջն է, բայց հստակ փաստարկներ չեն ներկայացվում, թե ո՞ր ուսումնասիրության, ո՞ր հարցումների հիման վրա են այդ եզրակացությանը եկել։ 

Երրորդն օրենքի գերակայության սկզբունքն է, ինչը մեր երկրում, կարծես, վերացել է։ Պատճառն այն է, որ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների միջև խզված է զսպումների և հակակշիռների քաղաքականությունը։ 

Այստեղ առաջին հերթին կարևոր է անկախ դատական համակարգի վերականգնումը։ Հաջորդը պատասխանատվությունն է թե՛ քաղաքացիների, թե՛ զբաղեցրած պաշտոնի ու դրանից բխող գործառույթների նկատմամբ։ 

Այսօր, մեծ հաշվով, մենք իսկական տեսլականների ձևավորման խնդիր ունենք։ Ավելի կոնկրետ՝ մենք դեպի ո՞ւր ենք գնում։ Իրականում այսօր չգիտենք՝ ուր ենք գնում։ Խնդիրը հենց այն է, որ մենք, որպես քաղաքացի, չգիտենք, թե մեր երկիրն ուր է գնում»,-ընդգծեց մեր զրուցակիցը։ Ս. Սերոբյանը կարևորում է նաև հավասարության ու համապատասխանության սկզբունքի պահպանումը. 

«Այսօր հանրության մեջ «բարիերներ», բաժանումներ են ստեղծվում։ Դա ոչ միայն խորհրդարանում ու քաղաքական դաշտում է նկատելի, այլև առօրյայում՝ միմյանց հետ շփումների տիրույթում։ Սև ու սպիտակի տրամաբանությամբ անընդհատ բաժանումների ենք ականատես լինում, երբ մեր խնդիրն այս պահին միավորումն է։ 

Ու այս ամենի առկայության պարագայում մենք նաև արդյունավետ կառավարման կարիք ունենք։ Իրականում խնդիրները կարող ենք լուծել միայն այն դեպքում, երբ կան ոլորտների համապատասխան մասնագետներ, որոնք ոչ թե պարզապես պարգևավճարներ են ստանում, այլ իրական արդյունքներ են ապահովում։ 

Այսօր արդյունքների մասին չենք կարող խոսել նաև այն պատճառով, որ այս պահին մեր երկրում չկա արդյունավետ, ռացիոնալ կառավարման մեխանիզմ։ Այսօր «քիչ թղթատարություն, մեծ արդյունքներ» կոչված սխեմայի վրա գործունեություն չի ծավալվում»։ 

Նրա խոսքով, թվարկված սկզբունքները պետք է կենդանություն ստանան ու դառնան կառավարման իրականացման հիմքերից մեկը, ինչը երկրում գոհ քաղաքացի տեսնելու հնարավորություն կտա։ «Քաղաքացիների կապը պետական համակարգի հետ ավելի արդյունավետ պետք է լինի։ 

Թղթերի վրա անընդհատ գումարներ ծախսելու փոխարեն կարելի է ստեղծել համակարգեր, որոնց միջոցով քաղաքացիների հետ շփումն ավելի արդյունավետ կլինի։ Նկարագրված սկզբունքները հաշվի առնելու դեպքում մենք ոչ թե թղթի վրա նկարված, այլ իրական արդյունքներ կտեսնենք։ 

Այս համատեքստում կուզենայի շեշտել նաև կառավարման համակարգում ոչ թե «ֆեյսբուքյան իշխանության», այլ ռեալ կառավարում իրականացնելու անհրաժեշտության մասին։ 

Ոչ թե «առցանց իշխանություն», այլ «անցանց իշխանություն», որ հասարակության հետ շփման եզրը լինի ոչ թե ֆեյսբուքյան հարթակը, այլ իրական կառավարման մեխանիզմները։ Ընդհանուր առմամբ, մենք ռազմավարական տեսանկյունից հստակ տեսլական ու հայեցակարգ չունենք, թե ինչպիսի՞ երկիր ենք ցանկանում ունենալ։ 

Մենք այսօր տարբեր՝ թե՛ բռնապետական, թե՛ ժողովրդավարական երկիր լինելու վերաբերյալ որակումներ ենք լսում։ Բայց հարց է՝ ի՞նչ կառավարման ձևով ենք առաջ շարժվում։ Այս առումով, իհարկե, հստակ իրավական բաժանումներ կան, բայց չկա կոնկրետ դիրքորոշում, թե կառավարման ինչպիսի՞ երկիր է Հայաստանը»,-եզրափակեց Ս. Սերոբյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Gagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structure