Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սիլվա Հովակիմյան. Թաքնված կապեր (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)

CULTURE

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՍԻԼՎԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ԹԱՔՆ­ՎԱԾ ԿԱ­ՊԵՐ

Առավոտյան արթնացա սրտիս ճնշող ցավից: Մատներիս ծայրով դիպա մազերիս և որտեղից որտեղ հիշեցի, թե ջահել ժամանակ մազս ինչ ենթարկվող էր: Ու հանկարծ կադրերն արագ հետ գնացին, ու ասես կինոժապավենի վրա բացվեց այն տեսարանը, երբ ես նստած եմ միջանցքի հայելու առջև, և հայրս զայրացած կտրատում է մազերս՝ ոնց պատահի, որտեղից պատահի, մայրս էլ կանգնած է լուռ ու ոչինչ չի ասում: Արցունքներիս միջից նայում եմ սեփական զավեշտալի արտացոլանքիս՝ թաքուն հուսալով, որ առավոտյան մի բան կանեմ, զի գիտեմ՝ մազս ենթարկվող է:

Իններորդ դասարանի աշակերտ էի, սիրունատես աղջիկ, և ահա, այսպես տեսքս աղավաղելով՝ փաստորեն ծնողներս փորձում էին «առաջն առնել», որ ուշադրություն չգրավեմ: Հավատս չի գալիս, երբ հիշում եմ հիմա: 

Չեմ կարող հավատալ, որ մայրս կարող էր դա թույլ տալ: Մյուս կողմից էլ հասկանում եմ նրանց տագնապը: Նախադեպն այն էր, որ այդ օրը, չգիտեմ թե ինչպես, սխալ համարի տրոլեյբուս էի նստել և քսան րոպե ուշ էի դասից տուն հասել: 

Եվ քանի որ վազել էի ճանապարհին, որ չուշանամ, դեմքս շառագունել էր, շուրթերս կարմրել էին, ու հևում էի: Մազերս էլ երևի քանդվել էին: Այսպիսով, ես պատժվում էի մի բանի համար, որ կասկածոտ միտքն էր պատկերել, կամ էլ մի բանի համար, որը հնարավոր էր, որ լիներ: 

Հայրս ապտակեց, իսկ հետո, երբ սենյակումս էի, եղբայրս, որ հասակակիցս էր ու ընկերս, ներս մտավ ձեռքին մի կտոր բամբակ, քսեց շուրթերիս ու դուրս եկավ: Ստուգում էին՝ շրթներկ կա, թե չէ: 

Դրան հաջորդել էր մազերս կտրելը: Այս էպիզոդը երբեք գլխիցս դուրս չի եկել բոլոր այս տարիների ընթացքում, բայց ամեն անգամ, երբ հիշել եմ այդ մասին, հիշել եմ հումորային երանգով՝ շեշտը դնելով իմ արհեստավարժության վրա, այն բանի, որ հաջորդ օրն այնքան գեղեցիկ սանրվածք էի ստացել, որ ընկերուհիներս համոզում էին միշտ այդպես կարճ կտրել մազս: Այսպես, ծիծաղաշարժ շունչ տալով ողջ իրողությանը, անգիտակցաբար ճնշել եմ ցավն ու վիրավորանքը, որովհետև երբևէ թույլ չեմ տվել ինձ որևէ խոհ, որը կարող էր ստվերել իմ բարի ու լավ ծնողներին: Եվ ահա, առաջին անգամն էր, որ մտաբերեցի այս դեպքը` կրծքավանդակումս ճնշող ցավ զգալով: 

Առաջին արձագանքս այն էր, որ այս անսպասելի փոփոխությունը պատահական չէ, և որ պատճառն այլ տեղ է թաքնված, ու որ այս վերհուշս մի այլ, ավելի կարևոր բան է բացահայտելու իմ ներկա հոգեվիճակի վերաբերյալ: 

Ամեն բան իր ժամանակն ունի: Գուցե հիմա է հասել պահը, երբ արդեն պատրաստ եմ նայել իրողության աչքերի մեջ: 

Փորձեցի կենտրոնացնել միտքս այլ դեպքեր վերհիշելու համար և մտքով հնարավորինս հետ գնալ հիշողություններիս խորքը, որպեսզի կարողանամ գտնել այն առաջին անգամը, երբ այսպես վիրավորվել եմ և այսպիսի ցավ եմ զգացել: Այդ գիշեր երազիս ինձ մի փոքրիկ բանալի էին տվել, որ գնամ թիվ վեց դասասենյակ: 

Բանալին պայուսակիս մեջ էի դրել: Ուրեմն, ինչ-որ անձնական հարց է: Եվ կապ ունի վեց թվի հետ: Վեցերորդ դասարան: Այստեղ է պետք փնտրել բանալին: Ի՞նչ է եղել վեցերորդ դասարանում: Վեցը շրջված ինն է: 

Իններորդ դասարան: Կապվում է այսօրվա վերը նկարագրածս տեսարանի հետ: Ուրեմն, ճիշտ է ընթացքը: Ահա, հիշեցի: Վեցերորդ դասարանս նոր եմ ավարտել: Ամառային արձակուրդներ էին, ճակատիս մի փոքր մազափունջ էի կտրել: Հայրս մորս միջոցով փոխանցեց, որ հիասթափեցրել եմ իրեն և այլևս չխոսեց ինձ հետ: 

Ես անտեսված էի մի ամբողջ տարի: Չէր խոսում ո՛չ ինձ հետ, ո՛չ իմ մասին, ասես գոյություն չունեի: Յոթերորդ դասարանում էի, այսինքն, մեկ տարի անցել էր այդ օրից, սենյակումս էի: 

Հորս ձայնը լսեցի հյուրասենյակից, զրուցում էր հյուր եկած մի ընկերոջ հետ: Մեր լուսանկարն էր ցույց տալիս ու ամենքիս մասին ինչ-որ բան ասում: Այդ ժամանակ գունավոր ակնթարթային նկարները նորություն էին: Հերթով ակնարկում էր մեր հագուստի գույներն ու հիանում նկարով: Երբ հերթն ինձ հասավ՝ սիրտս սկսեց արագ բաբախել:

Շունչս պահած սպասում էի: Իսկ հենց հնչեց իմ անունը՝ շունչս կտրվեց հուզմունքից, սիրտս ասես ուզում էր դուրս թռչել, ու այրող արցունքներս թրջեցին շիկնած դեմքս: Նույն ցավն էր: Կրծքավանդակի նույն ճնշող ցավը: 

Այստեղ է, ուրեմն, արմատը:

Այսօր նույն ցավն է տանջում հոգիս, որը փորձում եմ անտեսել, կամ, ավելի լավ է ասել, թաքցնել, և կամ նույնիսկ ժխտել, չմտածել այդ մասին: Այնպես որ, հասկանում եմ, որ այսօրվա հանկարծահաս վերհուշս ինձ ուզում էր բերել-հասցնել իմ ներկա հոգեվիճակին ու վիրավորված զգացմունքներին, որ չփախցնեմ հայացքս, այլ նայեմ այն փաստին, որ ամուսնության երեսուն տարիների ընթացքում ամուսնուս պարբերաբար և այժմ արդեն չորս տարի շարունակ հետս չխոսելը վիրավորել է հոգիս: Գուցե այս է այն դուռը, որ երազիս բանալին պիտի բացեր:

Լավ, ենթադրենք: Իսկ ո՞րն է ասելիքը, դասը: Ենթադրենք, թե իմաստն այն է, որ մատս դնեմ հիմքին ու հասկանամ, թե որքան է այն վնասել ինձ այս ամբողջ տարիների ընթացքում, որ տեսնեմ պատճառը, թե ինչու է այն դեռ ցավ տալիս սրտիս. քանի որ հին վերքերը դեռ ցավեցնում են:

 Եվ երբ գիտակցեմ, թե ինչպես և ինչ աստիճանի է անցյալը վնաս տվել ինձ, և այն պահից, երբ նայեմ դրա աչքերի մեջ ու ազատ արձակեմ, և՛ կազատվեմ ես, և՛ ավելի հեշտ կհարաբերվեմ իմ այսօրվա դժվարություններին: Ինչ վերաբերում է իմ ներկային, ես հեռացրել եմ ինձ առկա փաստից և հուզական ոչ մի կապ չունեմ այլևս դրա հետ, բայց գիտեմ նաև, որ դա խուսանավելու մի ձև է ընդամենը:

 Ընտրում եմ անտեսելու դեմ անտեսելը: Բայց դա էլ ինքնապաշտպանության ձև է: Կարծում էի, թե ազատել եմ ինձ դրանից, բայց ինչպես տեսնում եմ, այդպես չէ, քանի որ սրտիս խորքում՝ լավ թաքցրած, դեռ կա ցավը: 

Եվ այս առավոտյան խիստ խոցելի էի հեռավոր անցյալում կատարվածի հանդեպ: Եվ ճիշտ նույն բանն էի զգում: Զգացողությունս չէր խաբում: Այնպես որ, ոչինչ էլ չեմ հաղթահարել տարիների ընթացքում: Եվ ամենևին էլ ոչ էական չէ: 

Գուցե այս է բանալին:

Էլի դեպքեր եմ հիշում հիմա: Շարունակում եմ փորփրել անթեղված հուշերիս գաղտնարանը: Միտքս գնում է հեռու-հեռու, ու ահա մի փոքրիկ աղջիկ եմ տեսնում կանգնած շփոթահար ու վախվորած, ուզում եմ մոտենալ նրան, բռնել ձեռքն ու ասել. «Լսի՛ր, փոքրիկ աղջիկ, ես այստեղ եմ, քո կողքին, դու այլևս մենակ չես, դու այլևս մերժված չես, ամեն ինչ ավարտված է, ես միշտ կպաշտպանեմ քեզ, վստահիր ինձ, ես միշտ քո կողքին կլինեմ: Ես քո լավագույն ընկերն եմ»:

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia