Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Տնտե­սա­կան զար­գաց­ման մասին խոսք լի­նել չի կա­րող»

INTERVIEW

Տնտեսությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ զրուցել ենք տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ։ 

Առաջին հերթին խոսելով 2019թ.-ին արձանագրված 7,6 տոկոս տնտեսական աճի մասին` մեր զրուցակիցն ընդգծում է, որ տնտեսական զարգացումը ներուժի մեծացումն է, ինովացիաների արդյունք, իսկ տնտեսական աճը ծավալների պարզ մեծացում է, որը չի հանգեցնում ազգային հարստության և բնակչության համընդհանուր բարեկեցության նշանակալի բարձրացմանը: 

«Մենք կարող ենք ասել, որ, այո՛, տեղի է ունեցել տնտեսական զարգացում, եթե կարողանանք փաստել, որ տնտեսության կառուցվածքում նկատվել են որակական փոփոխություններ հատկապես մշակող արդյունաբերության կառուցվածքում։ 

Օրինակ՝ ասել, որ ավելացել է ավելացված մեծ արժեք ստեղծող ճյուղերի բաժնեմասը, ստեղծվել են տնտեսության նոր՝ տեխնոլոգիահենք հատվածներ: Բայց խոսք չի կարող լինել տնտեսական զարգացման մասին, որովհետև այդպիսի նշանակալի տեղաշարժերի մասին վկայող փաստարկները բացակայում են: 

Այսպես, 2002-2007 թթ. երկնիշ աճի ժամանակաշրջանում ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2007 թ.-ին՝ կազմելով 13,7 %։ 2007 թ. մշակող արդյունաբերության կառուցվածքում մեծ բաժնեմասեր են ունեցել սննդամթերքի, ներառյալ խմիչքների արտադրությունը (43,7 %), մեծ բաժնեմաս է ունեցել նաև մետաղագործական արդյունաբերությունը (25,6%), իսկ ծխախոտային արտադրատեսակների արտադրության մասնաբաժինը կազմել է 2,9 %, մեքենաների և սարքավորանքի արտադրությունը՝ 2,1 %։ 

Արդեն 2019 թ. մշակող արդյունաբերությունն ունեցել է հետևյալ կառուցվածքը. սննդամթերքի, ներառյալ խմիչքների արտադրության մասնաբաժինը կազմել է 49, 8 %, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը՝ 13,4 %, մետաղագործական արդյունաբերություն¬՝ 11,4 %, ոչ մետաղական այլ հանքային արտադրատեսակների արտադրություն՝ 5,8 %, մեքենաների և սարքավորանքի արտադրություն (էլեկտրական սարքավորումների արտադրություն)՝ 1,2%: 

Տարիների ընթացքում ձևավորված այս կառուցվածքում դրականն այն է, որ պահպանվում է սննդամթերքի ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինման միտումը. այդ առումով 12 տարում 6,1% հավելաճ կա: Վատ նորությունն այն է, որ 0,9 տոկոսային կետով նվազել է մեքենաների և սարքավորանքի կամ տեխնոլոգիահենք արտադրությունը, որտեղ ստեղծվում է ավելացված ավելի մեծ արժեք: 

Շատ ավելի վատ նորություն է, որ ծխախոտային արտադրանքն է «առաջավոր բնագծեր» նվաճել՝ 2007 թ. 4-րդ տեղից հասնելով 2-րդ հորիզոնական»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Վարդանյանը։ 

Բերելով նաև մի շարք այլ օրինակներ ու հաշվի առնելով վերոնշյալը՝ տնտեսագետը հավելեց. «Այսպիսով, ինչպես երկնիշ աճի, այնպես էլ 2019 թ. 7,6 % աճի մեջ տնտեսական զարգացման բաղադրիչն էական չէ»։ 

Անդրադառնալով «աննախադեպ» որակվող ցուցանիշներին և այդ համատեքստում խոսելով բնակչության եկամուտների, կենսամակարդակի բարձրացման և խնայողությունների հնարավորության մասին՝ նա շեշտեց. 

«Ցավոք, քանի դեռ տնտեսության կառուցվածքում որակական փոփոխություններ տեղի չեն ունենում, բնակչության եկամուտների էական աճ չի կարող գրանցվել: Բացի դրանից, նման տեղաշարժերի արդյունքներն անմիջապես չեն կարող դրսևորվել: 

Այլ բան է, որ մենք 30 տարի, անկախությունից ի վեր, նման փոփոխությունների ուղղությամբ արդյունավետ քայլեր չենք ձեռնարկել։ Նման քայլեր չենք ձեռնարկում նաև ներկայում: 

Պետք է նկատի ունենալ, որ ակնկալվող արդյունքներին հասնելուն ուղղված միջոցառումների համալիրի և դրա իրագործման կառուցակարգերի գործադրումից միայն 15-20 տարի հետո է հնարավոր հասնել սահմանված նպատակներին: 

Ինչ վերաբերում է խնայողություններին, ապա դրանք որտեղի՞ց կարող են սպասվել, եթե բնակչության և երկրի ստացած եկամուտները հնարավորություն չեն ընձեռում զարգացող երկրներին հարիր համախառն խնայողություններ կատարել, ինչն անհրաժեշտ է ներդրումների, ինչպես նաև այդ ճանապարհով երկրի տնտեսական ներուժի մեծացման համար: 

Համախառն ազգային խնայողությունները, բնականաբար, պայմանավորում են նաև հիմնական կապիտալի համախառն կուտակման ցածր մակարդակը, ինչը խոչընդոտում է երկրի տեխնոլոգիական, ինովացիոն զարգացմանը: 

Ցածր արտադրողականության, հետևաբար, կազմակերպությունների, տնային տնտեսությունների ցածր տնօրինվող եկամուտների պարագայում հնարավոր չէ ունենալ խնայողությունների բարձր մակարդակ, ինչը հատկապես կարևոր է օտարերկրյա ներդրումների նվազման ֆոնի վրա: 

Իսկ սպառողական վարկավորման ծավալների մեծացումն այլևս անհնար է դարձնում բնակչության մի ստվար զանգվածի խնայողությունները. դրանք ուղղվում են այդ վարկերը սպասարկելուն»։ 

Խոսելով կառավարության անարդյունավետ ծախսերի, անկախ արդյունքից պաշտոնյաներին տրվող բարձր պարգևավճարների մասին և այդ համատեքստում դիտարկելով սոցիալական ծրագրերի ու ծախսերի բաղադրիչները՝ Գ. Վարդանյանը նկատեց. 

«Անցած 30 տարիների ընթացքում առանձնապես նշանակալի տնտեսական առաջընթաց չի գրանցվել. տնտեսության մեջ տեղի չեն ունեցել որակական կառուցվածքային փոփոխություններ, երկիրը դուրս չի եկել զարգացման ինովացիոն ուղեծիր, հետևաբար, չեն բարելավվել երկրի մրցունակությունն ու բնակչության համընդհանուր բարեկեցությունը:

Խնդիրն այդ գումարը չէ: Ավելի մտահոգիչ է, որ հասարակության մեջ այրվել, փլուզվել են մեծաթիվ կամուրջներ: 

Դրանք եղել են միմյանց վստահելու, պետական շահերն անձնականից վեր դասելու, երկրի առջև ծառացած մարտահրավերներն ըմբռնելու կամուրջները: Խնդիրը նաև բարձր պաշտոնյաների բարձր պարգևատրումները չեն: 

Խնդիրն այն է, թե որքանո՞վ են արդյունավետ գործում նրանց կողմից ղեկավարվող բնագավառները: Իսկ ավելի ընդհանրական՝ խնդիրը պետության, պաշտոնյայի նկատմամբ ժողովրդի շրջանում տարիներ շարունակ ձևավորված և այսօր էլ պահպանվող վստահության ցածր մակարդակն է»։ 

Նա շեշտեց, որ պետությունը պետք է բոլորին էլ արժանապատիվ վարձատրի, բայց դրան զուգահեռ խստորեն նաև արդյունքներ պահանջի: Տնտեսագետը նաև ընդգծեց, որ վարձատրության չափանիշները շուկայական տնտեսության պայմաններում հայտնի են. 

«Որքան բարձր է աշխատողի որակավորումը, պատասխանատվության աստիճանը, ինչպես նաև աշխատանքի բարդությունը, այն քան նա ավելի բարձր է վարձատրվում: Իսկ ինչ վերաբերում է սոցիալական ծրագրերին, ապա դրանց մի մասը կարող է իրագործվել ուղղակի «փող տպելու» միջոցով: 

Կանխազգալով որոշ զգուշավոր մակրոիստների զարմանքը՝ ինֆլ յացիայի և այլնի համատեքստում, բացատրեմ վերոնշյալը: Կան հեղինակավոր արտասահմանյան հաստատությունների հետազոտություններ, որոնք փաստում են, որ, օրինակ՝ կենսաթոշակառուների, նպաստառուների վճարումների կրկնակի կամ եռակի բարձրացումն էական ազդեցություն չի կարող ունենալ ինֆլ յացիայի վրա: 

Բացի դրանից, տնտեսական աճի ու զարգացման տեսանկյունից մինչև 4-5 % ինֆլ յացիան անհրաժեշտ է: Դրանից հետո արդեն կարելի է քայլ անել՝ էապես բարձրացնելով կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի և պետական հատվածում մյուս զբաղվածների վարձատրությունը»։ 

Իսկ թե ինչպիսի՞ կառուցվածք ունի այսօր տնտեսությունը, և որո՞նք են այն հիմնական խոչընդոտները, որոնք այս պահին խանգարում են տնտեսության զարգացմանը, Գագիկ Վարդանյանը նախ շեշտեց, որ երկրի տնտեսության կառուցվածքը միտված չէ ավելացված մեծ արժեքի ստեղծմանը: 

«Փաստորեն, ՀՀ-ն չունի մեքենաշինական ու քիմիական համալիրներ, որոնք տասնամյակներ շարունակ եղել են մեր ժողովրդի ոչ միայն պարծանքը, այլև այն ժամանակների չափանիշներով՝ նրա բարեկեցության գրավականը: 

Տնտեսության կառուցվածքի առումով ևս մի կարևոր հանգամանք առանձնացնեմ: Նկատի ունենալով, որ ՀՀ-ն փոքր ներքին շուկա ունի, այս պարագայում մեր երկրի աճի ու զարգացման գրավականն արտաքին շուկաներ դուրս գալն է: 

Այստեղ կարևոր է, թե արտահանման ծավալում որքան է կազմում ավելացված արժեքը, ինչն էլ պայմանավորված է տեխնոլոգիահենք արտադրությունների և ծառայությունների զարգացմամբ: 

Ակսած ՏՏ-ն կառավարության կողմից գերակա ճանաչելու որոշումից՝ ծառայությունների մասով ինչ-որ տեղաշարժեր նկատվում են։ Այդուհանդերձ, սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է երկրի տեխնոլոգիական կլանող կարողության մեծացման ճանապարհին»,-ասաց նա՝ հավելելով, որ ցանկացած երկրի տնտեսական զարգացման համար պահանջվում են նաև ներդրումներ, որոնց ներգրավման համար որոշակի պայմաններ են անհրաժեշտ։ «Մասնավորապես, կայուն կառավարություն, վստահության մթնոլորտ, օրենքի գերակայություն և նպաստավոր ներդրումային միջավայր: 

Եթե նույնիսկ վերոնշյալ հիմնական պայմանները ստեղծվեն, կարող են լինել այլ գործոններ, որոնք ներդրողներին կստիպեն հրաժարվել ներդրում անելու որոշումից: Կան տնտեսական զարգացմանը խոչընդոտող նուրբ բաղադրիչներ, որոնք առնչվում են ազգի հոգեկերտվածքին և նրա ավանդույթներին: 

Այլ խոսքով` տնտեսական զարգացումը կարող է պայմանավորված լինել նաև այն ոչ նյութական ակտիվներով, որոնք, ընդհանուր առմամբ, վերաբերում են մշակութային արժեքներին: 

Տնտեսության զարգացման հաջողությունը հիմնականում պայմանավորված է մշակույթում, արժեհամակարգում, ոչ ֆորմալ հաստատություններում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու, այլ խոսքով` առաջընթացի համընդհանուր արժեքներ ստեղծելու երկրի կարողությամբ»,-եզրափակեց Գ. Վարդանյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank