Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հերպեսի առաջացման պատճառներն ու բուժման արդյունավետ տարբերակներ

LIFE

Հերպեսը վիրուսային ինֆեկցիա է, որը ախտահարում է լորձաթաղանթն ու մաշկի արտաքին ծածկույթը: Շատերին ծանոթ է  շուրթերի տարածքում փոքր պղպջակների տեսքով հայտնված ցանը: Հիմնականում վիրուսն արտահայտվում է հենց այդպես, որը բնորոշ է  1-ին տեսակի հերպեսին:

 

Սակայն վիրուսի վտանգավոր տեսակները, որոնք առաջացնում են տարբեր տեսակի հիվանդություններ 8-ն են: Շատերը դրսևորվում են ոչ թե մարմնի տարբեր հատվածներում  արտահայտված ցանի տեսքով, այլ  մրսածության հիվանդությամբ ու բրոնխիտով,  Էպշտեյն-Բարրի վիրուս տեսքով ու առաջացնում են ինֆեկցիոն մոնոնուկլեոզ:

 

Վիրուսային ինֆեկցիայի առաջացման պատճառները

 

Ներկա դրությամբ երկրագնդի գրեթե ողջ բնակչությունը վարակված է այդ  վիրուսով: Անգամ, եթե մարդու մոտ երբեք չի նկատվել հիվանդության դրսևորում, չի կարելի վստահորեն ասել, որ այն առկա չէ մարդու օրգանիզմում: Վիրուսը հեշտորեն փոխանցվում է սերտ շփման միջոցով՝ սեքսի, համբույրի, ձեռքսեղման ու այլ:

 

Հայտնվելով օրգանիզմում,  այն հաստատվում է նյարդային բջիջների վրա, որտեղ այն բուժել հնարավոր չի լինում արդեն: Այդ պատճառով այն համարվում է անբուժելի հիվանդություն, սակայն դա չի նշանակում, որ այն չի կարելի ճնշել:

 

Այսօր գոյություն ունեն հերպեսի բուժման բավականին արդյունավետ մեթոդներ, որոնք կարող են այն քնեցնել երկար ժամանակով:

 

Ինչպես մեկնդմիշտ ազատվել հերպեսից


Հերպեսի համալիր ու ժամանակակից բուժումը ենթադրում է  հակավիրուսային ու իմունախթանիչ թերապիայի  ազդեցությամբ  դեղամիջոցների ընդունում:

 

1-ին թերապիան կարող է  ճնշել վիրուսը, նվազեցնել վերջինիս դրսևորումն ու  ազատել հնարավոր բարդացումներից: Վիրուսի յուրաքանչյուր տեսակի համար գոյություն ունի առանձին դեղամիջոց, սակայն առավել հաճախ ընդունում են արդյունավետ  ացիկլովիր դեղամիջոցը:

 

2-րդ թերապիան ուղղորդված է մարդու իմունային համակարգի կարգավորմանը, չէ որ վիրուսն արտահայտվում է այլ հիվանդությունների, երբեմն  տաք եղանակի գերջերմացման  ժամանակ  իմունային համակարգի նվազմաբ: Այդ դեպքում օգնում են այնպիսի դեղամիջոցներ ինչպիսիք են՝  ցիկլոֆերոնը կամ լիկոպիդը:

 

Համապատասխան ժամանակակից ու արդյունավետ դեղամիջոցներն ունեն տարբեր դեղաձևեր՝ հաբեր, քսուքներ, կամ ներարկման համար լուծույթներ: Դրանք կիրառվում են կախված վիրուսի տեսակից: Օրինակ շուրթերի վրա հայտնված ցանի դեպքում  նպատակահարմար է օգտագործել քսուքը, որպեսզի չորացնել պղպջակները, ազատել քորից ու բորբոքումից:Նման քսուքների շարքին են դասվում ացիկլովիրն ու զովիրակսը: Այդ միջոցների օգտագործումը կօգնի  արագ ազատվել հերպեսից: Բացի այդ,  համալիր թերապիայի դեպքում տարբեր դեղամիջոցների համադրումը կարող է հանդիսանալ հերպեսի բուժման ամենարդյունավետ տարբերակը:

 

Հերպեսի դեմ պայքարելու ժողովրդական միջոցները

 

Ժողովրդական միջոցների կիրառումը հանդիսանում է առավել հատկանշական ու  կանխարգելիչ ու վիրուսի ճնշման դեմ ուղղված բուժման տարբերակ:

 

Այնուամենայնիվ այն հադիսանում է բավականին արդյունավետ բուժման տարբերակ: Օրինակ շուրթերի վրա ինֆեկցիայի ախտանշանների 1-ին իսկ դրսևորման դեպքում, երբ նշված հատվածը կարմրում ու քորվում է, լավ կլինի շուրթերը  տրորել  սոճու յուղով: Այն ճիշտ է պղպջակների հայտնվելուց  չի ազատի, սակայն զգալիորեն կնվազեցնի նրանց քանակությունն ու տարածումը: Վերքերի բուժման համար շատ լավ համապատասխանում է հալվեյի հյութը:

 

Ժողովրդական միջոցները չնայած ժամանակակից չեն, սակայն լիովին կարող են մարդու իմունային համակարգը դարձնել ամուր: Այդ նպատակների համար շատ օգտակար է մասուրի  եփուկը: Այն հարուստ է վիտամին  С-ով ու կարող է մարդու իմունիտետը պահել անհրաժեշտ մակարդակի վրա: Օգտակար են նաև համարվում սրոհունդի(зверобоя), անանուխի(мяты ) ու նվենու( эвкалипта) խոտը:

 

Ցավոք սրտի հերպեսի դեմ բուժման բոլոր ջանքերը կարող են ապարդյուն  լինել, եթե չհետևել ճիշտ սննդակարգի ու  չվարել առողջ կենսակերպ, որը ենթադրում են բազմաբնույթ սննդակարգ, քուն ու ֆիզիկական ծանրաբեռնվածություն:

 

Միայն հերպեսի համալիր բուժումը ,որը իր մեջ ներառում է ճիշտ ընտրված դեղորայքային միջոցները, օրգանիզմի իմունիտետի բարձրացումը՝ ժողովրդական միջոցներով ու առողջ կենսակերպի վարումը  կազատի մարդուն վիրուսի դրսևորումից երկար տարիներ:

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia