Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ներ­քա­ղա­քա­կան խնդիր­նե­րի մեջ մխրճվե­լու փո­խա­րեն պետք է լուրջ ար­տա­քին քա­ղա­քա­կան գոր­ծու­նե­ու­թյուն իրա­կա­նաց­նել

ANALYSIS

Հայաստանի ամենակարևոր գործընկերներից մեկը շարունակում է մնալ Եվրամիությունը։ Ճիշտ է՝ խոսվում է, թե իբր Բրեքսիթից հետո ԵՄ-ի ներսում խնդրահարույց հարցեր են ի հայտ եկել, և դժվար թե միությունը պահպանի իր հատուկ հետաքրքրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, սակայն իրականում այդպես չէ:

Խնդիրն այն է, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո ԵՄ-ն մեծացնելու է իր հետաքրքրությունը իր հարևանների հետ հարաբերությունները խորացնելու հարցում։ 

Պատահական չէ, որ արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, թե ԵՄ-ն մտադիր է Մեծ Բրիտանիայի դուրս գալու բացը լրացնել առանձին հարևան երկրների անդամագրման, ինչպես նաև մյուս երկրների հետ հարաբերություններում առաջընթաց գրանցելու միջոցով։

Եվ այս տեսանկյունից Հայաստանը չի կարող դուրս մնալ ԵՄ-ի ուշադրության կենտրոնից։ Ավելին՝ Հայաստանը պետք է ակտիվացնի իր ջանքերը ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։ Իսկ ՀՀԵՄ համագործակցության օրակարգի հիմնասյունը կառուցվելու է 2017 թվականի նոյեմբերին կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով։

Այնուամենայնիվ, այս համաձայնագրի ստորագրումից արդեն իսկ 2 տարի է անցել, սակայն այն դեռևս չի վավերացվել ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից։ Այնինչ, պայմանագրի ստորագրման ժամանակ նախատեսվում էր, որ այն պետք է արագ վավերացվի Հայաստանի և ԵՄ անդամ երկրների կողմից, որպեսզի կարճ ժամանակ անց կիրարկվի։

Խնդիրն այն է, որ այս համաձայնագրի կիրարկումը ոչ միայն տնտեսական առումով նոր հնարավորություններ է ընձեռում Հայաստանին, այլև մեր երկրի համար կարող է նշանակել բարեփոխումների կարևոր շարժիչ ուժ։ Եվ այս կոնտեքստում հետաքրքրական է, որ Հայաստանը միակ ԵԱՏՄ երկիրն է, որ նման պայմանագրի մակարդակով կարգավորում է հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Այնուամենայնիվ, որքան էլ զարմանալի է, ՀՀ նոր կառավարությունը դանդաղկոտություն է ցուցաբերում ԵՄ անդամ պետությունների կողմից Հայաստանի հետ կնքված համաձայնագրի վավերացումն արագացնելու համար։ 

Այն կարող էր արդեն վաղուց կիրարկված լինել և բազմաթիվ օգուտներ բերել մեր երկրին։ Ուստի տպավորություն է ստեղծվում, որ համաձայնագրի վավերացման հարցը միայն եվրոպացիների նախաձեռնությամբ է առաջ գնում կամ իներցիայով՝ մերժված նախկինների աշխատանքի արդյունքում։ 

Հայաստանի ներկայիս իշխանավորները, որոնք նախկինում ընդդիմադիր էին, բազմիցս հորդրում էին նախկին իշխանություններին, թե պետք է հատուկ նախաձեռնողականություն ցուցաբերել ԵՄ-ի հետ հարաբերությունների հարցում, և նրանց մեղադրում էին ավելորդ ռուսամետության մեջ, սակայն այսօր փաստացի իրենք չեն կարողանում սայլը տեղից շարժել։

Եվ միայն օրերս են իշխանությունները հասկացել, որ կարելի է ԱԺ-ում ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցին նվիրված լսումներ անցկացնել։ Այնինչ, այդպիսի քայլեր պետք է վաղուց լինեին։ 

Եվ այստեղ խնդիրը միայն համաձայնագրի վավերացման և կիրարկման հարցով չի պայմանավորվում, այլ նաև նրանով, որ Ադրբեջանը ևս ցանկանում է ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորել առանձին համաձայնագրով։ Ադրբեջանը իր առջև խնդիր է դրել, որ այդ համաձայնագրում տեղ գտնեն Արցախյան հիմնախնդրի հարցում ադրբեջանամետ ձևակերպումներ։ Իսկ այդ նպատակին հասնելու համար Բաքուն կարող է խաղարկել իր այն խաղաքարտը, որ Ադրբեջանը էներգառեսուրսներ է մատակարարում եվրոպացիներին, որպեսզի նպաստի նրանց էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացմանը։ 

Այնպես որ, ՀՀ կառավարությունը, նեղ ներքաղաքական խնդիրների մեջ մխրճվելու փոխարեն, պետք է լուրջ արտաքին քաղաքական գործունեություն իրականացնի ԵՄ-ի ուղղությամբ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal