Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչ­պե՞ս են իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ներ­կա­յա­նա­լու Լյուք­սեմ­բուր­գի ներդ­րու­մա­յին հա­մա­ժո­ղո­վին

ANALYSIS

Տարիներ շարունակ մեզանում խոսվում է արտերկրից ներդրումներ ներգրավելու անհրաժեշտության մասին, որը պետք է խթան դառնա Հայաստանի տնտեսական առաջընթացի համար։ 

Իսկ 2018 թվականին իշխանափոխություն իրականացնելու ժամանակ Փաշինյանը կարողացավ իր շահերի համար օգտագործել նաև ներդրումներ ներգրավելու թեման՝ խոստանալով, որ եթե ինքը գա իշխանության, ապա սփյուռքից և արտերկրից հսկայական ներդրումային հոսք է սպասվում։ 

Եվ 2018 թվականի դեկտեմբերին, երբ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, կարողացավ խորհրդարանում մեծամասնություն ստանալ և ձևավորել կառավարություն, վերջինս անընդհատ հավաստիացնում էր, թե շուտով արտերկրյա գործարարները հեղեղի պես Հայաստանում ներդրումներ են կատարելու, գործարաններ են բացելու և այլն։ 

Ուստի ցույց տալու համար, որ այս ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում, վարչապետն իր համարյա թե բոլոր արտերկրյա այցելությունների ընթացքում կրկնում էր այն հիմնավորումը, թե, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետո բարելավվել է Հայաստանի ներդրումային դաշտը, և լավագույն պայմաններն են ստեղծվել մեր երկրում տնտեսական գործունեություն ծավալելու համար։  

Վարչապետը նույնիսկ մասնակցում էր գործարարությանը վերաբերող տարբեր համաժողովների, հանդիպումներ ունենում առանձին խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ և նրանց ներկայացնում Հայաստանի տնտեսական գրավչությունը։ 

Իսկ թե կոնկրետ «թավշյա հեղափոխությունը» գործնական տեսանկյունից ինչով է գրավիչ դարձրել Հայաստանը, դժվար է միանշանակ պատասխան տալ։ Դժվար է նույնիսկ Փաշինյանի համար: 

Իշխանությունները շատ են շահարկում այն թեման, թե իբր իրենց պաշտոնավարման ընթացքում գործարարների սեփականությունը և միջոցները ավելի պաշտպանված են դարձել, սակայն նախկինի համեմատ գրեթե ոչինչ չի փոխվել, դեռ մի բան էլ գործարարների գործունեությունը խոչընդոտող հանգամանքներ են ի հայտ եկել։ Եվ պատահական չէ, որ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել և դիմել է Սահմանադրական դատարան՝ դրա՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։ 

Ու այսպիսի պայմաններում չպետք է զարմանալ, որ ոչ միայն խոշորածավալ ներդրումներ չկան, մի բան էլ կապիտալի արտահոսքը շարունակվում է։ Այնինչ պետք էր գործարարությամբ զբաղվելու միջավայրը բարելավել տարբեր օրենսդրական նախաձեռնությունների, խոշորածավալ ծրագրերի իրականացման համար համապատասխան արտոնությունների, հարկային քաղաքականության և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման միջոցով։ 

Իսկ առաջիկայում նախատեսվում է ԵՄՀայաստան ներդրումային համաժողովի անցկացումը Լյուքսեմբուրգում, և հարց է, թե իշխանության ներկայացուցիչներն ինչպես են տնտեսական առումով Հայաստանի գրավչությունը ներկայացնելու այդ համաժողովին, որպեսզի եվրոպացի գործարարները ցանկություն հայտնեն մտնել հայկական շուկա և ներդրումներ անել։ 

Թե՞ Լյուքսեմբուրգի ներդրումային համաժողովը կդասվի այն գործարար համաժողովների շարքին, որոնք տարիներ շարունակ տեղի են ունեցել ու սահմանափակվել են միայն հանդիպումներով և ելույթներով՝ այդպես էլ չտեղափոխվելով գործնական հարթություն։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia