Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իսկ տա­նից դուրս կա­րե­լի է ամեն ինչ ջար­դել ու քան­դե՞լ.

SOCIETY

Մենք տեղական իշխանություններից պարբերաբար պահանջում ենք, որ փողոցներում գիշերային լուսավորություն լինի, ամեն քայլափոխին տեղադրված լինեն աղբամաններ, ժամանակակից և հարմարավետ ավտոբուսներ սպասարկեն մեզ, դե իսկ, ինչպես հաճախ ասում են, «մահվան» վերելակներն էլ օր առաջ փոխարինվեն։ Իսկ ի՞նչ ենք անում մենք, երբ ունենում ենք այդ ամենը։ 

Վերելակի վերանորոգումից մեկ ամիս էլ չանցած փչացնում ենք դրա պատերը, թանաք լցնում և բանալիով գծեր քաշում դրանց վրա։ Մի օր էլ գուցե դիտմամբ պարանները կտրե՞նք, ի՞նչ կա որ։ Կոտրում, այրում, փչացնում կամ օգտագործման համար ոչ պիտանի ենք դարձնում այն նոր աղբարկղները, որոնց բացակայությունից դժգոհում էինք, ասում՝ աղբը թափելու տեղ չկա։ 

Պատռում ենք նոր, հարմարավետ ու անվտանգ տեղափոխումն ապահովող ավտոբուսների աթոռների պաստառները և ոչ միայն։ Պարբերաբար դժգոհում ենք, որ շատ փողոցներում կամ գետնանցումներում լուսավորությունը թերի է կամ բացակայում է, բայց լինելու դեպքում էլ կոտրում կամ գողանում ենք նոր տեղադրված լամպերը։ Գողանում եք, որ ի՞նչ անեք։ 

Աղբամանն այրում եք, որ ի՞նչ անեք, նոր վերանորոգված վերելակը ձեզ ինչո՞վ է վնաս տալիս։ Անկեղծ չեմ հասկանում՝ մենք չե՞նք ուզում մաքուր ու գեղեցիկ տեսնել մեր քաղաքը։ Տպավորություն է, թե այս ամենի մեջ դիտավորություն կա։ Նայում ես՝ հասուն մարդիկ են, բայց գետնանցումի լամպերն են «ցրում», ախր, դա գողություն էլ չես կարող անվանել։ 

Մարդիկ մոռանում են՝ այն վնասը, որը քաղաքին կամ պետությանն են տալիս, առաջին հերթին իրենք իրենց են տալիս։ Իշխանությունները կգան ու կգնան, բայց երկիրն ու քաղաքը մերն է, աղբամանն ու ավտոբուսը շարունակելու ենք օգտագործել մենք ու մեր երեխաները, նույն աղբամանում շարունակելու ենք աղբ թափել՝ անկախ նրանից՝ ովքեր կլինեն քաղաքապետն ու ավագանու անդամները։ 

 

Լավ, ի՞նչ անել։ Կասեք՝ տուգանել կարգազանցներին։ Կարծում եք՝ կօգնի՞։ Վստահ չեմ։ Դա գուցե 10 վնասարարից հինգ-վեցին սթափեցնի, բայց եթե մարդն իր տեսակով անկարգապահ է, փնթի, եթե նրա մեջ այդպես էլ չի հասունացել, ավելին՝ բացակայում է քաղաքացին, տուգանքն էլ նրա կյանքում ոչինչ չի փոխի։ Ասենք՝ տուգանքը կվճարի, կհայհոյի իշխանություններին, թե նրանք ինչ վատն են, թալանում են ժողովրդին կամ էլ տուգանքը չի վճարի՝ շարունակելով հայհոյել, ու էլի աղբը կթափի ուր պատահի։

Մարդիկ կան, որոնք պարբերաբար «սղոցում» են դիմացինի ականջները՝ պատմելով, թե գիտեք՝ Եվրոպայում գետնին թափված աղբ, ծխախոտի մնացորդ, անսարք վերելակ չեք տեսնի։ Իրենք եվրոպաներ ու ամերիկաներ տեսած մարդիկ են։ Մեկը լինի ասի՝ որ մեքենայի միջից փորձում ես Շաքիլ ՕՆիլին բնորոշ հնարքով աղբը նետել աղբարկղը, բայց աղբը հայտնվում է գետնին, այդ դեպքում ո՞վ է մեղավոր, որ փողոցը կամ բակը կեղտոտվեց։ Աղբարկղը կա, դժվա՞ր է մեքենայից իջնել, և աղբը թափել իր համար նախատեսված տեղում։

Տեսնես՝ մարդիկ իրենց տա՞նն էլ են հատակին ծխախոտի մնացորդներ նետում, մաքրում կարտոֆիլն ու կեղևները թափում հատակին, ջրի շիշը նետում անկողնու կամ բազմոցի վրա, ոտքով շրջում աղբամանը կամ էլ ծխախոտով այրում կահույքը։ 

Իհարկե՝ ոչ, չեն անում (կամ՝ մեծամասամբ չեն անում), որովհետև դա իրենցն է, իրենք գիտեն դրա արժեքը, գիտեն՝ քանի ժամ են աշխատել, որ գնեն այդ կահույքը, հեռուստացույցը։ Տունը փայլում է մաքրությունից։ 

Դա իրենց սեփականն է, իսկ քաղաքի հետ ամեն ինչ էլ կարելի է անել։ Տանիցդ ոտքդ դուրս դրեցիր, արդեն քոնը չէ, կարող ես կոտրել էլ, աղտոտել էլ։ Իհարկե, կան խնդիրներ, Երևանում, առավել ևս այլ բնակավայրերում աղբի համար չնախատեսված վայրում աղբ կա կուտակված, բայց դա չի նշանակում, որ ես էլ պետք է տանեմ ու իմ աղբն ավելացնեմ դրան, եթե նստարանի փայտերից մեկը պոկված է, չի նշանակում, որ մեկն էլ ես պետք է պոկեմ, և այսպես շարունակ։ 

Մենք կարիք ունենք ինքներս մեզ փոխելու, ինչ-որ առումով դաստիարակելու։ Երբեմն թվում է, որ այդ «մենք»-ը դարձրել ենք դրոշակ ու պարզած գնում ենք առաջ։ Իսկ թե ուր, առանձնապես չգիտեինք էլ։ «Մենք», որ կայինք, նրանք ծառերի վրա էին, «մենք», որ գիր ու գրականություն ունեինք, «դուք» ո՞ւր էիք, «մենք», «մենք», անընդհատ «մենք»։

 Իսկ գուցե ժամանա՞կն է «մենքի» դրոշը ծալել, դարակը դնել և քաղաքացի դառնալու ճանապարհը բռնել։ Ամեն մեկս մեր տեղում, ամեն մեկս պատասխանատու մեր բակի, փողոցի, քաղաքի ու երկրի համար։ Ոչ միայն ժամանակն է, այլ մի բան էլ ուշացել ենք։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia