Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ակվեդուկ. աշխարհի ամենահին կառույցներից մեկը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատմական վկայությունները ցույց են տալիս, որ ջրմուղներ մարդիկ օգտագործել են անգամ Քրիստոսից հազար տարի առաջ: Այնուամենայնիվ, դա զանգվածային չի եղել: Առաջին անգամ հին հռոմեացիների կողմից է ստեղծվել հզոր և խիտ ջրամատակարարման համակարգ: 

Հռոմի բնակչությունն այդ ժամանակ հասնում էր 1 միլիոն մարդու, իսկ կառուցված ջրամատակարարման համակարգը կարող էր բավարարել յուրաքանչյուր բնակչի կարիքները՝ մեկ անձին մինչև 1 խորանարդ մետր ջուր օրական սպառման քանակով: 

Տարօրինակ է, բայց ներկայումս Հռոմի բնակիչների կողմից ջրի սպառման ցուցանիշը երեք անգամ պակասել է: Հռոմում ջրամատակարարման համակարգի կառուցման համար օգտագործվել են հաղթական ռազմական արշավների ընթացքում առգրավված փողերն ու նյութերը: Նույն նպատակին են ուղղվել նաև հավաքած պետական միջոցները: 

Օրինակ՝ Աշոյի ջրամբարը, որը կառուցվել է մ.թ.ա. 250-ին, ստեղծվել է Պիրրուսի նկատմամբ ավելի վաղ տարած հաղթանակի արդյունքում առգրավված միջոցներով, իսկ մ.թ.ա.144 թվականին Կորնթոսը գրավելուց և թալանից հետո առգրավված միջոցները հռոմեացիների կողմից ուղղվել են Մարցիուսի ջրամատակարարման համակարգի՝ ջրմուղի կառուցմանը: 

Հռոմեական ջրմուղը պահվում էր ջրի օգտագործման դիմաց գանձված հարկերի հաշվին: Առաջին հերթին հաստատագրված հարկեր էին գանձվում՝ ըստ բաղնիքների և լոգարանների: Հռոմեական ակվեդուկների՝ ջրմուղների կառուցումը տեղի է ունեցել հետևյալ սխեմայով: Նախ՝ հայտնաբերվել է ծովի մակարդակից բարձր գտնվող առատ ջրաղբյուր և դրա շուրջը փորվել է մեծ ջրամբար: 

Ջուրը օգտագործողներին հասցնելու համար քաղաք է առաքվել վերգետնյա ջրատարների կամ էլ ստորգետնյա թաքնված խողովակների միջոցով, որի արտադրության համար օգտագործվել է կավ, փայտ կամ կապար: 

Համարվում է, որ ջրատարների արտադրության համար կապարի օգտագործումը Հռոմեական Կայսրության փլուզման պատճառներից մեկն է հանդիսացել, քանի որ կապարը հատկություն ունի կուտակվել մարդու օրգանիզմում և առաջացնել ուռուցքային հիվանդություններ, որոնք էլ հանգեցնում են վաղ տարիքային մահացության, ընդ որում, դա չի շրջանցել նաև հռոմեական տիրակալներին, նրանց ընտանիքների անդամներին և ազնվականներին: Ստորգետնյա ջրամատակարարման խողովակաշար կառուցելու համար փորել են փափուկ հողը, այնտեղ քարերով շարված փոքր ջրանցքներ պատել և վերևից կամարաձև ծածկել: 

Պինդ ժայռերի հանդիպելիս փորել են թունելներ: Հավասար հեռավորությունների վրա ջրամատակարարման խողովակաշարերի մեջ եղել են օդափոխման անցքեր, ինչը թույլ չի տվել, որ ջուրը «ծաղկի» և ներծծվի տհաճ հոտերով: Ջրագծերը, որոնք կառուցվել են գետնից վեր, եղել են կամարներով պատերի վրա: Սվաղի օգտագործումը մեծացրել է դրանց ջրամեկուսացումը: 

Օդափոխման խնդիրները լուծվել են այնպես, ինչպես ստորգետնյա ջրատարներում: Հռոմեական ակվեդուկների շինարարությունը եղել է շատ որակյալ, ինչը թույլ է տալիս, որ նրա առանձին հատվածներն ու հիդրավլիկ կառույցները (օրինակ ՝ շատրվանները) մնան աշխատանքային վիճակում մինչև օրս: Հռոմում առաջին ջրմուղի կառուցումը (Aqua Arria) ավարտվել է մ.թ.ա. 312 թվականին: 

Դրա հիմնական շինարարը եղել է Ափիոս Կլավդիոսը, որը հայտնի է նաև որպես Հռոմում առաջին ճանապարհ կառուցող: Այս ջրմուղը ունեցել է ինչպես ստորգետնյա, այնպես էլ վերգետնյա խողովակաշարեր: Նրա ստորգետնյա հատվածի երկարությունը մոտ երկուսուկես կիլոմետր է, իսկ վերգետնյա հատվածը, որը կառուցվել է կամարների վրա և անցնում է ուղղակիորեն քաղաքի տարածքով, մոտ մեկ կիլոմետր է: Մ.թ.ա. 273 թվականին Հռոմում սկսվել է նոր, հիմնականում ստորգետնյա ջրմուղի շինարարություն, իսկ մ.թ.ա. 146 թվականին ավարտվել է նման տիպի երրորդ օբյեկտի (Մարցիուս ջրմուղ) շինարարությունը, որի երկարությունը 7 մղոն է: 

Մեր թվարկության 1-ին դարի վերջում Հռոմում գործել է 9 ջրմուղ, որոնք քաղաքին ապահովել են օրական 5,5 միլիոն դույլ ջրով: Հաջորդ երկու դարերի ընթացքում ջրագծերի քանակը ավելացել է ևս չորսով: Ջրմուղի շահագործմամբ զբաղվել են մեծ թվով պաշտոնատար անձինք: 

Ջուրն ունեցել է մեծ պահանջարկ և եղել է էժան: Չնայած դրան, բնակչության կողմից սպառման հսկայական ծավալների պատճառով պետությունը զգալի եկամուտներ է ունեցել: Ջրի մեծ քանակի սպառումը բարձրացրել է ջրահեռացման համակարգ ստեղծելու հարցը: Արդյունքում օգտագործված ջուրը ջրահեռացման ջրանցքներով դուրս է բերվել և լցվել Տիբր գետը: Ժամանակի ընթացքում ջրահեռացման համակարգից փչող տհաճ հոտի պատճառով դրանք սկսել են պարսպապատվել, և մ.թ.ա. 2-րդ դարում Հռոմի գլխավոր կոյուղու ջրանցքը ծածկվել է կամարով: 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal