Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Պետ­դե­պը շնոր­հա­վո­րել է Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դին «ակ­տիվ և մրցակ­ցա­յին ընտ­րու­թյուն­նե­րի կա­պակ­ցու­թյամբ»

SOCIETY

ՏՈՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՐ

Հանցագործությունների զոհերի աջակցության համաշխարհային օր, Հայաստան՝ Վարդանանց տոն, Եգիպտոս՝ Միասնության օր, Հնդկաստան՝ Մայրության օր, Կատար՝ Էմիրի թագադրման օր, Ղըրղըզստան՝ Կադաստրի աշխատողների օր, Ճապոնիա՝ Կատվի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1909 - ծնվել է խորհրդային բանակի հայ գեներալ-մայոր Տարաս Թուսուզյանը։ 

1920- Ստեփանակերտում ադրբեջանցի զինվորականների կողմից սկսվել են հայ բնակչության ջարդեր, որոնց արդյունքում զոհվել է մոտ 400 հայ։ 

1938– ծնվել է նշանավոր ռեժիսոր-վավերագրող Արտավազդ Փելեշյանը: 

1940– ծնվել է քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի 1-3-րդ գումարումների պատգամավոր Արշակ Սադոյանը: 

1952– ծնվել է ամերիկահայ տիեզերագնաց-օդաչու, բժշկագիտության դոկտոր, հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը: 

1988– Արցախյան ազատամարտի ժամանակ սկսվել է Ասկերան-Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ աղդամցի ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի զինված հարձակումը, որն ավարտվել է Բաքվի և Խորհրդային Ադրբեջանի այլ բնակավայրերի հայ բնակչության ջարդի ու բռնի տեղահանության գործողություններով: 

2001-տեղացած առատ ձյան պատճառով ձյան ծածկույթի բարձրությունը Ապարանում հասել է մինչև 84 սմ-ի, մյուս տարածաշրջաններում եղել է 30 սմ-ից ավելի: Փակվել են հանրապետական նշանակության գրեթե բոլոր ճանապարհները։ 

2005-Ադրբեջանի մաքսային ծառայության և տրանսպորտի նախարարության համատեղ ստուգումներից հետո բեռնաթափվել է շուրջ 200 վագոն, որոնք Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան էին տեղափոխում նավթամթերք և վառելիք: 

2008- ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ, որում շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «փետրվարի 19-ի ակտիվ և մրցակցային ընտրությունների կապակցությամբ»: 

2014 - վախճանվել է աստղագետ, ֆիզիկոս, գրող, նկարիչ Գրիգոր Գուրզադյանը։ 

2018- Նիդերլանդների խորհրդարանի Ստորին պալատը քվեների մեծամասնությամբ ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ:

ԱՇԽԱՐՀ

1512 –վախճանվել է իսպանացի քարտեզագիր, բնախույզ Ամերիգո Վեսպուչին։ 

1632 -Գալիլեո Գալիլեյը հրապարակել է իր ամենակարևոր աշխատանքը՝ «Երկխոսություն աշխարհի պտոլոմեյան և կոպերնիկոսյան երկու կարևորագույն համակարգերի մասին» աշխատությունը, որը կարևոր ազդեցություն է ունեցել աստղագիտության հետագա զարգացման վրա։ 

1732 –ծնվել է Միացյալ Նահանգների 1-ին նախագահ Ջորջ Վաշինգտոնը։ 1788 - ծնվել է գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերը։ 

1797 -առաջին կոալիցիայի պատերազմի ընթացքում տեղի է ունեցել հեղափոխական Ֆրանսիայի ֆիշգարդյան ներխուժումը Մեծ Բրիտանիայի տարածք, որը անգլիական պատմության մեջ մտել է որպես «վերջին ներխուժում բրիտանական կղզիներ»։ 

1810 - ծնվել է լեհ դաշնակահար և կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը։ 

1819 -Վաշինգտոնում ստորագրվել է Ադամս-Օնիսի պայմանագիրը, համաձայն որի, Ֆլորիդան Իսպանիայից անցել է ԱՄՆին (վաճառվել է 5 միլիոն դոլարով)։ 

1828- Ֆրիդրիխ Վյոլերը հայտարարել է, որ անօրգանական նյութերից սինթեզել է օրգանական նյութ՝ միզաթթու։ 

1840 - ծնվել է գերմանացի քաղաքական գործիչ Ավգուստ Բեբելը։ 

1848 - Փարիզում սկսվել է բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն, որը բերել է Հունիսյան միապետության անկման։

 1875- վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Բատիստ Կամիլ Կորոն։

 1941– վախճանվել է կանադացի ֆիզիոլոգ Ֆրեդերիկ Բանտինգը, որը ինսուլինի հայտնաբերման համար ստացել է Նոբել յան մրցանակ: 

1942 - վախճանվել է ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգը։ 

1946- բժիշկ Զելման Վակսմանը հայտնագործել է ստրեպտոմիցին հակաբիոտիկը։ 

1974– ծնվել է անգլիացի երգիչ և երաժիշտ, նախկին զինվորական Ջեյմս Բլանտը: 

1979 - Սենթ Լյուսիան ստացել է անկախություն Միացյալ Թագավորությունից։ 

1980 - վախճանվել է ավստրիացի բանաստեղծ, դրամատուրգ Օսկար Կոկոշկան։ 

2014 -Գերագույն ռադայի որոշմամբ Ուկրաինայի 4-րդ նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարվել է սահմանադրական պարտականությունների կատարումից ինքնամեկուսացված։

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia